Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան

Թվում էր՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, հանդուրժողականության կոչ կանի, բայց բացահայտ պաշտպանեց ընդդիմության հանդեպ կիրառված բռնությունը. Ռուբեն Հակոբյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

Կարծում եմ՝ խորհրդարանական ընդդիմությանն ինչ-որ պահի ահաբեկելու սցենարը մշակված էր նախօրոք, ուղղակի հանգամանքների բերումով այն իրականացվեց այդ օրը: Իսկ կուլմինացիան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր, որով նա բացահայտ պաշտպանեց ընդդիմության նկատմամբ կիրառված բռնությունը: Այդ ելույթն ավելի շատ նման էր քաղաքական ողբի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, իր կարգավիճակին հարիր, լարվածությունը թուլացնող, հանդուրժողականության կոչով հանդես կգա, բայց պարզվեց` ո´չ: ԱԺ-ում, անձամբ ականատես լինելով այդ խուլիգանությանը, իր ելույթով նա պաշտպանեց թիմակցի` ընդդիմադիր խմբակցության ղեկավարին հարվածելու, նրա «գլուխը ցխելու», «վիզը կտրելու» հայhոյախառն սպառնալիքները: Նույնիսկ մեղադրեց գլխին հետևից հարվածներ ստացած խմբակցության ղեկավարին` ամբիոնի մոտից տեղաշարժվելու համար, ինչն, իր գնահատմամբ, ավելի զայրացրեց հարձակման նետված վիզը կտրողին»,-ասաց Հակոբյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ ավելի անընդունելի տեսարան էր, երբ իշխող մեծամասնությունն իր առաջնորդի ելույթը ընդունեց ծափահարություններով, ինչն ուղղորդվում էր ԱԺ նախագահի կողմից:

«Ինչպես դիպուկ բնորոշել է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, այս խորհրդարանական մեծամասնությունն իր քաղաքական անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, ավելացնեմ` նա էլ անխնա ոչնչացնում է այդ անձնագրերի տերերին: Այդ տեսարանը, իսկապես, նման էր իշխող ուժի քաղաքական «հոգեհանգստի» արարողությանը: Ճիշտ է, նույնիսկ եվրոպական խորհրդարաններում են ծեծկռտուքներ լինում, բայց մերը աննախադեպեր էր` այն ողջունվեց պետության ղեկավարի և ծափահարության արժանացավ քաղաքական մեծամասնության կողմից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի պահանջած քաղաքական գնահատականին, Հակոբյանը նկատեց, որ այդ գնահատականը արդեն հնչեց իշխող կուսակցության ղեկավարի կողմից: «Եթե կարճ` ըստ Փաշինյանի՝ բոլորը կարժանանան Մարուքյանի ճակատագրին, եթե փորձեն քննադատել իշխանությանը: Եվ պատահական չէ, որ քրեական ենթամշակույթը ներկայացնողի կարգավիճակով կենտրոնական խոսափողի դիմաց հանգրվանել է Սասուն Միքայելյան տեսակը: Իսկ Մարուքյանը պետք է սկզբունքային և հետևողական լինի իր ներկայացրած պահանջի կատարման նկատմամբ»,-ասաց Հակոբյանը, ապա, անդրադառնալով գործող իշխանության պահվածքին, ավելացրեց.

«Եթե նախկինում քննադատական խոսքի հանդեպ նման վերաբերմունք լիներ, ապա Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով պետք է հայտնվեր Էդմոն Մարուքյանի կարգավիճակում, քանի որ ընդդիմադիր Փաշինյանի ցանկացած քննադատական ելույթ շատ ավելի խիստ ու վիրավորական էր, քան գործող խորհրդարանի ընդդիմության որևէ ներկայացուցչի խոսքը: Բայց կարծես` թե´ ինքը, և թե՛ իր թիմակիցները մոռացել են ընդդիմադիր Փաշինյանի խորհրդարանական «ստորագրությունը»: ՀՀ-ում երբեք որևէ իշխանություն այսքան անհանդուրժող չի եղել, ինչպիսին օրվա իշխանությունն է»:

Անդրադառնալով իշխանության հետագա քայլերին ու ընդդիմության առաջիկա անելիքներին՝ քաղաքական գործիչը նշեց.

«Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս չունի իշխանությունը պահելու որևէ ռեսուրս: Միակ ռեսուրսը, ինչով նա եկավ իշխանության և երկու տարի շարունակ այն ագահորեն օգտագործեց, սոցիալապես վատ վիճակում հայտնված ժողովրդի էմոցիան անխնա գողանալն ու շահարկելն էր, ինչը, կարծում եմ, այլևս սպառվում է: Ակնհայտ է` ԱԺ-ում տեղի ունեցածով նա ազդարարեց, որ իշխանությունը պահելու համար դիմելու է ահաբեկումների և բռնությունների: Բայց չեմ կարծում, որ հանրությունը կամ որևէ քաղաքական ուժ լուրջ կընդունի այս իշխանատենչ երևակայությունը: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ընդդիմության ներկայացուցիչները համախմբվեն, ձևավորեն համակարգող խորհուրդ` Հայաստանի և Արցախի անվտանգության ու տնտեսության գահավիժումը կասեցնելու օրակարգով: Պետք է հստակ քայլեր ձեռնարկել իշխանափոխության համար և այն պետք է իրականացնել հնարավորին սեղմ ժամկետում: Այսօր մենք տանուլ ենք տալիս մեր վաղը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan