Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Նրանք կռվեցին, որ մենք ծնվենք։ Հաղթանակի շնչով ծնված ըտանիք

1948 թվական։ Ելենա Գրիգորյանը, շրջանցելով աքսորի ուղին, հայտնվում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում։

Մանրամասները կներկացացնեմ ստորև, բայց, հենց այդ տարին էլ դառնում է նրա կյանքի մի նոր, մի ծաղկուն շրջանի սկիզբ։ Հենց այնտեղ է նա հանդիպում իր ապագա ամուսնուն՝ Վոլոդիա Մկրտչյանին։ Հենց միմյանց հետ, ունենալով երկար ու սպասված Հաղթանակի պատմություն, հաղթանակի սիրով, շնչով ու նվիրումով լցված ընտանիք են կազմում։

Ելենա Հովսեփի Գրիգորյան

Ծնված 1924 թվականի ապրիլի 10-ին

Ելենան ծնվել էր Սյունիքի մարզի Մեղրու շրջանի Լիճք գյուղում։ Հայրը՝ Հովսեփ Գրիգորի Մարգարյանը, ծնունդով Մեղրու շրջանի Լիճք գյուղից էր։ Մայրը՝ Շուշանիկ Հայրապետի Գրիգորյանը, ծնունդով Էջմիածնից էր՝ պապերն ու տատերը սերում էին հոգևորական տոհմից։

Ելենայի դպրոցական վերջին տարիները զուգադիպել են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։ Լիարժեք տիրապետելով ռուսաց լեզվին՝ դեռ դպրացական տարիներից սկսում է դասավանդել, քանի որ տիրող իրավիճակից ելնելով՝ ուսուցիչներից շատերը մեկնել էին մարտական դիրքեր։ Ինքն էլ ուներ պատերազմական գործողություններին մասնակցելու մի մեծ բաղձանք։ Երկար ջանքերից հետո, որպես կամավորական ընդգրկվում է ռազմական գործողություններում։

—Հաճախ էին մեզ ոգևորելու համար զորամասում համերգներ կազակերպում։ Հերթական համերգն էր՝ Կլավդիա Շուլժենկոն էր ելույթ ունենում։ Ելույթի կեսից մարտական ընկերներս սկսեցի աղաղակել, բա թե՝ հերիք է, մենք մեր երգչուհին ունենք, հիմա էլ թող ինքը երգի։ Ինձ բարձրացրեցին բեռնատարի կուզովի մեջ։ Սկսեցի երգել․․․

Պատմում էր Ելենան

1942 թվականին Ելենա Գրիգորյանը, որպես կամավոր վերջապես մեկնում է ռազմաճակատ։ Սկզբում ծառայում   390-րդ հրաձգային դիվիզիայում (հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյան) որպես կապավոր։ Մասնակցում է Սևաստոպոլի պաշտպանության, Ղրիմի թերակղզու ազատագրման մարտերին: 1943 թվականի կեսերից ծառայության է անցնում Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում (հրամանատար գնդապետ Նվեր Սաֆարյան)։ Մասնակցում է Կերչի ազատագրման մարտերին: Հետագայում, իր իսկ խնդրանքով, տեղափոխվում է առաջնագիծ՝ որպես բուժքույր: Թամանյան դիվիզիայում օրինակելի ծառայության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար Նվեր Սաֆարյանի կողմից պարգևատրվել է անվանական զենքով՝ կանացի ատրճանակով:

Հրաշալի ձայն ուներ։ Երգել շատ էր սիրում․․․

Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալիս,
Հոնգուր-հոնգուր էն սարում․․․

Մինչև 1944 թվականը 2 անգամ հրազենային վիրավորում է ստանում՝ կոկորդի շրջանում և 2 ոտքերից։ Հոսպիտալացվում է Բաքու, իսկ ապաքինվելուց հետո վերադառնում է Ղափան, որից հետո մեկնում Մեղրի և սկսում ռուսաց լեզու դասավանդել տարածաշրջանի մի շարք գյուղերում։ Մանկավարժական ներդրման ու վաստակի համար բազմիցս պարգևատրվել է։

1948 թվականին կուլակաթափության արդյունքում Ելենայի ծնողներին աքսորում են Սիբիր, Ալթայի երկրամաս: Լինելով պատրազմի մասնակից, աղջիկը չի աքսորվում, սակայն խլում են նրա շքանշաններն ու անվանական ատրճանակը, իսկ իրեն ուղարկում Ղափանի շրջանի Ներքին Հանդ գյուղ՝ դասավանդելու: Այստեղ էլ ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Վոլոդիա Մկրտչյանի հետ:

Վոլոդիա Բեգլարի Մկրտչյան

Ծնված 1924 թվականին

— Մամ, բա պապիկի ծնունդը ե՞րբ է։

— Է՜խ,— հոգոց է հանում։ Ծննդյան օր չուներ պապաս։ Համեստության բացառիկ օրինակ էր։ Միշտ մայիսի 9-ին էինք նշում ծնունդը։ Մայրը դաշտի ճանապարհին է ունեցել որդուն, օրը ծննդյան վկայականի մեջ չէր նշել։ Հետո, արդեն ինքն էլ չէր հիշում, թե երբ էր ծնվել տղան։

Աղջկա և թոռնուհու զրույցը

Վոլոդիան ֆելդշեր էր, պատերազմի վետերան, հաշմանդամ, ում համար պատերազմն ավելի շուտ էր «ավարտվել»՝ ֆաշիստական Ռումինիայում:

Եվ իսկապես բացառիկ համեստ էր։ Լինելով Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամ՝ երբեք չէր բարձրաձայնում իր սխրանքների մասին, երբեք չէր պատմում ռազմական գործողությունների մասին, ամեն բան իր մեջ էր տանում։ Հպարտ էր, բայց լուռ․․․

Վոլոդյան և Ելենան ամուսնանում են 1950 թվականին, ունենում երկու դուստր՝ էլմիրան և Լյուդմիլան:

1962 թվականին տեղափոխվում են Սյունիքի մարզի Քաջարան քաղաք, որտեղ Ելենա Գրիգորյանը, որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի աշխատում է տեղի թիվ 3 հայկական և թիվ 4 ադրբեջանական դպրոցներում, իսկ 1973 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը՝ քաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

Լենա Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan