Տրանսգենդեր մարզիկի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել. Ռուբեն Հայրապետյանը՝ Ալեքսանյանի մասին
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Տիգրան Ավինյանը փոխհատուցեց Սամվել Ալեքսանյանի անձրևանոց պահելը․ Նիկոլը՝ «Լֆիկական Օսվենցիմում» (տեսանյութ)
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել
Անկախ` քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ` մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից, պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծել իր արժանավորներին: Սրիկայության գագաթնակետն է` քարկոծել կամ անվանարկել նրանց, ովքեր բարձր են պահել Հայաստանի Հանրապետության եռագույնը միջազգային և համաշխարհային հարթակներում:
Ըմբշամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպորտային ֆենոմեն է: Հենց նրա շնորհիվ մենք քսան տարի ընդմիջումից հետո ունեցանք Օլիմպիական չեմպիոն: Արթուրի նման մարզիկները պետական և հասարակական գնահատանքի են արժանանում բոլոր քաղաքակիրթ պետություններում, իսկ մեզ մոտ պատկերը դարձյալ ծուռ հայելու էֆեկտ է տալիս` չեմպիոնին ներքաշելով ներքաղաքական ինտրիգների մեջ:
Քաղաքական կամ ընկերական շփումների պատճառով մարդուն «իզգոյ» դարձնելը ոչ միայն բարոյազրկություն է, այլև հակասում է հայի ազգային կերպարին ու խառնվածքին:
Մեր հայկական մենթալիտետին հարիր չէ, որ տրանսգենդեր մարզիկի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել: Սա աբսուրդ է, երբ տրամաչափ չունեցողները իրենցից բարձր գտնվողներին ուզում են ցածրացնել, սա մի նողկալի երևույթ է, որը պատիվ չի բերում մեր ազգին:
Խստորեն դատապարտում եմ Արթուրի դեմ իրականացվող սև քարոզչությունը, կոչ եմ անում սթափվել և տեր կանգնել հայեցի, տղամարդկային, ավանդական արժեքներին, հայի պատվին ու արժանապատվությանը:
Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից