Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան
28
Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը ԱԺ հերթական քառօրյան շարունակվում է. օրակարգում է 47 հարց. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Արարատ Միրզոյանը Սարդարապատում է. Տեսանյութ Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Ինչպես Արայիկ Հարությունյանն այցելեց Սարդարապատ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը՝ Սարդարապատում. Տեսանյութ 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից․ նա հոսպիտալացվել է Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Սա որպես պետական հանցագործության մասին հայտարարություն է կարելի ընկալել Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Իշխանությունն անցել են սպառնալիքների. Արմեն Այվազյան. Տեսանյութ Այս պահին մի տղամարդ փորձում ա նետվի Կիևյան կամրջից. Լուսանկարներ Մարիա´մ, դիմակ չկրել քարոզում էին հայրդ ու ձեր սրտի նախարար Արսեն Թորոսյանը Նիկոլին ասում են ընկեր, ոնց որ մաքսանենգ ճանապարհով սիգարետ ա արտահանվում երկրից, ասում ա, գիտեք, եթե թեկուզ արտահանվում ա, ապա պիտի նշեմ, որ 5 տարում բան չի փոխվել Հասկանո՞ւմ եք ուր ենք մենք հասել Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Վերջին երկու օրը Երեւանի վրա թռիչք չեն ունեցել Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը. Մարիամ Փաշինյան Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարին դիմել էր քաղաքապետին՝ այլ աշխատանքի տեղափոխվելու առաջարկով, բայց չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում Մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում, ահավոր, ահավոր կարոտել եմ․ Աննա Հակոբյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Ալեն Սիմոնյանը սոցիալական հեռավորության վրա նկատել է Տիգրան Ավինյանին Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից. Ռուսլան Բաղդասարյան Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ» Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի Գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշը Տավուշում է Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ «Իմ քայլը» դիակապտությամբ է զբաղված «Գինի լից». Սերժի Սարգսյանի գլխավորությամբ երգում են Հանրապետականները. Տեսանյութ

Ռազմաճակատ է մեկնել Հայկական ԽՍՀ բնակչության 20%-ը, ինչը Խորհրդային Միության հանրապետությունների շարքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է հանդիսանում. ՌԴ դեսպան

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ին բացառիկ հարցազրույց է տվել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

-Պարո՛ն Դեսպան, ի՞նչ նշանակություն ունի Հաղթանակի օրը Հայաստանի և Ռուսաստանի և անձամբ Ձեզ համար:

-Նախ և առաջ կցանկանայի շեշտել, որ Հաղթանակը համաշխարհային պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է՝ անկախ նրանից, թե դա որևէ մեկը ցանկանում է ընդունել, թե ոչ: Սա հաղթանակ է ո՛չ Գերմանիայի և նրա դաշնակիցների, ո՛չ Ճապոնիայի նկատմամբ, այլ մարդատյատության ու ստրկացման բնազդների և գաղափարախոսության նկատմամբ։ Ընդ որում, դրանք մարմնավորված էին այդ ժամանակ, թերևս, ամենահզոր և կազմակերպված ռազմական մեքենայի և մարդկանց զանգվածային ոչնչացման դաժան մեխանիզմի մեջ:

Չգիտեմ, գիտակցու՞մ են արդյոք նրանք, որոնք, կասկածի տակ դնելով Մեծ Հաղթանակը, այսօր փորձում են վերաշարադրել պատմությունը, որ հենց դրա շնորհիվ է՝ իրենք այսօր ապրում են և կարող են իրենց թույլ տալ նման «ազատություններ»:

Հաղթանակը հնարավորություն տվեց ձևավորելու նոր աշխարհակարգ՝ հիմնավորված հանուն խաղաղության, հավաքական անվտանգության և զարգացման համագործակցությունում միավորված ազգերի գաղափարի վրա։ Եվ այն, որ այսօրվա աշխարհը, մեղմ ասած, անթերի չէ, բոլորովին չի նվազեցնում այն քայլերի նշանակությունը, որոնք ձեռնարկվել էին այդ ուղղությամբ՝ ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը:

Այս ամենը ողջ աշխարհի և, իհարկե, մեր երկու երկրների նվաճումն է: Բայց սարսափելի պատերազմի հիմնական բեռը իր ուսերին կրած նախկին Խորհրդային Միության, ռուսների և հայերի, ինչպես և Միության մյուս ժողովուրդների համար Հաղթանակն ունի նաև լրացուցիչ «հարթություն»: Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլև հպարտանում ենք նրանցով, որոնք գլուխ չեն կախել, չեն «խոնարհվել» չարի առաջ և ոչ միայն իրենց համար են նվաճել կյանքի և արժանապատվության իրավունք։ Մեզանից շատերի համար սա խորապես անձնական է, քանի որ մեր երկրներում, թերևս, գործնականում չկա որևէ ընտանիք, որին պատերազմը դիպած չլիներ: Այս առումով շատ հատկանշական է «Անմահ գունդ» ակցիան, ինչպես հատկանշական է մեր հարգալից և հոգատար վերաբերմունքը վետերաններին և զոհերի հիշատակին։

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հիմնական դասեր քաղեց աշխարհը Հայրենական մեծ պատերազմի սարսափելի իրադարձություններից։

-Հիմնական դասերից մեկը, որը մարդկությունը քաղել է Մեծ հայրենական պատերազմի ողբերգությունից, դա այն ընկալումն է, որ միջազգային անվտանգության համակարգը կարող է լինել միայն կոլեկտիվ, հավասար և անբաժանելի, որ չի կարելի կառուցել սեփական անվտանգությունը` այլ պետության անվտանգությունը անտեսելու կամ խաթարելու հաշվին: Վառ օրինակ կարող է ծառայել նախապատերազմյան շրջանում արևմտյան մի շարք տերությունների այսպես կոչված «խաղաղեցման քաղաքականությունը»: Դրա ապոթեոզ դարձավ 1938 թվականի «Մյունխենի դավաճանությունը», երբ սակարկության քաղաքականության հերթական զոհը դարձավ Չեխոսլովակիան, իսկ հենց ագրեսորի ախորժակը բավարարելու և նրան դեպի արևելք ուղղորդելու ձգտումը դարձավ պատերազմի բռնկման նախերգանք: Նոր համակարգը և պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը սատարելու համար ստեղծվեցին միջազգային ինստիտուտներ, որոնց ակունքում կանգնած էր նաև ԽՍՀՄ-ը:

Այս համատեքստում, ինչպես ինձ է թվում, պետք չէ մոռանալ ևս մեկ դասի մասին, որը մեզ տվել է Մեծ հայրենական պատերազմը: Դա այն է, որ ընդհանուր, համաշխարհային սպառնալիքները միշտ պահանջում են համակարգված, համատեղ պատասխան գործողություններ: Միայն միավորելով ջանքերը, հարգելով և հաշվի առնելով միմյանց շահերը՝ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Ներկայիս միջազգային իրավիճակը ցույց է տալիս, որ պատերազմի փորձը և դասերը այսօր էլ շարունակում են մնալ արդիական: Ռուսաստանն, իր կողմից, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն սարսափելի իրադարձությունները, որոնք վերապրեց մարդկությունը անցած դարի կեսերին, այլևս չկրկնվեն ապագայում:

-Ինչպես հայտնի է, Հաղթանակը թրծվում էր ոչ միայն ռազմադաշտերում, այլև բանակցային սեղանների շուրջ: Ինչպե՞ս կգնահատեք խորհրդային դիվանագիտության գործողությունները Մեծ հայրենական պատերազմի տարիներին:

-Կցանկանայի սկսել նրանից, որ դեռ նախապատերազմյան շրջանում խորհդային ղեկավարությունը մի շարք քաղաքական և դիվանագիտական քայլեր էր ձեռնարկել` կանխելու համար նացիստական Գերմանիայի կողմից հնարավոր ագրեսիան: Դրանց թվում է նաև ԽՍՀՄ նախաձեռնությամբ կայացած հանդիպումը, որի ժամանակ հնչել է առաջարկություն՝ կնքելու Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև փոխօգնության եռակողմ համաձայնագիր: Սակայն «խաղաղարարների» եսասիրական քաղաքականությունը ոչ միայն խանգարեց դրան, այլև աշխարհը հասցրեց վտանգավոր եզրի: Այդ պայմաններում ԽՍՀՄ-ը ստիպված էր գործել ինքնուրույն և ժամանակ ապահովել իրեն ակնհայտորեն անխուսափելիին պատրաստվելու համար:

Գերմանիայի դավադիր հարձակումից անմիջապես հետո խորհդային դիվանագիտության խնդիրն էր դաշնակիցների ճամբարի ստեղծումը, ինչպես նաև նրանց՝ պարտականությունների ժամանակին և հետևողական կատարման ապահովումը: Մասնավորապես, դա վերաբերում էր զենք մատակարարարելուն, Երկրորդ ճակատը բացմելուն և հակառակորդի հետ անջատ բանակցություններ վարելուց հրաժարվելուն:

Չնայած խորհդային ղեկավարության և դիվանագետների բոլոր ջանքերին՝ ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ ԱՄՆ-ը չէին շտապում իրական օգնություն ցուցաբերել ԽՍՀՄ-ին: Հատկանշական է, որ առաջին անգամ Երկրորդ ճակատի անհրաժեշտության հարցը դրվեց դեռ 1941-ի հուլիսին, իսկ Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ափհանումը տեղի ունեցավ միայն 1944 թվականի հունիսին:

Պատերազմական տարիների խորհդային դիվանագիտության պատմության մեջ առանձնանում են Մեծ եռյակի երկրների առաջնորդների հանդիպումները: Նման ձևաչափով կայացել է երեք կոնֆերանս՝ Թեհրանի՝ 1943 թ-ին, Յալթայի և Պոտսդամի՝ 1945 թ-ին։ Դրանք ցույց տվեցին, որ, քաղաքական կամքի առկայության դեպքում, չնայած այս կամ այն, նույնիսկ կարևոր խնդրի վերաբերյալ տեսակետների տարաձայնությանը, մեծ տերությունները ունակ են միասին գործելու: Այդ հանդիպումներում ընդունված որոշումների իրականացումը դիվանագետներից պահանջում էր ձեռնարկել ակտիվ գործողություններ բոլոր ուղղություններով՝ բոլոր հիմնարար միջդաշնակցային փաստաթղթերը մշակելիս, հիտլերյան կոալիցիայի երկրները պատերազմից դուրս բերելու գործում դաշնակիցների քաղաքական մոտեցումները համակարգելիս, Եվրոպայի ազատագրված երկրների հետ հարաբերությունները կարգավորելիս և այլն:

Իհարկե, չի կարելի անտեսել խորհրդային դիվանագիտության կարևոր դերը նաև հետպատերազմյան աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծապես դրա ահռելի ջանքերի շնորհիվ դրվեցին ժամանակակից աշխարհակարգի հիմքերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և, անկասկած, պահպանում են իրենց արդիականությունը նաև այսօր:

- Այսօր ակնհայտ են պատմությունը վերաշարադրելու, ֆաշիզմի դեմ հաղթանակում Խորհրդային Միության ժողովուրդների դերը նսեմացնելու փորձերը։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են դրանք պայմանավորված։ Եվ ի՞նչպիսին է մեր երկրների դիրքորոշումը նման մտադրությունների նկատմամբ:

-Պատմությունը հիմքն է՝ ընկած յուրաքանչյուր պետության և այն բնակեցնող ժողովրդի ակունքում։ Հիմքում կատարվող ցանկացած փոփոխություն, կարող է  ինչպես ամրացնել այն, այնպես էլ խարխլել՝ ընդհուպ մինչև ամբողջական կործանում: Բնական է, որ մի շարք արտաքին խաղացողների գործողությունները, որոնք Ռուսաստանի նկատմամբ բնավ ոչ բարեկամական դիրքորոշում ունեն, ուղղված են հենց այդ հիմքի ապակայունացմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարեգրության մեջ իրենց «ճշմարտությունը» լրագրելու երկչոտ փորձերից, որոնք ձեռնարկվել են դեռևս անցյալ դարի երկրորդ կեսին, այդ ուժերն անցել են պատմական տարեգրության ամբողջական խմբագրման ավելի ագրեսիվ մարտավարության՝ իրենց համար շահավետ ձևով: Այսօր կոնյունկտուրային շահերի զոհը սպառնում է դառնալ մեր ընդհանուր հիշողությունը, ընդհանուր պատմությունը։ Օրինակ, մենք տեսնում ենք, թե ինչպես են ձգտում նացիզմի ջախջախման գործում նվազեցնել Խորհրդային միության դերը, որն, ի դեպ, ոչնչացրել է վերմախտի զորքերի 80%-ը։ Ականատեսն ենք Նյուրնբերգյան տրիբունալի արդյունքները վերանայելու ձգտմանը, որի ժամանակ դատապարտվել են մարդկության դեմ հանցագործություններ իրականացնողները։ Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը, ընդհանուր առմամբ, որքան ավելի պատկառելի են դառնում տարեդարձների թվերը, այնքան ավելի հաճախ ենք ստիպված լինում բախվել պատմական անհիշողության հետ։

Նրանք, ովքեր փորձում են պարտադրել իրենց, «նորացված», իրադարձությունների վարկածը, հավանաբար, ցանկանում են կասկած սերմանել հասարակության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված և ՄԱԿ-ի Կանոնադրությունում ամրագրված աշխարհաձևավորման վերաբերյալ, ընդ որում՝ իրենց իսկ մասնակցությամբ։ Դա արվում է, որդեգրած կուրսն ամրապնդելու համար, նոր աշխարհակարգի պարտադրման նպատակով՝ «հիմնված կանոնների վրա», որոնք, իհարկե, նախաձեռնողներն իրենք են ուզում շարադրել։

Վերադառնալով պատմական հիմքին ՝ այն կարող ենք ամրապնդել միայն մենք։ Եվ մենք ուրախ ենք, որ այս դժվարին ժամանակներում այն հուսալի հիմք է ծառայում ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր եղբայրական և դաշնակից պետությունների համար։ Մենք տեսնում ենք, թե ինչ խնամքով են Հայաստանում վերաբերվում պատմությանը։

-Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը հայ-ռուսական բարեկամության և մարտական փոխգործակցության օրինակներից մեկն է դարձել։ Ինչպե՞ս եք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակում:

-Անշուշտ, հայ ժողովուրդն իր բավականին զգալի ներդրումն է ունեցել ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր Հաղթանակում։ Ռազմաճակատ է մեկնել Հայկական ԽՍՀ բնակչության 20%-ը, ինչն, ի դեպ, Խորհրդային Միության հանրապետությունների շարքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է հանդիսանում։ Ընդհանուր մարտերին մոտ 600 հազար հայ է մասնակցել, որոնցից կեսը տուն չի վերադարձել։ Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում մարտական գործողությունները ղեկավարել են ավելի քան 60 հայ զորահրամանատարներ։ Ավելի քան 100 զինվոր ու սպա ստացան Խորհրդային Միության հերոսի կոչում։ Խորհրդային մարշալների` հայկական հողի զավակների անուններն ընդմիշտ գրվել են պատմության մեջ։ Ականավոր զորավար, Խորհրդային միության մարշալ Գեորգի Ժուկովն ասել է. «Ֆաշիզմի դեմ պայքարում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով»:

Իմ կարծիքով, Հաղթանակը հնարավոր դարձավ, մեծապես մեր ժողովուրդների հոգևոր մտերմության շնորհիվ։ Այն մեր ընդհանուր մշակութային ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի անբաժանելի մասն է հանդիսանում։ Ուրախալի է, որ նրա մասին հիշողությունը մեզ հաջողվել է և հաջողվում է պահպանել ու տանել ժամանակի միջով։

-Ի՞նչ կմաղթեիք մեր ժողովուրդներին այդ օրը:

-Այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն հերոսներին, ովքեր ուս ուսի արիաբար պայքարում էին մարտի դաշտում զավթիչների դեմ ՝ պայքարելով հանուն Հաղթանակի, կամ անձնուրաց աշխատում էին հանուն նրա՝ թիկունքում։ Մեզ բոլորիս ուզում եմ ցանկանալ արժանի լինել նրանց Սխրանքին։ Եվ, իհարկե, խաղաղ երկինք գլխավերևում:

«Արմենպրես»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan