Հավաքների ազատությունը պայմանական է տրված, ցանկացած պահի, երբ իշխանությունը զգա՝ բողոքի ակցիան վերածվել է զանգվածային գործողության, կսահմանափակի այդ իրավունքը. Արծվիկ Մինասյան ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի, իսկ ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն իրականացնողները. «Լիդիան» Ի՞նչ գործարք է առաջարկում Բաքուն Մոսկվային
14
Իրավիճակը Բելառուսում «բարիկադներից» այս ու այն կողմ. իշխանությունների ու հասարակության տեսակետը. Տեսանյութ Ալիևը փորձու՞մ է շանտաժի ենթարկել Պուտինին Հայաստանին օգնելու պատճառով. Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրությունների վերջարդյունքները, սակայն մարդկանց դժգոհությունները շարունակվում են. Տեսանյութ Ղեկավարները, որ տուն են գնում, թող իմանան, որ մենք տուն չունենք, որ գնանք. Եկմալյանի բնակիչների ակցիան. Տեսանյութ Երկու տարի է երկրում «սամասուդներ են» տեղի ունենում.Զարուհի Փոստանջյան․ Տեսանյութ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումների նախագծերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229, մահվան՝ 7 նոր դեպք․ մահվան ընդհանուր դեպքերը՝ 1047 Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմներն և հայ երիտհեղափոխականները․ մաս II Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան․Տեսանյութ Տաս կուսակցությունների հայտարարություն Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Սորոսականը փորձում է արդարացնել 3 ոստիկանի սպանությունը, բժիշկների պատանդառումը, բանկոմատի թալանը, 7 երեխայի որբանալը Նստացույց ու հացադուլ ընդդեմ երկիրն ուտող թշնամանքի. Տեսանյութ Միգուցե իշխանությունը զավթելու համար մակարդակ պետք չէր, բայց ամեն հինգշաբթի զավթած վարչապետի աթոռը պահելու ու անսահման դատարկությունը ցույց չտալու համար մակարդակ հաստատ պետք է Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում. Ադրբեջանի ՊՆ չքողարկված զորավարժությունների անցկացման մակետը. Լուսանկար Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ. Գագիկ Սուրենյան. Տեսանյութ Քիչ առաջ Ռուբեն Հայրապետյանը կապ հաստատեց հետս ու պատրաստակամություն հայտնեց վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը «Հայրենիք» հիմնադրամը դրամաշնորհներ է տալիս՝ սկսած 200 հազար դրամից Հայկո, Գարիկ, չմտածեք ձեր փողերն եմ հաշվում, ուղղակի ձեր մարդկային որակներն եմ փորձում ի մի բերել Հավաքների ազատությունը պայմանական է տրված, ցանկացած պահի, երբ իշխանությունը զգա՝ բողոքի ակցիան վերածվել է զանգվածային գործողության, կսահմանափակի այդ իրավունքը. Արծվիկ Մինասյան Սորոսական ահաբեկիչ ու մարդասպան ծռաշեղվածներին դատապարտեցին տարբեր պատիժների, որոնք, իմ կարծիքով, մեղմ են շատ ՌԴ-ն սեպտեմբերի 1–ից վերականգնելու է ՀՀ հետ չվերթները. տուրօպերատորների ասոցիացիա Defense News․ Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային Բա, որ դուք այսօր վլաստի եք, 4 ավտո պետական ախրանայով ֆռֆռում եք ու վախում եք «սպանության սպառնալիքից», բա, վաղը-մյուս օր դուք ո՞նց եք ապրելու. Լուսանկար Այս«տարվա առաջին կիսամյակի խոշոր գործընկեր երկրների առաջին եռյակը մնացել է նույնը Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ Թուրքիայի պաշտպանության նախարարն ամեն տեսակի աջակցություն է խոստացել Ադրբեջանին Հայաստանի դեմ Պետության շահերի հետ քիչ կապ ունի այն, թե դաշնակիցդ որքան ժողովրդավար է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածներն այս շաբաթ գերազանցել են չեզոք հոդվածներին, դրական հոդվածներ չեն հայտարարագրվել․ «Մեդիա պաշտպան» Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը Ամեոբաների իշխանությունը չափահասներին մոռացավ, ընկավ երեխաների հետևից Իրավիճակը Բելառուսում «բարիկադներից» այս ու այն կողմ. իշխանությունների ու հասարակության տեսակետը. Տեսանյութ «Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար». Լիտվայի արտգործնախարար Այս անհայտ անձը, որը սորոսի գրասենյակից 2 տարի առաջ հայտնվել է ուղիղ խորհրդարանում, հնչող քննադատությանը պատասխանել իրենց դասական հոխորտանքով. Լուսանկար Քանյե Ուեսթը հաստատել է Թրամփի փեսայի հետ գաղտնի հանդիպման լուրը Ալիևը փորձու՞մ է շանտաժի ենթարկել Պուտինին Հայաստանին օգնելու պատճառով. Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք Օճառն անպակաս էր. ես այդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հրաժարականի դիմում կգրեի Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան Ատկատ, ատկատ, մինչև վերջ Պատգամավորը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին Երբ իրենց պետք է, նկատում են, երբ պետք չէ, չեն նկատում Դիմել եմ ոստիկանություն՝ ձայն բարբառո հանապատի. Սոնա Հարությունյան Այս փնթիին պետք է հարցնել` ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ իշխանության ժամանակ մարշրուտկայի մեջ ծանոթների համար չվճարելու համար քնած ձևացող, փաբերում նիսյա խմող «պրոֆեսիոնալներն» այսօր Լեքսուսներ են քշում Ձերբակալվել են «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները «Նոր Հայաստանը» իր թավշյա իրականությամբ ավելի քան 2 տարի անց շարունակում է մնալ անհասկանալի կոնցեպտ Բելառուսի խոշոր գործարանի «БелАЗ»-ի աշխատակիցները գործադուլ են անում. Տեսանյութ Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրությունների վերջարդյունքները, սակայն մարդկանց դժգոհությունները շարունակվում են. Տեսանյութ Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի Ոստիկանությունը, այս պահի դրությամբ, շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի, իսկ ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն իրականացնողները. «Լիդիան» ԱԱԾ նախկին տնօրենին Հայկական ԱԷԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու շուրջ Իսկ հիմա ուշադրություն. Կարեն Վրթանեսյանը կորոնավիրուսի տարածման մասին Ստացվում է, որ Փաշինյանը միլիոնից ավելի աշխատավարձ է միաժամանակ վճարել Արգիշտի Քյարամյանին և Դավիթ Սանասարյանին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից, քանի որ դրանք ԵՄ սև ցուցակում են ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սա անասնապետություն է, որի կառուցմանը դու լռելյայն մասնակցում ես. Դավիթ Վանյան․ Լուսանկար Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց․ Լուսանկար

Աննա Դանիբեկյանը պետք է յոթն անգամ չափի, հետո կտրի` որոշում կայացնելուց առաջ

Դատավոր Աննա Դանիբեկյանի թեթև ձեռքով ամիս ու կես «չնախատեսված պարապուրդից» հետո` Շուշիի ազատագրման օրը վերսկսվող «դարի դատավարության»` Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և հաղթանակը կերտած ռազմական վերնախավի մյուս ներկայացուցիչների «վրայով կարված» քրեադատավարական գործընթացում հնարավոր զարգացումներին, ի պատասխան մեր հարցերի, անդրադառնում է երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը

-Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մայիսի 8-ին նշանակելու փաստն ինչպե՞ս եք գնահատում. դա Աննա Դանիբեկյանի՞ որոշումն էր, դատախազության թելադրա՞նքը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։ Ի վերջո` միտումնավո՞ր է հենց Շուշիի ազատագրման օրն ընտրվել Արցախյան ազատամարտի լիդերին ազատելու հարցը «քննելու» համար, թե՞ «երջանիկ զուգադիպության» հետ գործ ունենք։

-Դժվար է այդ հարցի միակ ճիշտ պատասխանը տալ`նման տեղեկություններ ես չունեմ: Բայց որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի անազատության մեջ, կարծում եմ, ոչ մեկի, այդ թվում նաև նիստը նախագահող դատավորի համար գաղտնիք չէ: Գաղտնիք է` համենայն դեպս ինձ համար, թե կոնկրետ ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանի «խորհրդատու-հրահանգիչը»: Այս բնորոշումն իմ ընտրությունն է՝ կարելի է դա այլ կերպ անվանել, օրինակ՝ «փաստացի որոշում կայացնող կամ թելադրող»: Որ այդպիսի մեկը կա` չեմ կասկածում, ավելին՝ համոզված եմ: Համոզված եմ նաև, որ դա վարչապետը չի և դատախազությունը չի: Դա մեկն է, ով անձամբ կամ իր ներկայացուցչի՝ «բանագնացի» միջոցով ուղղորդում է Աննա Դանիբեկյանին: Ինչ վերաբերում է նիստը մայիսի 8-ին նշանակելու փաստին, կարծում եմ, որ դա հենց այդ «մեկի» թելադրանքն է: Եթե Աննա Դանիբեկյանն այդ օրն ընտրած լիներ զուտ մեխանիկորեն՝ չիմանալով կամ մոռանալով օրվա խորհուրդը, ապա այդ մասին մամուլում ծավալվող քննարկումներին ծանոթանալուց հետո անմիջապես կփոխեր իր որոշումը և նիստը կնշանակեր մոտակա մեկ այլ օր: Այդպես վարվելու որևէ խոչընդոտ չկար: Ուստի թելադրանքի վարկածն առավել հավանականն է:

-Նիստը կկայանա՞, Ձեր կարծիքով` նկատի ունենալով, որ տիկին Դանիբեկյանը վերջերս շատ անկանխատեսելի է դարձել։

-Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Իսկ անկանխատեսելին ինձ համար ոչ այնքան դատավորի, որքան նրա փոխարեն «փաստացի որոշում կայացնող կամ թելադրող խորհրդատու-հրահանգչի» վարքագիծն է:

-Դատավորի անակնկալ և տևական բացակայության փաստը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց՝ սկսած նրանից, որ տիկին Դանիբեկյանը հոգնել է «թավշա անարդարադատության»` երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի բութ գործիք լինելուց և ուզում է դուրս գալ խաղից, վերջացրած նրանով, որ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները մերժելու իրավական հիմքեր չունի, դրա համար էլ ձգձգում է դատավարությունը։ Ի՞նչն է խնդիրն` ըստ Ձեզ։

-«Հոգնելու» վարկածը բացառում եմ: Իմ կարծիքով, որը, նկատեմ`ձևավորվել է Աննա Դանիբեկյանի մինչ օրս կայացրած մի շարք առանցքային որոշումների բովանդակային վերլուծության արդյունքում, իրավական հիմքերը նրա համար երկրորդական նշանակություն ունեն: Հակառակ դեպքում այդ որոշումները պատճառաբանված կլինեին այնպես, ինչպես դա պահանջվում է քրեական դատավարության օրենսգրքով, ոչ թե առանց տրամաբանական և գործի նյութերից բխող փաստարկումների: Ի դեպ՝ դատական ակտերի թերի պատճառաբանված կամ ընդհանրապես չպատճառաբանված լինելու փաստերը մեր դատական համակարգում հաճախ հանդիպող երևույթներ են: Մի կողմից` դրանք հանգեցնում են մարդկանց իրավունքների ու ազատությունների լուրջ խախտումների, մյուս կողմից` պետությունը կանգնեցնում են բավականին մեծ «տուգանքներ» վճարելու պարտականության առաջ:

-Ի՞նչ եք ակնկալում մայիսի 8-ի նիստից (եթե, իհարկե, անակնկալներ չլինեն, և դատավորը հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» կենտրոնում գտնվելու պատճառաբանությամբ չհետաձգի ձեր միջնորդությունների քննարկումը)։ Ի՞նչ միջնորդություններ եք պատրաստվում ներկայացնել։

-Թույլ տվեք բացառել «անակնկալի» տարբերակը: Ուղղակի չեմ հավատում, որ նման բան կարող է լինել: Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» կենտրոնում գտնվելու և դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ նիստը հետաձգվել չի կարող` այն կարող է անցկացվել նաև մեղադրյալի բացակայությամբ: Միջնորդությունները, որոնք պետք է քննի դատարանը, վաղուց են ներկայացվել դատարան: Մարտի 16-ին փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ միջնորդություն։ Դրանից հետո ներկայացվել են նոր միջնորդություններ խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին: Դրա համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային համաճարակը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարակման վտանգը` պայմանավորված իր առողջական վիճակով և խոցելի տարիքային խմբում գտնվելու հանգամանքով: Թե ինչ որոշում կկայացնի Աննա Դանիբեկյանը` չեմ կարող ասել: Եթե նա ինքնուրույն լիներ որոշումներ կայացնելիս, ղեկավարվեր օրենքի տառով և իր ներքին համոզմամբ, վստահ եմ`Ռոբերտ Քոչարյանը վաղուց կլիներ ազատության մեջ, ավելին`նրա և մյուսների քրեական հետապնդումը դադարեցված կլիներ: Այդուհանդերձ, չեմ բացառում, որ մեր միջնորդություններն անգամ քննելու անհրաժեշտություն չի լինի՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ դատախազների միջնորդությամբ դրական լուծում կտա Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու խնդրին:

-Ինչո՞ւ եք այդպես կարծում։ Ի՞նչը պետք է ստիպի «փաստացի որոշում կայացնող, թելադրող խորհրդատու» օբյեկտին կամ սուբյեկտին` հրաժարվելու նախագահին ցանկացած գնով ճաղերի հետևում պահելու «սկզբունքային դիրքորոշումից»։

-Չխորանամ մանրամասների մեջ, բայց դա իրենց համար միակ ճիշտ լուծումը կլիներ:

-Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու Սահմանադրական դատարանն այսքան ժամանակ այդպես էլ չանդրադարձավ տխրահռչակ 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Ենթադրենք`Եվրոպական դատարանը չի շտապում հայտնել իր կարծիքը Քրեական օրենսգրքի այդ նորմի իրավաչափության վերաբերյալ (թեև նախապես հայտարարվեց, որ հարցը կքննարկվի առաջնահերթության կարգով), հարցը պետք է մնա օդում կախվա՞ծ. ՍԴ-ն չի՞ կարող, թե՞ չի ուզում ինքնուրույն որոշում կայացնել։

-Այո՛, ինձ համար հասկանալի է, թե ինչու Սահմանադրական դատարանը չի անդրադառնում 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Գործը այնքան է քաղաքականացված, որ Սահմանադրական դատարանի որոշումը` միակ ճիշտ որոշումը, հոգուտ Ռոբերտ Քոչարյանի, հասարակության մի մասի կողմից չէր ընդունվի։ Այդպիսի որոշմանը զանազան պիտակավորումներ կտրվեին, այդ իսկ պատճառով անձամբ ես ողջունում եմ, որ Սահմանադրական դատարանը որոշեց նախ ստանալ ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, հետո քննարկման առարկա դարձնել մեր համոզմամբ` խնդրահարույց այդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Այլ բան է, որ միակ ճիշտ լուծումը կլիներ այն, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվեր ազատության մեջ, իսկ գործի քննությունը կասեցվեր կամ շարունակվեր մինչև Եվրոպական դատարանի կարծիքը ստանալը: Դատախազությունը չպետք է հակառակվեր այդ տարբերակին։ Դատավոր Արմեն Դանիելյանի մասին չեմ խոսում`ինչպես ասում են, «անհույս դեպք» է… Իսկ դատավոր Դանիբեկյանն էլ, եթե լիներ ինքնուրույն, պետք է անձամբ՝ իր նախաձեռնությամբ փոխեր խափանման միջոցը: Ի վերջո, Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ՍԴ դիմումը (իսկ սա արդեն իսկ կարևոր փաստ է) և վաղ թե ուշ տալու է իր եզրակացությունը։ Հիմա պատկերացնենք, որ դրանից հետո Դանիբեկյանին այլ բան չի մնում, քան կայացնել Ռոբերտ Քոչարյանին արդարացնող դատական ակտ։ Դա կնշանակեր, որ դատավոր Դանիբեկյանի մինչ օրս կայացրած բոլոր որոշումներն ապօրինի են եղել: Սրա մասին Աննա Դանիբեկյանը պետք է լրջորեն մտածի: Սրա մասին նա պետք է լրջորեն մտածեր այն ժամանակ, երբ կայացրեց քրեադատավարական տրամաբանությունից զուրկ, որևէ քննադատության չդիմացող՝ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարութը կարճելու մասին միջնորդությունը հետաձգելու մասին 03.03.2020թ. որոշումը: Ի դեպ, իմ համոզմամբ` այդ որոշումը հոյակապ ուսումնական ձեռնարկի նյութ է` ուղեցույց, թե ինչպե՛ս չի կարելի ոտնահարել օրենքը:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պողոսյանը

7or.am

Լուսանկարը՝ Panorama.am-ի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan