Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը «Միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում». Զախարովա. Տեսանյութ Բանակը այսօր պատմական դեր է կատարում եւ եզրագծում է ապագա սահմանները. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
30
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը․ Ուղիղ Զգուշացնում ենք. մեր պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար. ՀՀ ՊՆ Ադրբեջանական դիրքի գրավումը․ նոր տեսանյութ «Հակառակորդը փոխում է գործելաոճը».Արծրուն Հովհաննիսյան (ԹԱՐՄԱՑՎՈՂ) Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները.ՊՆ խոսնակ. Տեսանյութ (ԹԱՐՄԱՑՎՈՂ) Չավուշօղլո. «Թուրքիան Արցախում «սիրիական մոդելն» է առաջարկել. Ռուսաստանը հրաժարվել է» Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում Վլադիմիր Սոլովյովը կիսվել է նորությամբ. Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական համազարկային կրակի՝ ՏՕՍ-1 Ա համակարգը Արծրուն Հովհաննիսյան. «Զոհեր ունենք» Տեսանյութ Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանիելինն է․ ՀՀ ԱԳՆ. Լուսանկար Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն «Հակառակորդն ունի ևս 130 զոհ, 200 վիրավոր». Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է Հա, ի դեպ, Սերժից ու Արսինեից «խաբրիկ մը» չունե՞ք Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը․ Ուղիղ «Սիրելի հայեր, իմ սիրտն արյունահոսում է բոլորիդ համար». «Մերժվածը» սերիալից հայտնի հնդիկ դերասանը իր աջակցությունն է հայտնել հայերին «Մայրիկին խաբել էր, իբր գնացել է Սևան՝ նկարահանման»․ Հերմինե Գրիգորյան Զգուշացնում ենք. մեր պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար. ՀՀ ՊՆ «Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները». Արծրուն Հովհաննիսյան «Միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում». Զախարովա. Տեսանյութ Ադրբեջանական դիրքի գրավումը․ նոր տեսանյութ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ Մարտակերտում ռմբակոծության հետևանքով զոհվածներից երկուսը կին են, մեկը՝ տղամարդ. ԱՀ ՄԻՊ «Հակառակորդը փոխում է գործելաոճը».Արծրուն Հովհաննիսյան (ԹԱՐՄԱՑՎՈՂ) Արցախի ԱԱԾ-ն նման հաղորդագրություն չի տարածել Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա Ֆրանսիայի նախկին նախագահը կրակի դադարեցման կոչ է արել Բանակը այսօր պատմական դեր է կատարում եւ եզրագծում է ապագա սահմանները. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի դեմ. Արմեն Սարգսյանը նամակներ է հղել արաբական աշխարհի երկրների ղեկավարներին Սիրիայից 1500-2000 դոլարով վարձկաններ են բերում Ադրբեջան. ՄԻՊ–ի հայտարարությունը «Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիսար նպատակների համար Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի Մեր քաղաքական հրադադարն ունի մեկ անուն, և այդ անունը ՀԱՅՐԵՆԻՔՆ է. թողեք գլուխներս կախ ծառայենք մեր հայրենիքին, կանգնեցրեք ձեզ սատարող բորենիների վնգստոցը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծանր տեխնիկա է տեղափոխում սահմանի այդ հատված Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները. Տեսանյութ Եթե ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը բերելու է առնվազն մեկ գերտերության կողմից անվտանգության երկաթյա երաշխիքի տրամադրման, պետք է անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը. Սամվել Ֆարմանյան. Տեսանյութ Օրվա կադր. Ինչ-որ տեղ Երևանում «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի «Միասին մի բռունցք». Ջավախքից ուղարկված օգնությունը հասավ Հայաստան. Տեսանյութ Նիկոլն իր վիժվածքին մեյդան է գցել, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանին պախարակի 200%-ը Հայաստանի կողմն է. Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսեն Պակիստանն ահաբեկիչների է ուղարկում Ադրբեջան՝ ի նշան հավատարմության Թուրքիային Փաշինյան. Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ» Ուշադրություն․ ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները.ՊՆ խոսնակ. Տեսանյութ (ԹԱՐՄԱՑՎՈՂ) Չավուշօղլո. «Թուրքիան Արցախում «սիրիական մոդելն» է առաջարկել. Ռուսաստանը հրաժարվել է» Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության կարիք չկա. ՊՆ Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Զոհված օդաչուն 2 երեխաների հայր է, ապրում էր Գյումրիում 2 օր է Լևոն Քոչարյանը Արցախում է. Լուսանկար Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում Նախագահ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Հորդանանի թագավորին Վլադիմիր Սոլովյովը կիսվել է նորությամբ. Հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական համազարկային կրակի՝ ՏՕՍ-1 Ա համակարգը Ադրբեջանական երկու բեռնափոխադրող ինքնաթիռներ թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ. Razm.info Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով տեղեկություններ ստանալու և խուճապ առաջացնելու փորձեր են անում․ ԱՀ ԱԱԾ Արցախում ծանր վիրավորված դերասան Վահագն Սամվելյանը կոմայի մեջ է

Աննա Դանիբեկյանը պետք է յոթն անգամ չափի, հետո կտրի` որոշում կայացնելուց առաջ

Դատավոր Աննա Դանիբեկյանի թեթև ձեռքով ամիս ու կես «չնախատեսված պարապուրդից» հետո` Շուշիի ազատագրման օրը վերսկսվող «դարի դատավարության»` Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և հաղթանակը կերտած ռազմական վերնախավի մյուս ներկայացուցիչների «վրայով կարված» քրեադատավարական գործընթացում հնարավոր զարգացումներին, ի պատասխան մեր հարցերի, անդրադառնում է երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը

-Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մայիսի 8-ին նշանակելու փաստն ինչպե՞ս եք գնահատում. դա Աննա Դանիբեկյանի՞ որոշումն էր, դատախազության թելադրա՞նքը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։ Ի վերջո` միտումնավո՞ր է հենց Շուշիի ազատագրման օրն ընտրվել Արցախյան ազատամարտի լիդերին ազատելու հարցը «քննելու» համար, թե՞ «երջանիկ զուգադիպության» հետ գործ ունենք։

-Դժվար է այդ հարցի միակ ճիշտ պատասխանը տալ`նման տեղեկություններ ես չունեմ: Բայց որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի անազատության մեջ, կարծում եմ, ոչ մեկի, այդ թվում նաև նիստը նախագահող դատավորի համար գաղտնիք չէ: Գաղտնիք է` համենայն դեպս ինձ համար, թե կոնկրետ ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանի «խորհրդատու-հրահանգիչը»: Այս բնորոշումն իմ ընտրությունն է՝ կարելի է դա այլ կերպ անվանել, օրինակ՝ «փաստացի որոշում կայացնող կամ թելադրող»: Որ այդպիսի մեկը կա` չեմ կասկածում, ավելին՝ համոզված եմ: Համոզված եմ նաև, որ դա վարչապետը չի և դատախազությունը չի: Դա մեկն է, ով անձամբ կամ իր ներկայացուցչի՝ «բանագնացի» միջոցով ուղղորդում է Աննա Դանիբեկյանին: Ինչ վերաբերում է նիստը մայիսի 8-ին նշանակելու փաստին, կարծում եմ, որ դա հենց այդ «մեկի» թելադրանքն է: Եթե Աննա Դանիբեկյանն այդ օրն ընտրած լիներ զուտ մեխանիկորեն՝ չիմանալով կամ մոռանալով օրվա խորհուրդը, ապա այդ մասին մամուլում ծավալվող քննարկումներին ծանոթանալուց հետո անմիջապես կփոխեր իր որոշումը և նիստը կնշանակեր մոտակա մեկ այլ օր: Այդպես վարվելու որևէ խոչընդոտ չկար: Ուստի թելադրանքի վարկածն առավել հավանականն է:

-Նիստը կկայանա՞, Ձեր կարծիքով` նկատի ունենալով, որ տիկին Դանիբեկյանը վերջերս շատ անկանխատեսելի է դարձել։

-Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Իսկ անկանխատեսելին ինձ համար ոչ այնքան դատավորի, որքան նրա փոխարեն «փաստացի որոշում կայացնող կամ թելադրող խորհրդատու-հրահանգչի» վարքագիծն է:

-Դատավորի անակնկալ և տևական բացակայության փաստը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց՝ սկսած նրանից, որ տիկին Դանիբեկյանը հոգնել է «թավշա անարդարադատության»` երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի բութ գործիք լինելուց և ուզում է դուրս գալ խաղից, վերջացրած նրանով, որ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները մերժելու իրավական հիմքեր չունի, դրա համար էլ ձգձգում է դատավարությունը։ Ի՞նչն է խնդիրն` ըստ Ձեզ։

-«Հոգնելու» վարկածը բացառում եմ: Իմ կարծիքով, որը, նկատեմ`ձևավորվել է Աննա Դանիբեկյանի մինչ օրս կայացրած մի շարք առանցքային որոշումների բովանդակային վերլուծության արդյունքում, իրավական հիմքերը նրա համար երկրորդական նշանակություն ունեն: Հակառակ դեպքում այդ որոշումները պատճառաբանված կլինեին այնպես, ինչպես դա պահանջվում է քրեական դատավարության օրենսգրքով, ոչ թե առանց տրամաբանական և գործի նյութերից բխող փաստարկումների: Ի դեպ՝ դատական ակտերի թերի պատճառաբանված կամ ընդհանրապես չպատճառաբանված լինելու փաստերը մեր դատական համակարգում հաճախ հանդիպող երևույթներ են: Մի կողմից` դրանք հանգեցնում են մարդկանց իրավունքների ու ազատությունների լուրջ խախտումների, մյուս կողմից` պետությունը կանգնեցնում են բավականին մեծ «տուգանքներ» վճարելու պարտականության առաջ:

-Ի՞նչ եք ակնկալում մայիսի 8-ի նիստից (եթե, իհարկե, անակնկալներ չլինեն, և դատավորը հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» կենտրոնում գտնվելու պատճառաբանությամբ չհետաձգի ձեր միջնորդությունների քննարկումը)։ Ի՞նչ միջնորդություններ եք պատրաստվում ներկայացնել։

-Թույլ տվեք բացառել «անակնկալի» տարբերակը: Ուղղակի չեմ հավատում, որ նման բան կարող է լինել: Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» կենտրոնում գտնվելու և դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ նիստը հետաձգվել չի կարող` այն կարող է անցկացվել նաև մեղադրյալի բացակայությամբ: Միջնորդությունները, որոնք պետք է քննի դատարանը, վաղուց են ներկայացվել դատարան: Մարտի 16-ին փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ միջնորդություն։ Դրանից հետո ներկայացվել են նոր միջնորդություններ խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին: Դրա համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային համաճարակը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարակման վտանգը` պայմանավորված իր առողջական վիճակով և խոցելի տարիքային խմբում գտնվելու հանգամանքով: Թե ինչ որոշում կկայացնի Աննա Դանիբեկյանը` չեմ կարող ասել: Եթե նա ինքնուրույն լիներ որոշումներ կայացնելիս, ղեկավարվեր օրենքի տառով և իր ներքին համոզմամբ, վստահ եմ`Ռոբերտ Քոչարյանը վաղուց կլիներ ազատության մեջ, ավելին`նրա և մյուսների քրեական հետապնդումը դադարեցված կլիներ: Այդուհանդերձ, չեմ բացառում, որ մեր միջնորդություններն անգամ քննելու անհրաժեշտություն չի լինի՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ դատախազների միջնորդությամբ դրական լուծում կտա Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու խնդրին:

-Ինչո՞ւ եք այդպես կարծում։ Ի՞նչը պետք է ստիպի «փաստացի որոշում կայացնող, թելադրող խորհրդատու» օբյեկտին կամ սուբյեկտին` հրաժարվելու նախագահին ցանկացած գնով ճաղերի հետևում պահելու «սկզբունքային դիրքորոշումից»։

-Չխորանամ մանրամասների մեջ, բայց դա իրենց համար միակ ճիշտ լուծումը կլիներ:

-Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու Սահմանադրական դատարանն այսքան ժամանակ այդպես էլ չանդրադարձավ տխրահռչակ 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Ենթադրենք`Եվրոպական դատարանը չի շտապում հայտնել իր կարծիքը Քրեական օրենսգրքի այդ նորմի իրավաչափության վերաբերյալ (թեև նախապես հայտարարվեց, որ հարցը կքննարկվի առաջնահերթության կարգով), հարցը պետք է մնա օդում կախվա՞ծ. ՍԴ-ն չի՞ կարող, թե՞ չի ուզում ինքնուրույն որոշում կայացնել։

-Այո՛, ինձ համար հասկանալի է, թե ինչու Սահմանադրական դատարանը չի անդրադառնում 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Գործը այնքան է քաղաքականացված, որ Սահմանադրական դատարանի որոշումը` միակ ճիշտ որոշումը, հոգուտ Ռոբերտ Քոչարյանի, հասարակության մի մասի կողմից չէր ընդունվի։ Այդպիսի որոշմանը զանազան պիտակավորումներ կտրվեին, այդ իսկ պատճառով անձամբ ես ողջունում եմ, որ Սահմանադրական դատարանը որոշեց նախ ստանալ ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, հետո քննարկման առարկա դարձնել մեր համոզմամբ` խնդրահարույց այդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Այլ բան է, որ միակ ճիշտ լուծումը կլիներ այն, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվեր ազատության մեջ, իսկ գործի քննությունը կասեցվեր կամ շարունակվեր մինչև Եվրոպական դատարանի կարծիքը ստանալը: Դատախազությունը չպետք է հակառակվեր այդ տարբերակին։ Դատավոր Արմեն Դանիելյանի մասին չեմ խոսում`ինչպես ասում են, «անհույս դեպք» է… Իսկ դատավոր Դանիբեկյանն էլ, եթե լիներ ինքնուրույն, պետք է անձամբ՝ իր նախաձեռնությամբ փոխեր խափանման միջոցը: Ի վերջո, Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ՍԴ դիմումը (իսկ սա արդեն իսկ կարևոր փաստ է) և վաղ թե ուշ տալու է իր եզրակացությունը։ Հիմա պատկերացնենք, որ դրանից հետո Դանիբեկյանին այլ բան չի մնում, քան կայացնել Ռոբերտ Քոչարյանին արդարացնող դատական ակտ։ Դա կնշանակեր, որ դատավոր Դանիբեկյանի մինչ օրս կայացրած բոլոր որոշումներն ապօրինի են եղել: Սրա մասին Աննա Դանիբեկյանը պետք է լրջորեն մտածի: Սրա մասին նա պետք է լրջորեն մտածեր այն ժամանակ, երբ կայացրեց քրեադատավարական տրամաբանությունից զուրկ, որևէ քննադատության չդիմացող՝ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարութը կարճելու մասին միջնորդությունը հետաձգելու մասին 03.03.2020թ. որոշումը: Ի դեպ, իմ համոզմամբ` այդ որոշումը հոյակապ ուսումնական ձեռնարկի նյութ է` ուղեցույց, թե ինչպե՛ս չի կարելի ոտնահարել օրենքը:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պողոսյանը

7or.am

Լուսանկարը՝ Panorama.am-ի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan