Veon-ը դուրս է եկել Հայաստանում Beeline ընկերությունը Ucom-ին վաճառելու գործարքից
Դիտել նաև
Հակառակորդին հաջողվել է ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում․Ucom-ի պարզաբանումը
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը. Ucom-ը հայտարարություն է տարածել
ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը
Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել, կազմակերպությունը շարունակում է բնականոն աշխատանքը Հայկ Եսայանի ղեկավարությամբ
Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության Տնօրենների խորհրդի հայտարարությունը
VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր պաշտոնապեստեղեկացրել է, որ դադարեցրել է քննարկումները Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին:
«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,–նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: 2020թ. հունվարի 15-ին VEON-ը Ամստերդամից հաստատեց, որ քննարկումներ է վարում և դիտարկում է հնարավոր գործարքը Ucom-ի հետ։