Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զարեհ Սինանյանն ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ. ՀՅԴ

Եթե Զարեհ Սինանյանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրաստ չէ «մասշտաբային ռեպատրիացիային», դա առաջին հերթին նշանակում է, որ ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ, ապա նաև իր մաս կազմած իշխանության ձախողությունը թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայության առաջ։ Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի տարածած հայտարարությունում։

«Զարմանքով ընթերցեցինք մամուլի տարբեր աղբյուրներում զետեղված՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ելույթը այն մասին, թե «գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձություն խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն դնում» (մեջբերումը՝ «Առավոտ»֊ից), եւ կամ՝ «ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային։ Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք» (Սինանյանի ուղիղ խոսքի մեջբերումը՝ դարձյալ «Առավոտ»-ից)։ Մենք սպասեցինք այս լուրի հերքմանը, կամ որևէ այլ պարզաբանման, որը սակայն տեղի չունեցավ։ Հետևաբար, որպես Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ, պարտավորված ենք արձագանքել այս ելույթին։

Առաջին հերթին ցանկանում ենք ընդգծել, որ հայրենադարձությունը երբեք չի կարող սպասել երկրի «պատրաստ» լինելուն. եթե պրն. Սինանյանի պատկերացմամբ հայրենիքում հաստատվելու տրամադրություն ունեցող մեր հայրենակիցները սպասում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի ամենազարգացած և ամենաապահով երկիրը, և իրենք այդ ժամանակ հաստատվեն այստեղ, ապա չարաչար սխալվում է։ Իսկ եթե պրն. Սինանյանն ի՛նքը հայրենիք էր վերադարձել, մտածելով, որ Հայաստանի Հանրապետությունն իր նոր իշխանությամբ արդեն դարձել է դրախտավայր, դարձյա՛լ չարաչար սխալվել էր։ Ավելի՛ն. եթե նա հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրաստ չէ «մասշտաբային ռեպատրիացիային», դա առաջին հերթին նշանակում է, որ ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ, ապա նաև իր մաս կազմած իշխանության ձախողությունը թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայության առաջ։ Նա ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ընկալել հայրենադարձության գաղափարական էությունը։

Մասսայական հայրենադարձության համար անհրաժեշտ է մեկ բան՝ հստակ, ընկալելի, համապարփակ և կարճ օրինական փաթեթ, որը կկարգավորի հայրենադարձության գործընթացը։ Նմանօրինակ օրենքի մշակումից խուսափել են Հայաստանի ղեկավարությունն ստանձնած բոլոր իշխանությունները՝ անխտիր եւ դիմել են միմիայն ձևական քայլերի, մինչդեռ հայրենադարձությունը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող խնդիր է։ Եթե պրն. Սինանյանը կարողանա ապահովել վերոնշյալ օրենքի ընդունումը, ապա հայ ժողովրդի տարբեր շերտեր իրե՛նք կբարձրացնեն հայրենադարձության ալիքն ու գալով Հայաստան՝ իրենց աշխատանքով ու քրտինքով մասնակից կդառնան Հայաստան երկրի և Հայաստան պետության կառուցման և զարգացման գործընթացներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan