Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաշինյանն իր չորս քայլերով կարողացավ խայտառակել Հայաստանի կերպարը աշխարհի առջև

Երբ Նիկոլ Փաշինյանն նշում է, որ ինքն տարբերվում է իր նախորդներից ճիշտ է ասում: Նա ոչ միայն ձգտում էր ամեն ինչի մեջ տարբերվել իր նախորդներից, այլև հավատում էր, որ կառուցելու է «Նոր Հայաստան»:

Կարելի է ասել, որ նա այս հարցում կիսով չափ հասել է իր նպատակին:

Նա իր մի քանի քայլերի արդյունքում զարմացրել է աշխարին, սակայն զարմացրել է վատ իմաստով:

Ամեն մի երկիր ունի իր կայացած պատկերացումն աշխարհում: Հայաստանն այդ իմաստով մեծ հաջողությամբ չէր փայլում: Մեզ ճանաչում էին հիմնականում Ցեղասպանության գործոնով և առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունման փաստով: Այլ «հաջողություն» մենք չենք ունեցել: Սակայն պետք է նշել նաև, որ մենք չենք ունեցել նաև խիստ բացասական կողմեր: Ադրբեջանցիներն, օրինակ,  աշխարհին տվել են Սումգայիթ և Բաքու, մենք այդ ամենը չենք ունեցել և այդ պատճառով է, որ աշխարը չէր հավատում «Խոջալուին»:

Մենք եբևէ դեմոկրատական արժեքներով չենք փայլել, սակայն առանձնապես բիրթ, բռնատիրական հակումներ էլ ցույց չենք տվել աշխարին:

Իսկ հիմա փորձենք ներկայացնել թե ինչ արժեքներ «նվիրեց»  Փաշինյանը Հայաստանին:

Առաջին

Ավելի քան 500 օր է, ինչ Հայաստանի նախկին ղեկավարն առանց դատարանի որոշման պահվում է կալանքի տակ:

Սա  միջազգային արժեքների տեսանկյունից աներևակայելի փաստ է: Այսպիսի երևույթ չկա աշխարհի ոչ մի քրիստոնեական արեալի մեջ գտնվող երկրում: Սա աննախադեպ է իր տգիտության ու գավառամտության աստիճանով: Այսպիսի երևույթ կարելի էր տեսնել 20 դարում ավտորիտար երկրներում:

Փաշինյանն կարողացավ Հայաստանը խայտառակել իր այս քայլով: Այդպիսի քայլի չգնաց, ոչ Սաակաշվիլին`  չձերբակալելով Շևարնաձեին, ոչ Յուշենկոն` չձերբակալելով Կուչմային: 1998-ի իշխանափոխությունից հետո այդ քայլին չգնաց նաև Քոչարյանը, թեև հանրության մեջ Տեր-Պետրոսյանին պատժելու մեծ հանրային պատվեր էր ձևավորված:

Բնականաբար, իր այս քայլը չի մոռացվելու ոչ մեկի կողմից, ով էլ որ Փաշինյանից հետո իշխանության գա:

 

Երկրորդ

21 դարում, ոչ մի երկրի ղեկավար չհրահանգեց իր կողմնակիցներին շրջափակել դատարանների դռները: Սա ոչ միայն գռեհիկ  գավառամտություն էր, այլև լկտիություն ժամանակակից քաղաքակիրտ արժեքների հանդեպ:

Այսպիսի բացահայտ բռնատիրական ակտ իրենց թույլ չեն տվել նույնիսկ բացահայտ բռնատերերը:

Նախկին Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ փորձել են իրենց վերահսկողության տակ պահել դատական համակարգը: Սակայն դա նրանք փորձել են իրականացնել քողարկված ձևով:

Մինչդեռ Փաշինյանն կատարեց այն, ինչ 21 դարում դեռ ոչ մի երկրի ղեկավար նման քայլի չէր դիմել:

Երրորդ

Հարձակումներ Վեհափառի վրա: Սույն փաստը այնքան զարհուրելի է, որ անընկալելի է նույնիսկ դրսի համար:

Հայաստանն համարվում է` որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Հասկանալի է, որ մեր ժամանակներում  մարդկանց մեծ մասն ապրում է աշխարհիկ կյանքով: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլև մյուս քրիստոնեական արեալի երկրներում: Հասկանալի է նաև այն, որ Վեհափառի գործնեությունը շատերին կարող է դուր չգալ: Բացի այդ հանրության մեջ կա տեսակետ, որ Հայ առաքելական եկեղեցին` որպես ինստիտուտ, լուրջ բարեփոխման կարիք ունի:

Կրկնենք, որ վերը նշված բոլոր խնդիրնեն օբյեկտիվ են, սակայն, այն ինչ կատարվեց վերջին երկու տարիների ընթացքում Փաշինյանի թիմակիցների կողմից աննկարագրելի է: Նույնիսկ մոնղոլ-թաթարներն ու արաբները եկեղեցու հանդեպ ավելի հանդուրժող վերաբերմունք էին ունենում: Փաշինյանի և նրա թիմակիցների գործողությունները 21 դարի բարբառոսներից Իգիլից տարբերվում էր միայն ձևով, սակայն ոչ բովանդակությամբ: Հավանաբար, Փաշինյանն մինչ իր գործողությունները սկսելը լավ ուսումնասիրել էր հայ եկեղացականների դեմ պայքարի ցարական և ստալինյան արխիվները:

Չորրորդ

Այն ինչ- որ կատարվեց Գավառում օրեր առաջ, աննախադեպ էր` որպես երևույթ, քանզի մինչ այս պահը մենք չգիտեինք, որ հայ կարող է լինել այս չափի դաժան և բարբառոս: Մինչ այս պահը մենք համոզված էինք, որ նման քայլի կարող եին դիմել ադրբեջանցիները, թուրքերը, սակայն ոչ հայերը:

Ավելին, նույնիսկ 1988-ի սումգայիթյան դեպքերից հետո Հայաստանում չարձանագրվեցին նման դեպքեր: Թեև այդ պահին Երևանում բնակվում էր մոտ 30 հազար ադրբեջանցի:

Ավելին` վերջին 30 տարվա ընթացքում, եթե չհաշվենք պատերազմը, ապա Հայաստանում երբեք նման երևույթ չէր արձանագրվել, քանզի վերջին 30 տարիների ընթացքում, Հայաստանի ոչ մի ղեկավար «ասֆալտին պառկեցնելու և պատին ծեփելու» կոչերով հանդես չէր եկել:

Երկրի ղեկավարի հռետորաբանությունը անխուսափելիորեն կնիքվում է նաև հանրության տարբեր շերտերի վարքագծի վրա: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլև մյուս երկրներում:

Այն ինչ կատարվեց Գավառում, պարզապես ազգային խայտառակություն էր, որը  Փաշինյանի հռետորաբանության ուղիղ ետևանքն էր: Եթե երկրի վարչապետը կարող է «ծեփել պատին» իր քաղաքական հակառակորդին, ապա շարքայի Գավառի բնակիչը կարող է «ծեփել պատին» իր համագյուղացուն:

Փաշինյանի կողմից այս չորս քայլերի արդյունքում Հայաստանը փոխեց իր իմիջը  միջազգային ընտանիքում:

Այլևս մենք չենք կարող ասել, որ «հայը չէր կարող կատարել Խոջալու, Սումգայիթի օրինակով»: Մինչև Գավառի դեպքերը մեզ հավատում էին,  Գավառի դեպքերից հետո մեզ այլևս չեն հավատալու: Ավելին` մենք էլ մեզ այլևս չենք հավատալու, քանզի Գավառում տեսանք ադրբեջանական արժեքները :

Այս ամենից հետո Փաշինյանն այլևս չի կարողանալու խուսափել պատմության առջև իր գործողությունների համար պատասխանատվությունից: Քանզի ի տարբերություն իր նախորդների, նա պատմության առջև  է պատասխան տալու, հայ ժողովուրդին աշխարհի առջև խայտառակելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan