«Վկա է գտնվել, ունի նկարներ. հրահրողը եղել է Ալեն Սիմոնյանը». Կոնստանտին Տեր-Նակալյան
Դիտել նաև
Ռուսաստանը չի ցանկանում 2-րդ ճակատ բացել, և դրանից օգտվում են և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում. Զատուլին
Կոնստանտին Զատուլինը Նիկոլ Փաշինյանին դավաճան է անվանել
Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքի արգելքը ոչ սխամլունք է, ոչ էլ` պատահականություն. Զատուլին․ News.ru
Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. Սպուտնիկ Արմենիա
Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին
«Րոպեներ առաջ մենք ստացանք նորություններ, որ վկա է գտնվել, որը ներկա է եղել իրադարձություներին և պատրաստվում է հեռուստաընկերություններից մեկով հարցազրույց տալ: Վկան ականատես է եղել, որ Ալեն Սիմոնյանը մինչև բուն ծեծկռտուքն ամեն ինչ արել է, բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ է արել, և միայն դրանից հետո նոր տեղի է ունեցել կատարվածը:
Սա ևս մեկ անգամ փաստում է այն միտքը, որ կոնֆլիկտ հրահրողն ի սկզբանե եղել է Ալեն Սիմոնյանը: Տեսնելով, որ սադրանքներին չենք տրվում, գնացել է դրան: Ականատեսները սովորական քաղաքացիներ են, որոնք նկարներ ունեն դեպքի վայրից, մեզ հետ էլ կապի են դուրս եկել մեր ընկերների միջոցով՝ Ֆեյսբուքի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: