Կանայք կծել են իրենց զբոսանքի ժամանակ կանգնեցրած ոստիկաններին. Տեսանյութ
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում տեղի բնակչուհին հարվածել է ոստիկանի դեմքին, իսկ նրա բարեկամուհին կծել թաղայինին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» - ն՝ տեղի ոստիկանությանը հղելով։
Պատահարի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Կադրերում երևում է, թե ինչպես են կանայք դիմադրություն ցույց տալիս ոստիկաններին, գոռում ու փորձում փախչել։
Նախնական տվյալներով, ոստիկանները նկատողություն են արել կանանց մեկուսացման կանոնները խախտելու համար։ Ի պատասխան կանայք սկսել են վիրավորել ոստիկանության աշխատակիցներին։
Կանանցից մեկի նկատմամբ վարչական վարույթ է ընդունվել։
Zham.am