Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դեղին քարտ՝ իշխանություններին Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Վարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են «Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան

Անգնահատելի է Մարտուն Ադոյանի ավանդը Հայաստանում կինոարդյունաբերության, կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման գործում

65 տարեկանում կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր, մշակույթի գործիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամ Մարտուն Ադոյանը: 

Մարտուն Ադոյանը ծնվել է Աշտարակի տարածաշրջանի Ուջան գյուղում: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Աշխատանքային գործունեության ընթացքում 1986-1991 թթ. եղել է ՀՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետ, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալ:

1991 թվականից զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը:

Մշակույթի ոլորտում ծավալած նրա գործունեությունը հիմնականում վերաբերում է կինոարտադրությանը: Նա եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր:

Անգնահատելի է Մարտուն Ադոյանի ավանդը Հայաստանում կինոարդյունաբերության, կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման գործում:

Դեռևս 90-ականերից սկսած՝ անկախ Հայաստանում, նա դարձավ նախաձեռնող գործարար ֆիլմերի տարածման և ֆիլմարտադրության ոլորտում: Բազմաթիվ միջազգային համագործակցային կապերի շնորհիվ նա Հայաստանում ապահովել է համաշխարհային վարձույթում առկա լավագույն ֆիլմերի տարածումը, և հայ կինոսիրող հանդիսատեսը հնարավորություն է ունեցել իր համար բացահայտել արտերկրի կինոարվեստը՝ մեծ էկրանին:

Մարտուն Ադոյանը միջազգային համարտադրությամբ իրականացրել է բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև լինելով կայացած գործարար՝ նա կանգնած է եղել հայ կինոարտադրողի կողքին ֆիլմարտադրության ցանկացած փուլում՝ սատարելով ֆիլմարտադրությանը և հայկական կինոարտադրանքի տարածմանը:

Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ նա չի թողել կինոյի առաջնագիծը. Մարտուն Ադոյանի բացառիկ ջանքերով վերապրել են Երևանի «Մոսկվա», Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնները: Նրա ջանքերով էր նաև, որ կայացել ու զարգացել են հայկական կինոփառատոները, այդ թվում՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոնի մեծ աջակցությանը:Մարտուն Ադոյանը 2007 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2014 թվականին՝ ՀՀ նախագահի պետական մրցանակի, 2015 թվականին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, 2016 թվականին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Մարտուն Ադոյանի հոգեհանգիստը ապրիլի 29-ին ժամը 16-ից է քաղաք Երևան, Վերին Անտառային 186/13 հասցեում, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 30-ին ժամը 11:00-ից Ուջանում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին:

Zham.am-ը ցավակցում է Մարտուն Ադոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan