Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա. Վահրամ Քահանա Մելիքյան
Դիտել նաև
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
Հայ Առաքելական եկեղեցիները լեփ-լեցուն են
Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ. «Փաստ»
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու
«Մայր Հայաստան»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է` ի աջակցություն մեր Եկեղեցու (տեսանյութ)
Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը։
Պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։ Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։
Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել։
Վահրամ Քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից