ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Ավելի սարսափելի քան «Տիտանիկ»-ը. Գտնվել է 1941 թ. խորտակված «Արմենիա» նավը. Տեսանյութ, լուսանկարներ

Սև ծովի հատակին գտնվել է «Արմենիա» նավը, որը խոցվել էր գերմանական ինքնաթիռի կողմից 1941 թվականին: Նավի խորտակումը համարվում է պատմության մեջ ծովային ամենամեծ ողբերգություններից մեկը. Նավի վրա, ըստ տարբեր գնահատականների, եղել է 6-10 հազար մարդ:

Որոնողական գործողությունն իրականացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նավի ուսումնասիրությանն ու նույնականացմանը ներգրավված էին Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետները (RGO):

Այն գտնելու համար, որոնիչները տարեցտարի հետազոտում էին Սև ծովը: Միայն վերջին 20 տարվա ընթացքում հետազոտվել է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր:

Գործողություններից մեկում նույնիսկ ներգրավված էր ամերիկացի հայտնի օվկիանոլոգ Ռոբերտ Բալարդը, ով 1985-ին հայտնաբերեց «Տիտանիկ» -ը:

«Արմենիա»-ն՝ Սև ծովի համար նախատեսված խորհրդային «Աջարիա» դասի ջերմանավերից մեկն էր, որն արտադրվել էր 1928 թ. Լենինգրադի Բալթյան նավաշինարանում։ Այդ դասի ջերմանավերն առաջին մարդատար նավերն էին, որ արտադրվել էին ԽՍՀՄ-ում։ Այն նախատեսված էր 550 ուղևորներ և 1000 տ ուղևորաբեռ տեղափոխելու համար, սակայն կարճատև ուղևորությունների ժամանակ տախտակամածի վրա կարող էր տեղափոխել ևս մոտավորապես 400-500 ուղևոր։ Դրա սուզանիստը, որ 5,5 մետր էր, թույլ էր տալիս հանգիստ մուտք գործել Ղրիմի թերակղզու ծանծաղաջուր նավահանգիստները։ 1930-ականներին «Արմենիա»-ն և դրա քույր «Աջարիա», «Աբխազիա» և «Ուկրաինա» նավերն իրականացնում էին բեռնա- և ուղևորափոխադրություններ Օդեսայի, Մարիուպոլի, Սևաստոպոլի, Յալթայի և Բաթումի միջև։

1941 թվականին սկսվեց գերմանական հարձակումը ԽՍՀՄ վրա, և «Արմենիա»-ն սկսեցին օգտագործել նաև որպես հիվանդանավ։ 1941 թվականի հոկտեմբերին Էրիխ ֆոն Մանշթայնի գլխավորած գերմանական 11-րդ բանակը պաշարել էր Սևաստոպոլը և քաղաքից դուրս գալու միակ տարբերակը մնում էր ծովը։ Նոյեմբերի սկզբին «Արմենիա»-ն, վրան կարմիր խաչեր պատկերված, ուղարկվում է Սևաստոպոլ, այդտեղից բժիշկներ, վիրավորներ և քաղաքացիականներ դուրս բերելու նպատակով։

1941 թ. նոյեմբերի 6-ի երեկոյան «Արմենիա»-ն՝ նավապետ Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ դուրս եկավ Սևաստոպոլի նավահանգստից և հազարավոր տեղահանվողների հետ ուղի բռնեց դեպի Տուապսե։ Սակայն կեսգիշերին մոտ նավի հրամանատարին հրահանգում են ուղղությունը փոխել դեպի Յալթա և այնտեղից էլ տարհանում կատարել։ Արդեն իսկ գերբեռնված նավը ստիպված էր ընդունել ևս մի քանի հարյուր հոգի։ Հակառակորդի կողմից չնկատվելու համար Պլաուշևսկին փորձ արեց մթով նավը հանել նավահանգստից, սակայն նրան հրամայվեց սպասել մինչև առավոտ, որպեսզի նրան ուղեկցեն երկու մարտանավ և երկու կործանիչներ։

Նոյեմբերի 7-ի առավատյան ժամը 8։00 «Արմենիա»-ն դուրս եկավ նավահանգստից։ Ժամը 11։25 գերմանական Հայնքել He 111 ռմբակոծիչը երկու տորպեդո նետեց «Արմենիա»-յի վրա, որոնցից մեկը խոցեց դրա քթամասը, ինչից 4 րոպե անց նավը սուզվեց։ Փրկվեց ընդամենը ութ հոգի։ Կործանման պահին նավի վրա եղած մարդկանց քանակն անստույգ է. խորհրդային տարիներին նշվում էր 5.000 մարդ, սակայն 21-րդ դարում ուսումնասիրողները դրանց թիվը հասցնում է մինչև 10.000-ի։ Նավի վրա տեղահանվողների տեղափոխումը կատարվել է շատ անկազմակերպ ձևով և առանց նավի բեռնատարողությունը հաշվի առնելու, տեղահանվողների քանակի հաշվառում չի իրականացվել։

Թեև «Արմենիա»-ն ուներ հիվանդանավի տարբերանշաններ, սակայն այն խախտել էր այդ կարգավիճակը, քանի որ իր տախտակամածին ուներ 2 զենիթային թնդանոթ։ Բացի վիրավորներից և քաղաքացիականներից այն տեղափոխում էր նաև զինվորականներ և անվտանգության մարմինների ներկայացուցիչներ։ Նավին ուղեկցում էին երկու մարտանավեր և երկու Ի-153 կործանիչներ։ Այդպիսով՝ պատերազմի կանոններով «Արմենիա»-ն թույլատրելի թիրախ էր համարվում։

Մանրմասները՝ տեսանյութում:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan