Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց Չինաստանի ցուցանիշներին
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6 198 նոր դեպք, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 87 147 (+7,7%), փոխանցում է РИА Новости-ն։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց Չինաստանի ցուցանիշներին, որտեղ արձանագրվել է հիվանդության 83 912 դեպք: Համավարակի հաստատված դեպքերն արձանագրվել են երկրի 84 շրջանում: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2 871 նոր դեպք (ընդհանուր՝ 33 940 դեպք), Մերձմոսկովյան շրջանում (638) և Նիժնի Նովգորոդի մարզում (207): Նախօրեին մահացել է 66, ապաքինվել՝ 517 հիվանդ:
Zham.am