Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում
28
Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ Նիկոլը հեռացվելու է, քանի դեռ ամբողջությամբ չենք վերացել քարտեզի երեսից Վեդիի դատարանի 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 3 վարակված էլ Վճռաբեկ դատարանում կա Արթուր Ալեքսանյանն ընդգրկվել է վերջին տասնամյակի աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում. Տեսանյութ Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության եւ ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող ճանապարհը. Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են. Տեսանյութ «Կլոն»-ից Սամիրան հղի է. ինչ տեսք ունի դերասանուհին այժմ Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Լուսանկար Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը Հեղափոխականի կտակարանից 2 - Լև Տրոցկի. Լուսանկար Մի նկար որտեղ խոսվում է Նիկոլի ով լինելու մասին. չասեք արարողակարգող վրիպում է եղել, ոչ մի նման բան չկա, դա ուղղակի Նիկոլի կամքն է. Լուսանկար Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դեսպանությունը նոր լիցք և որակ կհաղորդի. Փաշինյանը՝ Եթովպիայի վարչապետին «Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը». Հրայր Թովմասյան Մինչև 3 մլն դրամի գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել․ այս կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» գործելակերպով Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում «Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Ախպեր, քո քաղաքացիները, իմանալով, որ տեսախցիկ չկա, կարմիր լույսի տակ քշում գնում են՝ վտանգելով դիմացինի կյանքը, դու եկել լյասկի-մասյասկի ես կարդում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Սարդարապատի հերոս հրամանատարներին նոր իշխանությունները հալածեցին և գնդակահարեցին, իսկ այսօր «նոր» իշխանությունը հալածում է Արցախյան ազատամարտի հերոսներին Մաղթում եմ Հայաստանին` երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա. Ջոնաթան Լաքոթ Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվն ավելացել է Ցավոք, այս օրն էլ գործող իշխանությանը խրատ չի լինելու Բանը բանից անցնում է Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը. Տեսանյութ Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ուրիշ ավելի գրագետ մասնագետ չունե՞նք, որ Թորոսյանին փոխեն․ դրանով հաստատ հեղափոխությունը չի տուժի, հակահեղափոխականներն էլ չեն օգտվի Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը էս գենոցիդի համար պատասխան են տալու «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար». Էդմոն Մարուքյան Մահացածներից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Կիրականացվի Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ. ինչպես պետք է գրանցվել Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Արարատ Միրզոյանը Սարդարապատում է. Տեսանյութ Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Ինչպես Արայիկ Հարությունյանն այցելեց Սարդարապատ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը՝ Սարդարապատում. Տեսանյութ 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից․ նա հոսպիտալացվել է Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան

Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը իրականացնում են հակաճգնաժամային միջոցառումներ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպես միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին:

Հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր:  Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը՝ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, սննդի փաթեթներ պատրաստեց: Ծրագրի 1-ին փուլում Տավուշի թեմի առաջնորդարանում՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ,  կենտրոնի կամավորներն ու հոգևորականները՝ «Թելիկ» սոցիալական ձեռնարկության կարած դիմակներով «զինված», առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթները, որոնք ներառում են նաև թեմի «Վանքի անուշ» մուրաբաները, առաքեցին Իջևան, Գանձաքար, Սևքար, Ազատամուտ, Դիտավան, Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բնակվող և դժվար կացության մեջ հայտնված 33 ընտանիքներին:

Մայր Աթոռի ֆինանսավորմամբ՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները նույնպես այս օրերի ընթացքում կամավոր սկզբունքով պատրաստել են սննդամթերքի փաթեթներ: Նրանք թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, նպարեղենի ու անհրաժեշտ սննդի փաթեթներ են տրամադրում Գյումրիի 200 ընտանիքի: Սրանից զատ՝ Շիրակի թեմի միջոցներով հատկացվում են նաև հիգիենայի պարագաներ: Եկեղեցու բարերարների աջակցությամբ ևս 50 ընտանիք ստացել է սննդամթերքի փաթեթներ:

Շահառուների կարիքների գնահատման ու աջակցման համար սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

Կանայք կենտրոնում կարում են 5 000 դիմակ: Դիմակների պատրաստման ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ նախաձեռնված ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիի, Իջևանի, Վանաձորի սոցիալական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կարել 20 000 դիմակ:

Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին և Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին: Կենտրոնի աշխատակիցները, բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից, կամավոր հիմունքներով ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներում:

Արագածոտնի թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ ապրիլին սննդային աջակցություն է տրամադրվել Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների շահառու սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված 115 ընտանիքների: Կենտրոնը հոգևորականների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

«Նարեկ» ՀԿ նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սանի՝  տրամադրելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ: Կենտրոնը բոլոր դասընթացները տեղափոխել է առցանց հարթակ: 

Գեղարքունյաց թեմի Գավառի և Վարդենիսի սոցիալական կենտրոնները նույնպես խմբակների աշխատանքը և դասընթացները տեղափոխել են առցանց հարթակ: Բոլոր այն կենտրոնները, որոնք անցել են հեռավար դասընթացի, նշում են, որ հիմնական խոչընդոտներից են սարքերի և համացանցի բացակայությունը որոշ շահառուների ընտանիքներում:

###

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ.` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: ՀԿՍ-ն միակ հարթակն է Հայաստանում, որտեղ մեկտեղվում են Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների գործողությունները և ջանքերը: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan