Այսօր քննվելու է կալանավորման միջնորդությունը. փաստաբանը Սեդրակ Առուստամյանի ձերբակալության պատճառն անհեթեթ է որակում
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է խիստ անհեթեթ կասկածանքով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը: «Ըստ էության, մեղադրանքն արվում է նրա համար, որը մարդը գրավոր պայմանագրով փոխառություն է տվել մեկ այլ անձի և տոկոսները չի ստացել: Առուստամյանը ցուցմունք է տվել և չի ընդունել այն: Երեկ քննիչները ներկայացրին կալանավորման միջնորդություն, որը քննվելու է այսօրվա դատական նիստում»,- նշեց փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել:
Նրա խոսքով՝ գործի շրջանակներում Սեդրակ Առուստամյանը հրավիրվել է հարցաքննության նաև նախկինում. «Դեռևս օգոստոս ամսին է հարցաքննվել ու ցուցմունք տվել, սակայն, 8 ամիս անց հիշում են, որ նման գործ գոյություն ունի»,- նշեց Սուքիասյանը:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ում: