Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան
28
Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը ԱԺ հերթական քառօրյան շարունակվում է. օրակարգում է 47 հարց. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Բանը բանից անցնում է Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը. Տեսանյութ Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ուրիշ ավելի գրագետ մասնագետ չունե՞նք, որ Թորոսյանին փոխեն․ դրանով հաստատ հեղափոխությունը չի տուժի, հակահեղափոխականներն էլ չեն օգտվի Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը էս գենոցիդի համար պատասխան են տալու «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար». Էդմոն Մարուքյան Մահացածներից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Կիրականացվի Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ. ինչպես պետք է գրանցվել Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Արարատ Միրզոյանը Սարդարապատում է. Տեսանյութ Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Ինչպես Արայիկ Հարությունյանն այցելեց Սարդարապատ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը՝ Սարդարապատում. Տեսանյութ 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից․ նա հոսպիտալացվել է Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Սա որպես պետական հանցագործության մասին հայտարարություն է կարելի ընկալել Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Իշխանությունն անցել են սպառնալիքների. Արմեն Այվազյան. Տեսանյութ Այս պահին մի տղամարդ փորձում ա նետվի Կիևյան կամրջից. Լուսանկարներ Մարիա´մ, դիմակ չկրել քարոզում էին հայրդ ու ձեր սրտի նախարար Արսեն Թորոսյանը Նիկոլին ասում են ընկեր, ոնց որ մաքսանենգ ճանապարհով սիգարետ ա արտահանվում երկրից, ասում ա, գիտեք, եթե թեկուզ արտահանվում ա, ապա պիտի նշեմ, որ 5 տարում բան չի փոխվել Հասկանո՞ւմ եք ուր ենք մենք հասել Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Վերջին երկու օրը Երեւանի վրա թռիչք չեն ունեցել Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը. Մարիամ Փաշինյան Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարին դիմել էր քաղաքապետին՝ այլ աշխատանքի տեղափոխվելու առաջարկով, բայց չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում Մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում, ահավոր, ահավոր կարոտել եմ․ Աննա Հակոբյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Ալեն Սիմոնյանը սոցիալական հեռավորության վրա նկատել է Տիգրան Ավինյանին

Նիկոլ Փաշինյանը գլխավոր ապակայունացնող գործոնն է, որը թույլ չի տա իրադարձությունների զարգացման ուղիղ ընթացք․ Տրոֆիմչուկ

168․am-ը գրավոր մի շարք հարցեր է ուղղել ռուս քաղաքական և անվտանգության հարցերով վերլուծաբան, միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև.

Պարոն Տրոֆիմչուկ, օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում քննարկվում են 2019 թվականի ապրիլի 15-ին առաջարկված կարգավորման պրոյեկտը, որը, նրա խոսքով, ենթադրում է փուլային կարգավորումը: Ի պատասխան՝ հայկական կողմը նշեց, որ Հայաստանի համար ընդունելի չեն նման կարգավորում ենթադրող առաջարկները, և Հայաստանը 2018 թվականից հետո փուլային կարգավորման շուրջ բանակցություն չի վարել։ Այս իրարամերժ հայտարարություններից հետո Հայաստանում բուռն քննարկումների է արժանացել այն հարցը, թե ո՞ր ԱԳՆ-ի հայտնած տեղեկությունն է ավելի արժանահավատ, և ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ։

– Կարգավորման ձևաչափի վերաբերյալ Սերգեյ Լավրովի նշած թեզում չկա և չի եղել որևէ սենսացիա, քանի որ հենց այդ տարբերակն է քննարկվել բանակցային քառորդ դարի ընթացքում, խոսքը մշտապես եղել է դեպի նպատակը շարժվելու «փուլային» եղանակի մասին։

Ռուսական կողմը, ինչպես միշտ, նշել է նաև այն մասին, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վաղուց սեղանին են։ Բայց ներկայիս փուլի խնդիրը կայանում է նրանում, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը փաստորեն գիծ է քաշել բանակցային ողջ պատմության վրա, այդ թվում՝ նույն այդ փուլայնության վրա, առաջարկելով իրավիճակի զարգացման սեփական տեսլականը։

Ավելին, պարզ է, որ ոչ մի տարածք նա որևէ մեկին փոխանցել չի պատրաստվում, և այդ իմաստով Փաշինյանն ավելի ռադիկալ է, քան Սարգսյանը, ով բաց եղանակով Բաքվին չէր մերժում։ Փաշինյանը Բաքվին պատերազմի է մղում, բայց վերջինս ինչ-որ բանից զգուշանում է և դեռ կանգնած է իր տեղում։ Մեծ հաշվով, բանակցային սեղանի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ սառած է։

Իսկ ներկայումս բոլորին ձեռնտու է նաև կորոնավիրուսով պայմանավորված կոնյունկտուրան, որին էլ կարելի է վերագրել այս արգելակումը։ Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական ԱԳՆ-ներն ունակ չեն որևէ քայլ ձեռնարկել, քանի որ, վերջին հաշվով, որոշողը նրանք չեն։ Ուստի մեղադրել մարդկանց, ինչպիսին Մնացականյանն է, ավելի բարձրաստիճան քաղաքական գործիչների ստանդարտ թուլության նշանն է։

Վերջին տարիներին ռուսական կողմն անընդհատ պնդում էր, որ չկա «Լավրովի պլան», իսկ ներկայումս նշում է, որ կա ռուսական պրոյեկտ։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, հենց հիմա ՌԴ ԱԳՆ-ն սկսեց խոսել նման պրոյեկտների մասին, երբ ողջ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսային պանդեմիայի դեմ, և բոլոր հակամարտությունները, ըստ մի շարք վերլուծաբանների, մղվել են երկրորդ պլան։

– Անձամբ ՌԴ ԱԳ նախարարը բազմիցս է նշել, որ ցանկության դեպքում նման պլան կարելի է կազմել տարբեր կոնֆիգուրացիաներով բոլոր այն փաստաթղթերից, որոնք արդեն վաղուց կան բանակցային սեղանին։ Բայց որպես այդպիսին՝ «Լավրովի պլան» գոյություն չունի։

Սերգեյ Լավրովն այդ պրոյեկտների մասին նոր չէ, որ խոսում է, նա այդ մասին խոսել է մշտապես։ Պարզապես նրան այդ մասին հարց ուղղեցին, և նա ստիպված եղավ կրկնել այն, ինչ վաղուց բոլորին հայտնի է։ Դա ասվեց կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, սակայն ոչ ոք դրա ներքո, բնականաբար, ոչինչ չէր կանխագուշակել։

ՄԱԿ-ն իսկապես կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին աշխարհում՝ մի կողմ թողնել հակամարտությունները։ Սակայն, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, քչերն են պահպանում այդ արդար սկզբունքները, և մշտապես հնարավորինս հարմար պահ են փնտրում հարվածի համար։

Եթե արդար Երևանն ու Բաքուն պատրաստ են հետևել այդ մարդասիրական կոչին, ապա դա նրանց անձնական գործն է։ Իսկ ընդհանրապես, կարելի է պատկերացնել նաև նման սյուրռեալիստական պատկեր, երբ զինվորները պատերազմում են բժշկական դիմակներով՝ ավելի շատ վախենալով կորոնավիրուսի հետևանքով մահից։

Ներկայումս նույնաբովանդակ բանակցությունների հնարավորություն և հաջողություններ դրա շրջանակում կանխատեսո՞ւմ եք։

– Այն, որ բանակցային գործընթացը մինչ այս պահը պաշտոնապես ընդհատված չէ, լավ է։ Իսկ այն, որ կոնկրետ բանակցային արդյունքներ չկան, շատ վատ է, քանի որ, փաստորեն, ստացվում է, որ Բաքվին խաբել են և, ինչպես ասում են, «քթից բռնած տարել են» 2016 թվականի ապրիլից սկսած։ Բաքուն դա կհիշի, և քիչ հավանական է, որ կների։

Վարչապետ Փաշինյանի օրոք բանակցային գործընթացի հաջող զարգացման հնարավորություն չկա։ Նախարարական բանակցությունները ես հաշվի չեմ առնում, քանի որ նրանք ոչինչ չեն որոշում։ Իսկ պատերազմի շարունակության հնարավորությունը, ցավոք սրտի, ավելի ու ավելի է մեծանում։

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական վերսկսված գազային բանակցությունները՝ հայկական կողմի հայտը, «Գազպրոմի պատասխանն այն բովանդակությամբ, որ գազի գինը պետք է քննարկվի կառավարական մակարդակում, ՌԴ ԱԳ նախարարի արձագանքը։

– Փաշինյանի օրոք երկկողմ հարաբերությունների տնտեսական բլոկում մշտապես էական լարվածություն է եղել։ Նիկոլ Վովաևիչը մշտապես իրենն է պնդում, և դա չափազանց ակնառու է, դա նրան բնորոշ հատկությունն է, ինչում շատերը վաղուց համոզվել են։ Նա գրեթե երբեք իր թնդանոթը ետ չի քաշում, այդ թվում՝ Քոչարյանի հարցում։ Նույնը տեղի է ունենում գազի հարցի շուրջ։

Երևանը փորձում է հասկացնել, որ նա, այսպես թե այնպես, մտադիր է լուծել այդ հարցն իր օգտին՝ նույնիսկ ամրապնդելով եվրոպամետ, արևմտամետ կուրսը։ Առավել ևս նման պլանների օգտին է խաղում հումքի գների տոտալ անկումը։

Հուսամ, որ այս հարցի շուրջ բանակցությունները երկու երկրների միջև չեն հասնի սրության մակարդակի, քանի որ դա հենց Հայաստանի շահերից չի բխում։ Արևմուտքին Հայաստանը հարկավոր չէ, և նա դա շատ լավ հասկանում է։ Այստեղից էլ բխում են Սերգեյ Լավրովի հնչեցրած հույսերը, այդ թվում՝ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ։ Առանց ռուսական գործոնի՝ Հայաստանն ակնթարթորեն կհայտնվի տարածաշրջանային «պարկի» մեջ՝ տրանսպորտային շրջափակում բոլոր կողմերից։

 – Տպավորություն է առաջանում, որ ընդհանուր առմամբ որոշակի լարվածություն կա երկկողմ հարաբերություններում։ Որքանո՞վ հայ-ռուսական հակասությունները՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, և գազային բանակցությունները կապ ունեն երկկողմ հարաբերությունների ընդհանուր կլիմայի հետ։

– Բոլոր այս հարցերը մշտապես կապված են միմյանց հետ։ Բայց գլխավոր խնդիրը, ինչպես ինձ է թվում, բոլոր առկա խնդիրների շարքում, վարչապետ Փաշինյանի ներկայությունն է։

Նա գլխավոր ապակայունացնող գործոնն է, որը թույլ չի տա իրադարձությունների զարգացման ուղիղ ընթացք։ Հայերի աչքում Փաշինյանի մեղավորությունը նաև նրանում է, որ հենց նրա պատճառով ռուս-ադրբեջանական հարաբերությունները ձեռք բերեցին իրապես ռազմավարական բնույթ, իսկ հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի ֆորմալ։

Վաղ թե ուշ այդ ամենի համար ստիպված է լինելու պատասխան տալ հենց Փաշինյանը, այդ թվում՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման համար։ Վստահ եմ, նա դա հիանալի հասկանում է։ Չմոռանանք, որ 2016 թվականի պատերազմն ընթացավ Սարգսյանի օրոք, և հենց այդ պատճառով այդքան արագ դադարեց։ Բայց մենք չգիտենք, թե ինչպես իրեն կդրսևորի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունին արդեն Փաշինյանի օրոք՝ նմանատիպ իրավիճակի պարագայում։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan