Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ
Դիտել նաև
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Ավինյանի քաղաքապետարանի վատ աշխատանքի հետևանքը. շղթայական վթար, 3 վիրավոր, 10 մեքենա
Համարյա «հայկական արբանյակ» կամ հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը
Ապրիլի 23-ին ժամը 18:40-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 65-րդ կիլոմետրին իրար են բախվել Երևան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Ն. Մ-ի վարած «ԿԱՄԱԶ-5320» մակնիշի և Շահումյանի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ս-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Ա. Ս-ն «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորներ, Շահումյանի շրջանի բնակիչներ՝ 2005թ. ծնված Կ. Ս-ն, 2007թ. ծնված Ա. Ս-ն և 1998թ. ծնված Վ. Գ-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։