Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»

Կանխատեսվում է, որ մեր ՀՆԱ-ն կունենա բացասական մեծություն 2 տոկոս չափով, պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին. ֆինանսների նախարար

Առաջարկվում է 2020 թվականի բյուջեի գործող օրենքում փոփոխություններ իրականացնել: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Հաղորդում է Tert.am-ը:

«2020 թվականի բյուջեի մասին օրենքն ընդունելիս գործնականում հնարավոր չէր կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ, և չեք գտնի որևէ պետություն, որ համաճարակի հետ կապված զարգացումներին արձագանքած չլինի: Ակնհայտ է, որ Հայաստանը, լինելով բաց տնտեսություն ունեցող պետություն, չի կարող անհաղորդ մնալ արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։ Ըստ էության արտաքին ցնցումներն իրենց դրսևորումը գտնում են երկրների տնտեսական աճի վրա՝ բացասական ազդեցությամբ։ Դա ՀՀ-ի համար առաջացնում է խնդիրներ»,-ասաց նա և նշեց, որ մյուս կողմից ապրանքային շուկայում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չազդել հանքահումքային արդյունաբերության վրա:

«Այդ զարգցումները մեր տնտեսության համար արտահայտվում են արտաքին պահանջարկի թուլացմամբ, զբոսաշրջության ոլորտի գործունեությունը, ակնհայտ է, որ դադարել է և կանխատեսումները ոլորտի վերականգնման լավատեսական չեն, մասնավոր տրասնվերտների վրա ևս անդրադարձ կլինի»,-ասաց նա և նշեց, որ որպես դրանց հետևանք՝ առկա է արտահանման կրճատման սպասումներ, դրամական փոխանցումների ներհոսքի նվազում և ծառայությունների հնարավոր կրճատումը:

«Մեր մեկուսացումը, հիվանդությունների դեպքերը, արտակարգ դրության հետևանքով սահմանափակումները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել, բացի այդ՝ անորոշության որոշակի աստիճան կա, որը կարող է իր ազդեցությունն ունենալ կրճատվող ներդրումների տեսքով, գործազրկության հնարավոր ավելացմամբ և ցածր եկամուտների տեսքով: Այս բոլորը չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տնտեսության վրա՝ գործնականում բոլոր ճյուղերում: Ներկայացված է, որ վիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների արդյունքում կարող է 2-2․4 տոկոս բացասական ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ արտաքին և ներքին սահմանափակումները հաշվի առնելով՝ կանխատեսվում է, որ մեր ՀՆԱ-ն կունենա բացասական մեծություն 2 տոկոս չափով, ինչը տարբերվում է տնտեսական աճի ցուցանիշից, որը 4․9 տոկոս էր նախատեսված:

«Դրա արձագանքման քաղաքականություն պետք է իրականացվի և շատ կարևոր է, որ մենք ունենք մինչ այժմ կուտակած պոտենցյալ, որը կարող է այս իրավիճակի համար օգտագործվել: Խոսքը նրա մասին է, որ նախկին հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում ունեցել ենք հնարավորություն ապահովել թե՛ հարկաբյուջետային կայունությունը, թե՛ պետական պարտքի կայունությունը: Այլ կերպ ասած՝ դա այն պոտենցյալն է, որը պետք է օգտագործվի և հենց այդ ճանապարհով հակազդման միջոցառումները նախատեսվել են»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսական աճի բացասական սպասումը չի կարող չհագեցնել հարկային եկամուտների՝ նախատեսվածից համեստ ցուցանիշի: Խոսելով պետական պարտքից՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Մոտավորապես 260 միլիարդ դրամ է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գնահատականը, սա նշանակում է, որ նաև ՀՆԱ-ի սպասվող մեծությունը, մեր պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին, մինչդեռ մենք 2019 թվականին մենք ունեինք 50 տոկոս»:

Մանրամասները՝ Tert.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan