Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Իր հայտարարությամբ Լավրովը բացահայտեց դիվանագիտական բլեֆը և արեց քայլ, որը հօգուտ Հայաստանի չէ. Ստանիսլավ Տարասով

Tert.am-ը ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արած հայտարարություններից և հայկական կողմի արձագանքից: Ըստ նրա՝ լավ կլիներ, որ ՀՀ արտգործնախարար Մնացականյանը լռեր, կամ ասեր, որ հրաժարական է տալիս: «Իսկ նա հայտարարեց, որ Լավրովը խաբում է, Մամեդյարովը խաբում է, միայն հայերն են ճշմարիտ: Պետք է անկեղծ լինել սեփական ժողովրդի առջև, խոստովանել, որ ճիշտը չեն խոսել»,- ասաց նա:

-Պարո’ն Տարասով, չնայած ՀՀ իշխանությունները մշտապես վստահեցնում էին, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չկան, բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցություններ կան և սեղանին քննարկվում է հիմնախնդրի լուծան փուլային տարբերակը:  Ի՞նչ է սա նշանակում, որ կողմին հավատալ:

-Խնդիրն այստեղ առաջացել է հայկական կողմի մոտ: Տեսնում ենք` Ադրբեջանը լռում է: Լավրովն էլ ասել է` կա փաստաթուղթ: Ռուսաստանը հակամարտության կարգավորման գործընթացի համանախագահող երկիր է, իսկ Լավրովն ամբողջ աշխարհում է համարվում շատ լուրջ Արտաքին գործերի նախարար, հենց այնպես խոսքերը քամուն չի տալիս: Այստեղ հարցն այն է, թե ինչու է նա հիմա այդ մասին ասում, և թե արդյոք Լավրովը գիտեր, թե ինչպես Երևանը կարձագանքի իրեն: Նա հատուկ է ասել, որ կա փաստաթուղթ, որի շուրջ բանակցում են հայկական և ադրբեջանական կողմերը: Դա պարզ էլ էր. բազմաթիվ և երկարատև հանդիպումներ են եղել Մնացականյանի և Մամեդյարովի միջև, եղել են հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև: Նրանք այնտեղ կոնյակ չէին խմում, նարդի չէին խաղում... նրանք ինչ-որ բան էին քննարկում: Եվ ահա, Լավրովը դրա մասին փաստեց: Լավրովը բացահայտեց դիվանագիտական բլեֆը: Պատահական չէ, որ առաջինն արձագանքեց Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը, որն ասաց, որ առաջարկները հայկական կողմի համար անընդունելի են: Բաքուն առայժմ լռում է, հանդիպումներ է անցկացնում Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հետ օնլայն ռեժիմով և տարածում է դրա մասին շատ չեզոք հաղորդագրություն, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պահպանել զինադադարի ռեժիմը: Այստեղ կարևոր է այն, որ Բաքուն հաղորդագրության վերջում նշում է, որ պատրաստ է երկխոսության: Ինչու՞ է Բաքուն նման բան անում, ի՞նչ է փոխվել: Փոխվել է այն, որ Լավրովը քայլ է արել, և այդ քայլը հօգուտ Հայաստանի չէ:

 

-Ինչու՞ է Լավրովը հիմա նման հայտարարություն անում:

-Երկու կարևոր  հարցեր են իմ աչքի առաջ, որոնք դիվանագիտական կուլիսներին են հայտնի, մեզ հասու չեն: Եվ նաև` պատահական չէր, որ այդ հայտարարությունն արվել է Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների հաջորդ օրը: Հայտնի է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մոտեցումներով է հանդես եկել, առանձնացրել է, թե որ ուժերին է աջակցելու: Ասել է, որ Ռուսաստանի խամաճիկ չեն դարձել, արևմտամետ չեն եղել, այսինքն` բարձրացրել է իր հայաստանակենտրոն լինելու հարցը…

Սերժ Սարգսյանին Ռուսաստանում ռուսամետ գործիչ չէին համարում, բայց նրան ընդունում էին: Այն, որ նա Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձրեց, նրան ռուսամետ չդարձրեց: Հիմա Փաշիյանի դեպքում ասում են, եթե ձեզ դուր չի գալիս ԵԱՏՄ-ը ՀԱՊԿ-ը, դուրս եկեք, ձեզ ոչ ոք չի պահում: 

Իմ վերը նշած հարցերից մեկը, որ քննարկվում են կուլիսներին, վերաբերում է Վրաստանին: Նա հայտարարեց, որ պատրաստ են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Հարց է առաջանում` ինչ պայմանով: Հայտնի է, որ Վրաստանը պահանջում է Աբխազայի և Հարավային Օսիայի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել: Դա չլինելու պատճառով են նրանք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստաի հետ խզել: Ամեն դեպքում, Լավրովը խոսում է դրա մասին: Իսկ դա նշանակում է, որ կուլիսներում ինչ-որ սցենար կա, որի մասին մենք չգիտենք:

Երկրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանին: Վերջինիս Մադրիդյան և Կազանյան սկզբունքներին վերադառնալը ձեռնտու է, իսկ դա նշանակում է  տարածքների ազատում, ադրբեջանցիների փախստականների վերադարձ և այլն: Այսինքն` այս փաստթուղթն այս պահին Ադրբեջանին շատ ձեռնտու է:

-Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ԼՂ հարցում ձախողու՞մ են ունեցել:

-Փաշինյանի կառավարությունն այս հարցում մեծ ձախողում է ունեցել: Լավ կլիներ, որ Մնացականյանը լռեր, կամ ասեր, որ հրաժարական է տալիս: Իսկ նա հայտարարեց, որ Լավրովը խաբում է, Մամեդյարովը խաբում է, միայն հայերն են ճշմարիտ: Պետք է անկեղծ լինել սեփական ժողովրդի առջև, խոստովանել, որ ճիշտը չեն խոսել:

-Հայաստանում կան քննարկումներ, որ  նոր իշխանությունները ձախողել են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում՝ չնայած, որ անընդհատ հայտարարում են, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փայլուն են: Լավրովն էլ կարծես՝ այս մասին խոսեց՝ հիշեցնելով Հայաստանի կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ գործեր հարուցելը:

-Իհարկե, ձախողել են: Ներողություն իհարկե, բայց պետք է հիշել, որ այդ հայկական ընկերությունները ժամանակին ոչ ոք չէր գնում: Մենք դա չենք խլել, չի եղել մրցակցություն դրանց գնման շուրջ, օրինակ, ԱՄՆ-ի, Եվրոպայի միջև: Դա առաջինը: Հիմա էլ Փաշինյանը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բայց նա ուշացավ իր հեղափոխությամբ: Նա կարծում էր, որ հայտարարելով իր հեղափոխության մասին, կստանա Արևմուտքի աջակցությունը: Դա չեղավ: Հակակոռուպցիոն քայլեր ձեռնարկեց, դրանք առավել շատ ուղղվեցին ռուսական ընկերությունների դեմ: Անգամ Քոչարյանը կապվեց Ռուսաստանի հետ: Ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը: Պուտինն էլ ասում է, լավ, դե գործիր: Հիմա մեր դիրքորոշումը դա է:

-Իսկ այս ձախողումներն ում մեղավորությունն են՝ արտգործնախարարի՞, վարչապետի՞…

-Ամբողջ մեղավորությունը Փաշինյանինն է: Նա սրացումների վրա է խաղում: Այս անգամ էլ նա լարվածություն է ստեղծում: Վիճեց օլիգարխների հետ, իր կուսակիցների հետ վիճեց և այլն, և հիմա գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Այսպես արվում է  նաև Ռուսաստանի հետ, Բաքուն էլ իրեն տակտիկապես ճիշտ է պահում:

-Հիմա սոցիալական ցանցերում ստորագրահավաք է սկսվել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ վերընշված արտաքին հարցերում Հայաստանը ձախողումներ ունի, արդյո՞ք արդարացված չէ այդ ստորագրահավաքը:

- Զոհրաբ Մնացականյանի փոխարեն այլ հայ դիվանագետի նշանակման դեպքում ոչինչ չի փոխի: Արտաքին գործերի նախարարը չի ձևավորում այդ քաղաքականությունը, դա անում է վարչապետ Փաշինյանը, իսկ նա ոչ մի կոնցեպտ չունի: Մեկ այս է անում, մեկ՝ այն, և այստեղ հարցը այն չէ, որ նա պետք է Ռուսաստանի դուրը գա: Պարզապես նրա քաղաքականությունը պետք է հասկանալի լինի: Մենք պետք է հասկանանք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում մեզնից:

-Իսկ Ձեր տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ է ցանկանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացից, նա ունի՞ պլան:

-Չկա պլան: Որտե՞ղ է այդ պլանը: Դուք գիտեք, թե որտեղ է այն: Նախ նա հայտարարում էր, որ ցանկանում է՝ Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Ի՞նչ է արել այդ ուղղությամբ: Եթե նման բան էր ցանկանում, չպետք է բանակցեր, մինչև Ղարաբաղը բանակցություններին չվերադառնար:

Ոչ մի պլան չկա: Շարժվում են հին սցենարով, Մնացականյանը հանդիպում է Մամեդյարովի հետ, Փաշինյանը՝ Ալիևի: Ուզու՞մ ես Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան՝ ասա՝ ոչ մի բանակցություն, առանց Ղարաբաղի:

Այսպես նա մեզ՝ ռուսներիս չի խաբում: Մենք ընդամենը համանախագահող երկիր ենք, հայ ժողովրդին է խաբում: Ինչու՞ է նման բան անում. որովհետև իշխանության համար է պայքարում: Նա անընդհատ հայտարարում է՝ հեղափոխությունը շարունակվում է: Պետք է տնտեսությունը զարգացնել, այլ ոչ թե պատմության հետ հաշիվներ մաքրել: Քոչարյանի հետ հաշիվներ մաքրելով տնտեսություն չես զարգացնի: 

Մանրամասները՝ TERT.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan