Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Ա­նըն­դու­նե­լի ենք համարում ա­ռող­ջա­կան խնդիր­ներ ու­նե­ցող և վտան­գված տա­րի­քա­յին խմբում գտնվող ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ ա­զա­տազրկ­ման ծայ­րա­հեղ մի­ջոց­ներ կի­րա­ռե­լը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մար­տի սկզբին Հու­նաս­տան այ­ցե­լեց ՀՅԴ ­Բյու­րո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. ­Հա­կոբ ­Տեր-Խա­չա­տու­րյանը։ Անդ­րա­դար­ձել ենք նրա ու­նե­ցած կա­րե­ւոր հան­դի­պում­նե­րին ­Հու­նաս­տա­նի քա­ղա­քա­կան գործիչների հետ, ո­րոնց­ից հատ­կան­շա­կան ե­ղավ ջերմ ըն­դու­նե­լու­թյունը Հու­նաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Պ­րո­կո­պիս ­Պավլո­պու­լո­սի կող­մից։ ­Նա նաև ա­ռի­թ ու­նե­ցավ Ա­թեն­քում եւ Սալոնիկում հան­դես գա­լու գա­ղու­թա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի առ­ջեւ եւ սպա­ռիչ կեր­պով ներ­կա­յաց­նե­լու Դաշ­նակ­ցու­թյան տե­սա­կետ­նե­րը ազ­գա­յին, հա­մա­հայ­կա­կան եւ հայ­րե­նի ի­րա­կա­նու­թյան հետ ա­ղերս ու­նե­ցող հար­ցե­րի շուրջ։

Կորոնավիրուսի պար­տադ­րած հա­մաշ­խար­հա­յին ար­գելքների լույ­սի տակ` «Ա­զատ Օր»-ն ընկ. ­Հա­կոբ ­Տեր -Խա­չա­տու­րյա­նի հետ ու­նե­ցավ հե­ռա­վար հար­ցազ­րույց, ո­րի ըն­թաց­քում խոսակ­ցու­թյու­նն ըն­թա­ցավ ­Հա­յաս­տա­նին, Ար­ցա­խին եւ հա­յաշ­խար­հին հու­զող օ­րա­կար­գե­րի շուրջ, մաս­նա­վո­րա­բար՝ լու­սար­ձա­կի տակ առ­նվեցին ներ­հա­յաս­տա­նյան ու ար­ցա­խյան զար­գա­ցում­նե­րը եւ ՀՅ ­Դաշ­նակ­ցու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը։ Բ­նա­կա­նա­բար, մեր խոսակ­ցու­թյու­նն ընդգր­կեց նաեւ նրա` Հու­նաս­տան այ­ցե­լու­թյան ար­ժե­ւո­րու­մը։ Ս­տո­րեւ մեր ըն­թեր­ցող­նե­րին ենք ներկայացնում հար­ցազ­րույ­ցն` ամ­բող­ջու­թյամբ:

 

«Ազատ Օր»

­-Ձեր` ­Հա­յաս­տան վեր­ջին այ­ցե­լու­թյան ժամանակ հան­դի­պում ու­նե­ցաք ­Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի եւ վար­չա­պե­տի հետ։ ­Խնդրում ենք ա­վե­լի ման­րա­մաս­ն ներկայացնել։

­-Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի եւ վար­չա­պե­տի հետ պար­բե­րա­բար հան­դի­պում ու­նե­նում ենք, երբ ­Հա­յաս­տանում եմ գտնվում: ­Նա­խա­գա­հի հետ խո­սակ­ցու­թյունն ընդգր­կեց ­Հայ դա­տի մեր գրա­սե­նյակ­նե­րի եւ հանձ­նա­խմ­բե­րի վեր­ջին խորհր­դա­ժո­ղո­վի ար­դյունք­նե­րը, 2020-ի հա­մա­հայ­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը՝ նե­րա­ռյալ ­Սեւ­րի դաշ­նա­գի­րի 100-ա­մյա­կի նշու­մը, ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը եւ ազ­գա­յին օ­րա­կար­գի հար­ցե­րը: ՀՀ վար­չա­պե­տի հետ նաեւ քննար­կե­ցինք հա­մա­հայ­կա­կան ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը` նե­րա­ռյալ Ար­ցա­խի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա փու­լը եւ ­Հա­յաս­տան-Վ­րաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Եր­կու հան­դի­պում­ներն էլ ան­ցան փո­խըմբռնման մթնո­լոր­տում:

­Մենք, ան­կախ իշ­խա­նու­թյան հետ մեր ու­նե­ցած ներ­քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուններից, միշտ զգա­ցել ենք հա­մա­հայ­կա­կան ու ­Հայ դա­տի աշ­խա­տանք­նե­րի շուրջ հայ­րե­նի իշ­խա­նու­թյան բարձրա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ խորհր­դակ­ցե­լու, տե­ղե­կու­թյուն­ներ փո­խա­նա­կե­լու, փո­խա­դարձ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եզ­րեր գտնե­լու եւ աշ­խա­տան­քը հա­մադ­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

­-Փետ­րվա­րի վեր­ջին Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցավ ­Հայ դա­տի աշ­խար­հաս­փյուռ հանձ­նա­խմբերի եւ գրա­սե­նյակ­նե­րի խորհր­դա­ժո­ղո­վը։ Մեր մա­մու­լն անդրա­դար­ձավ ժո­ղո­վին, սա­կայն այժմ կխնդրենք Ձեր գնա­հա­տա­կա­նը:

­-Մենք պար­բե­րա­բար գու­մա­րում ենք ­Հայ դա­տի խորհր­դա­ժո­ղով­ներ, ուր ի մի ենք բե­րում մեր գրա­սե­նյակ­ներն ու հանձ­նա­խմ­բե­րը: Ո­րոշ տա­րի­ներ այդ խորհր­դա­ժո­ղով­նե­րն անցկացնում ենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­քով, իսկ 2-3 տա­րին մեկ՝ կենտ­րո­նա­կան մա­կար­դա­կով` ­Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում:

­Վեր­ջին տա­րի­նե­րի մեր մե­ծա­գույն հա­ջո­ղու­թյունն այն է, որ գրա­սե­նյակ­նե­րի ցան­ցը ըն­դար­ձա­կված է` հա­մալ­րված Հայ դատի ար­հես­տա­վարժ նվի­րյալ­նե­րով, ո­րոնք պատ­նեշի վրա են օ­րը 24 ժամ, շա­բա­թը 7 օր, տա­րին 365 օր։ Նրանք էա­պես ապրում են ­Հայ դա­տով, գոր­ծում են, աշ­խա­տում որ­պես կազ­մա­կերպ ու ան­խոնջ բա­նակ: Այ­լեւս միայն կա­մա­վոր աշ­խա­տան­քով չենք բա­վարարվում, թեեւ դա եր­բեք չ­ի են­թադ­րում այն հսկա գոր­ծի անտեսում, որը կա­տա­րում են մեր հանձ­նա­խմ­բե­րի կազ­մե­րի ու նրանց շուրջը հա­մախմ­բված կա­մա­վոր­նե­րը` ա­վե­լի քան ե­րե­սուն երկրներում: Այս վեր­ջին խորհր­դա­ժո­ղո­վի նիս­տե­րը տե­ղի ու­նե­ցան թե՛ Ե­րե­ւա­նում եւ թե՛ Ս­տե­փա­նա­կեր­տում։ Օ­րա­կար­գն ընդգր­կում էր ­Հայ դա­տի մեր նո­րօ­րյա սահ­մա­նու­մի չորս հիմ­նա­կան գլուխ­նե­րը։

Ա­ռա­ջի­նը մեր ի­րա­զեկ­ման` լոբբինգի աշ­խա­տանք­ներն են` ի նպաստ մեր եր­կու պե­տու­թյունների: Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում պե­տու­թյան հզո­րաց­ման օ­րա­կարգն է, նրա մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյան ամ­րապն­դու­մը եւ տար­բեր տի­պի օ­ժան­դա­կու­թյուն­ներ ա­պա­հո­վե­լը: Ար­ցա­խի պա­րա­գա­յում, օ­ժան­դա­կու­թյունն ա­պա­հո­վե­լու կող­քին, նրա ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի շեշ­տա­դ­րումն է եւ, ուր որ կա­րե­լի է, Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հե­տապն­դու­մը: Մի օ­րի­նակ նշեմ օ­ժան­դա­կու­թյան հար­ցով. Ա­մե­րի­կա­յի ­Միա­ցյալ ­Նա­հանգ­նե­րի մե­րօ­րյա մար­տահ­րա­վեր­ներն են Ար­ցա­խի ուղ­ղա­կի օ­ժան­դա­կու­թյան վե­րա­հաս­տա­տե­լը, որը Թ­րամ­փի վար­չա­կար­գը փոր­ձում է վերացնել, եւ Հա­յաս­տա­նին հատ­կա­ցվե­լիք` Ա­մե­րի­կա­յի նպաս­տը կորոնավիրուսի դեմ պայ­քա­րին ուղ­ղե­լը:

Երկ­րորդ հիմ­նա­կան գլու­խը ­Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման, կան­խար­գել­ման եւ դա­տա­պարտ­ման աշ­խա­տանք­ներն են, ո­րոնց ա­վել­ացել է մաս­նա­գի­տորեն մեր պա­հան­ջա­տի­րու­թյան օ­րի­նա­կան կողմերն ու­սում­նա­սի­րե­լու խնդի­րը: Այս վեր­ջին նպա­տա­կի հա­մար ստեղ­ծե­լ ենք «Armenian Legal Center for Justice and Human Rights» (Ար­դա­րու­թյան եւ մարդ­կա­յին ի­րավունքների հայ­կա­կան ի­րա­վա­կան կենտրոն) կազ­մա­կեր­պու­թյու­նը, որը, Վաշինգտոնում գրան­ցված լինելով հան­դերձ, ու­նի մի­ջազ­գա­յին տնօ­րեն խոր­հուրդ, որ կազմված է տար­բեր եր­կրներից ընդգրկված մաս­նա­գետ­նե­րով եւ ու­նի եր­կու հիմ­նա­կան նպա­տակ­ներ` առա­ջին՝ ­Ցե­ղաս­պա­նու­թյան հե­տե­ւանք­նե­րի վե­րաց­ման հա­մար օ­րի­նա­կան ճա­նա­պարհ­ների ո­րո­նու­մ, երկ­րորդ՝ Ար­ցա­խի հար­ցով օ­րի­նա­կան ճա­նա­պար­հի ճշտու­մ՝ հաս­նե­լու հա­մար մեր հիմ­նա­կան նպա­տա­կին:

Եր­րոր­դը՝ առ­հա­սա­րակ հա­յա­պատ­կան հո­ղե­րում կամ ընդ­հան­րա­պես Ս­փյուռ­քում հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան խնդիրն է: Այս բա­ժի­նը պարփակում է, բնա­կա­նա­բար, ­Ջա­վախ­քի մեր քույ­րե­րի եւ եղ­բայ­րնե­րի մարդ­կա­յին ան­հա­տա­կան ու հա­վա­քա­կան ի­րա­վունք­նե­րի խնդիր­նե­րը, որ­պես­զի նրանք կառ­չած մնան ի­րենց հո­ղին: Այս գլխում է նաեւ ծպտյալ հա­յե­րի հար­ցը Ա­րեւմ­տյան ­Հա­յաս­տա­նում, ինչ­պես նաեւ այլ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյու­նը, որ­պես­զի մեր հո­ղե­րում հայ­կա­կան ներ­կա­յու­թյու­նը խրա­խու­սվի եւ հա­յա­կեր­տու­մն ամ­րապն­դվի: ­Այստեղ են զե­տե­ղված նաեւ ս­փյուռ­քա­հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րը` ըստ մի­ջազ­գա­յին դաշ­նա­գրերի կամ ա­ռան­ձին եր­կր­նե­րի օ­րենք­նե­րի սահ­մա­նում­նե­րի. հա­տուկ ու­շադ­րու­թյան ա­ռար­կա են ­Մի­ջին Ա­րե­ւել­քի, ­Թիֆ­լի­սի եւ ­Պոլ­սի հա­յու­թյան պա­րա­գա­նե­րը: Իսկ որոշ շրջան­նե­րում կա հա­յու­թյան վե­րա­դար­ձի ե­րե­ւույ­թը, հա­յա­կերտ­ման խնդի­րը, որը քա­ջա­լե­րում ենք ա­մե­նու­րեք։ Այ­սօր ու­րա­խու­թյամբ տեսնում ենք նոր սե­րունդ­նե­րի հայ­րե­նա­սեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ո­րոնց ծնող­նե­րը հե­ռա­ցել էին ի­րենց ար­մատ­նե­րից, եւ հի­մա նրանք սկսել են վե­րա­դառ­նալ հա­յու­թյանը:

Չոր­րորդ գլու­խը ե­րի­տա­սար­դու­թյան ներգ­րավման եւ քա­ղա­քա­կա­նաց­ման խնդիրն է, որ­պես­զի նրանք այ­լա­զան եր­կր­նե­րում բարձր պաշ­տոն­ներ ստանձ­նեն քա­ղա­քա­կան տնտե­սա­կան, ֆի­նան­սա­կան, լրա­տվա­կան կա­ռույց­նե­րում եւ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյունների կենտրոններում:

-Անց­նենք ­Հա­յաս­տա­նի այ­սօ­րվա քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին` ­Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան հան­րա­քվե, կորոնավիրուսի դեմ պայ­քար, քա­ղա­քա­կան շի­կա­ցած մթնո­լորտ։ Ո՞րն է ­Դաշ­նակ­ցու­թյան կե­ցված­քը եւ դիր­քո­րո­շու­մը։

­-Ճիշտ է, որ շի­կա­ցած է մթնո­լոր­տը ­Հա­յաս­տա­նում: Դժ­բախ­տա­բար, իշ­խա­նու­թյու­նը տա­կա­վին հե­տապն­դում է բա­ժա­նա­րար գծեր ստեղ­ծե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն: ­Տա­կա­վին շարունակում է թշնա­ման­քի ու ա­տե­լու­թյան մթնո­լորտը, որն ա­ռողջ ե­րե­ւույթ չէ եւ քան­դում է հա­մե­րաշ­խու­թյան ու հա­մախմ­բվա­ծու­թյան ո­րե­ւէ հա­վա­նա­կա­նու­թյուն: Սահ­մանադ­րա­կան հան­րա­քվեն հե­տաձ­գվել է կորոնավիրուսով պայմանավորված վտան­գի պատ­ճա­ռով: ՀՅԴ ­Հա­յաս­տա­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը հստա­կորեն բա­ցատ­րել է, թե ին­չու հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է այս հան­րա­քվեի ըն­թաց­քը եւ էու­թյու­նը՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մի քա­նի դա­տա­վոր­նե­րից ձեր­բա­զա­տվե­լու հա­մար։ Ա­ռա­վել` ու­նենք լուրջ մտա­հո­գու­թյուն, որ, օ­րենս­դիր եւ գոր­ծա­դիր բո­լոր լծակ­նե­րը ու­նե­նա­լով իր ձեռ­քում, իշ­խա­նու­թյու­նը հի­մա նաեւ ուզում է իր ամ­բող­ջա­կան հա­կակ­շռի տակ առ­նել դա­տա­կան հա­մա­կար­գը, ինչը մե­զ հա­մար ա­նըն­դու­նե­լի է. ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րում դա­տա­կան հա­մա­կար­գն ու­նի իր ան­կա­խու­թյու­նը եւ չի գոր­ծում օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան տակ:

Մենք կողմ­նա­կից ենք դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում բա­րե­փո­խում­ներ մտցնե­լու անհ­րա­ժեշ­տու­թյանը եւ վար­չա­պե­տի հետ հան­դի­պում­նե­րի ընթացքում էլ փո­խան­ցել ենք, բայց դրանք պետք է լինեն հանգ­րվա­նա­յին, հա­մա­խո­հա­կան եւ Սահ­մա­նադ­րու­թյանը հա­մա­պա­տաս­խան: ­Մենք հա­վա­տում ենք, որ, դժբախ­տա­բար, այս հան­րա­քվեն եւս մեկ անգամ պի­տի բե­ւե­ռացնի մեր ժո­ղո­վրդին եւ սե­ւե­րի ու սպի­տակ­նե­րի բա­ժա­նա­րար գծե­րը պի­տի հայտ­նա­բե­րի: ­Սահ­մա­նադրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի խորհր­դա­րա­նա­կան գոր­ծըն­թա­ցն ար­դեն սկսված է, եւ իշ­խա­նու­թյունից ակն­կա­լում ենք, որ ստեղ­ծի հա­մե­րաշխ մթնո­լորտ` փո­փո­խու­թյունների թղթած­րա­րը ման­րա­մաս­նորեն եւ հա­մա­պար­փակ կեր­պով քննար­կե­լու հա­մար: ­Մենք ան­ցյա­լում անդ­րա­դար­ձել էինք այս կա­պակ­ցու­թյամբ մեր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուններին, այ­սինքն` երկ­քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ բո­լոր տե­սա­կի սահ­մա­նադ­րա­կան ար­գելք­նե­րի վե­րաց­մանը, նա­խա­գա­հի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի ըն­դար­ձակ­մանը կամ ա­վե­լի ճիշտ` վար­չա­պե­տի եւ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի հա­վա­սարակշ­ռմանը, խորհր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գի ամ­րապնդմանը եւ ար­դա­րա­դա­տու­թյան ճյու­ղի ա­ռա­վել ան­կա­խաց­մանը: Ա­ռա­վել՝ ընտ­րա­կան օ­րենսգր­քում անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուններ մտցնե­լուն: Բ­նա­կա­նա­բար, այս հար­ցե­րը հի­մա սա­ռե­ցված են` կորոնավիրուսի դեմ պայ­քա­րե­լու ա­ռաջ­նա­հեր­թու­թյունով թե­լադ­րված:

ՀՅԴ ­Բյուրոն կո­չով դի­մեց աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյանը` հա­մախմ­բվե­լ պե­տու­թյան շուրջը եւ միաս­նա­կան ու­ժե­րով դի­մագ­րա­վել այս մար­տահ­րա­վե­րը: ­Մենք կա­ռա­վա­րու­թյանը ներ­կա­յա­ցրեցինք ա­ռա­ջարկ­ներ այս ուղ­ղու­թյամբ եւ, ՀՕՄ-ի ու ­Հայ դա­տի մեր հանձ­նա­խմբերի գոր­ծակ­ցու­թյամբ, ան­մի­ջա­պես ի գործ դրինք օ­ժան­դա­կու­թյան ծրա­գրեր, ո­րոնց մի մա­սը տա­կա­վին ըն­թաց­քի մեջ է:

­ -Վեր­ջերս ­Հա­յաս­տա­նում Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սը հան­դես ե­կավ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռ. ­Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյան ա­ռա­ջար­կով: Դրան հաջորդած հրա­պա­րա­կա­յին թեր ու դեմ կար­ծիք­նե­րն ա­լե­կո­ծե­ցին ­Հա­յաս­տա­նի մա­մուլն ու սոցիալական ցան­ցե­րը: Ի՞նչ կասեք այս ուղ­ղու­թյամբ:

-Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սի հայ­րա­պե­տա­կան հոր­դո­րում ո­րե­ւէ ար­տա­ռոց բան չկա. ­Վե­հա­փա­ռը պար­զա­պես նշել էր, որ, ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի ու կորոնավիրուսի կապակցությամբ մտա­հո­գու­թյունից ելնելով, բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջոց­նե­րին պետք է դի­մել`ա­պա­հո­վե­լու հա­մար նա­խա­գա­հի ա­ռող­ջու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը: ­Այնտեղ ո­րե­ւէ անդ­րա­դարձ չկար դա­տա­վա­րու­թյան էու­թյանն ու քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րին: Արդ՝ իս­կա­պես ան­հասկա­նա­լի է այն ծա­վա­լված աղ­մու­կը եւ մա­նա­վանդ շղթա­յա­զեր­ծված պայ­քա­րը ոչ միայն ­Վե­հա­փա­ռի ան­ձի, այլև ­Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղեց­ու հան­դեպ:

Մեկ անգամ եւս շեշ­տում ենք, որ ­Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին ազ­գա­յին էա­կան կա­ռույց­նե­րից է, ո­րի կա­րե­ւո­րու­թյու­նը նշված է ՀՀ ­Սահ­մա­նադ­րու­թյան մեջ, եւ ո­րի դե­րը կրո­նա­կան սահ­ման­նե­րից շատ այն­ կողմ է ան­ցել մեր պե­տու­թյան կո­րս­տի խա­վա­րի դա­րե­րում: Ե­կե­ղեցու դեմ ծրագ­րված այս հար­ձա­կում­ներն ու նրա դե­րը միտումնավոր նսե­մաց­նե­լը հա­րված­ներ են` ուղ­ղված ողջ հա­յու­թյանը, եւ ըստ այդմ` լրիվ դա­տա­պար­տե­լի:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հին, ա­պա կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց ընտ­րե­լու եւ ձգձգվող դա­տա­վա­րու­թյան հետ կա­պված մեր հստակ դիր­քո­րո­շումն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը վա­ղուց ենք հայտ­նել։ Աշ­խար­հը պա­տու­հա­սած այս հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում այ­սօր ա­ռա­վել եւս ա­նըն­դու­նե­լի ենք համարում ա­ռող­ջա­կան խնդիր­ներ ու­նե­ցող եւ վտան­գված տա­րի­քա­յին խմբում գտնվող ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ ա­զա­տազրկ­ման ծայ­րա­հեղ մի­ջոց­ներ կի­րա­ռե­լը։ Ար­դա­րա­դա­տու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը չի կարող ընտ­րո­վի լինել եւ չպետք է հա­կա­սի ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան սկզբունք­նե­րին:

-Այժմ խոսենք Ար­ցա­խի զույգ ընտ­րու­թյունների եւ, բնա­կա­նա­բար, ­Դաշ­նակ­ցու­թյան մաս­նակ­ցու­թյան մա­սին։

-Ար­ցա­խի ընտ­րու­թյունների ա­ռա­ջին փու­լը հատ­կան­շվեց աշ­խույժ մաս­նակ­ցու­թյամբ եւ բարդ ու խճո­ղված խճան­կա­րով: Ա­ռա­ջին ան­գամ է, որ­քան հիշում եմ, որ ու­նե­ցանք 14 նա­խա­գա­հա­կան թեկ­նա­ծու­ներ եւ 12 կու­սակ­ցու­թյուն­ներ ու դա­շինք­ներ: Համե­նայն­ դեպս, մեր հոր­դորն էր, որ ընտ­րու­թյուն­նե­րն ըն­թա­նան ար­դար, հա­վա­սար ու թա­փան­ցիկ պայ­ման­նե­րում։ ­Թեեւ ի սկզբա­նե մտա­հոգ էինք, որ ար­դեն ա­վե­լի քան մեկ տա­րի ի վեր մի շարք ու­ժեր ձեռ­նար­կում են ոչ ­պաշ­տոնական ընտ­րար­շա­վ` ա­մեն տե­սա­կի լծակ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մով: Անհ­րա­ժեշտ էր նաեւ ա­պա­հո­վել պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կի մեջ գտնվող Ար­ցա­խի կա­յու­նու­թյու­նը եւ ցույց տալ աշ­խար­հին, որ Ար­ցա­խը կա­յա­ցած պե­տու­թյուն է եւ ժո­ղովր­դա­վա­րու­թյան բարձր մա­կար­դա­կով կարող է ընտ­րել իր քա­ղա­քա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին:

­Մենք ներ­կա­յա­ցանք մեր նա­խա­գա­հա­կան թեկ­նա­ծո­ւով` հան­ձին ընկ. ­Դա­վիթ Իշ­խա­նյա­նի, եւ ԱԺ-ի հա­մար ո­րա­կյալ ցան­կով՝ կազ­մված ըն­կեր­ներ-ըն­կե­րու­հի­նե­րից ու հա­մա­կիր­նե­րից: ­Մեր մրցա­կից­նե­րի իսկ հաս­տա­տմամբ` ու­նե­ցանք ա­մե­նաո­րա­կյալ եւ ի­րա­պաշտ ընտ­րա­կան ծրա­գի­րը:

Ա­ռա­ջին փու­լի ըն­թաց­քում ի հայտ ե­կան ո­րոշ խախ­տում­ներ, եւ հստա­կվեց, որ որոշ ու­ժեր, մա­նա­վանդ` մե­ծա­գույն տո­կոս ստա­ցած դա­շին­քը, պե­տա­կան լծակ­նե­րի ամ­բող­ջա­կան օգ­տա­գոր­ծու­մով եւ շռայլ խոս­տում­նե­րով են ա­ռա­վե­լա­գույն քվե­ներ ա­պա­հո­վել: ­Դաշ­նակ­ցու­թյան քվե­նե­րը, նախ­կին ընտ­րու­թյան հա­մե­մատ, ան­կում կրե­ցին, ու ՀՅԴ-ն ­նոր խորհր­դա­րա­նում ու­նե­ցավ 3 ա­թոռ:

Երկ­րորդ փու­լի ար­դյունքն ար­դեն կան­խո­րո­շված էր նա­խա­գա­հա­կան թեկ­նա­ծու­նե­րի քվենե­րի մեծ տար­բե­րու­թյան եւ երկ­րորդ բարձ­րա­գույն քվե հա­վա­քած թեկ­նա­ծո­ւի` այդ փու­լին չմաս­նակ­ցե­լու կո­չի հե­տե­ւան­քով:

Ինչ­պես միշտ եւ ան­կա­խա­բար ընտ­րա­կան ար­դյունքից` ­Դաշ­նակ­ցու­թյու­նը ան­պայ­ման պի­տի ու­նե­նա իր կա­րե­ւոր դե­րը Ար­ցա­խի քա­ղա­քա­կան կյանքում եւ պի­տի շա­րու­նա­կի պաշտ­պա­նել Ար­ցա­խի ի­րա­վունք­նե­րն աշ­խար­հով մեկ: Ան­շուշտ, մեր նպա­տա­կը Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ի­րա­վա­կան ամ­րագ­րումն է` որ­պես մի­ջան­կյալ լու­ծում, եւ, վերջ ի վեր­ջո, նրա միա­ցու­մը ­Հա­յաս­տա­նին:

-2020 թվա­կա­նը հատ­կան­շվում է նշա­նա­կա­լից պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուններով ու ո­գե­կո­չում­նե­րով։ Կարո՞ղ եք ա­վե­լի ման­րա­մաս­նել ՀՅ­Դաշ­նակ­ցու­թյան ծրագ­րած նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը։

-2019-ը ­մե­զ հա­մար բա­վա­կան բեղմ­նա­վոր տա­րի ե­ղավ, ո­րով­հե­տեւ մի քա­նի մեծ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ ու­նե­ցանք:

­Բյու­րո­յի նոր կազ­մի ընտ­րու­թյունից ան­մի­ջա­պես հետո տա­րին սկսեցինք Ար­ցա­խի հա­մար ռազ­մա­կան դա­շին­քի կա­պակ­ցու­թյամբ հայ­կա­կան ու­ժե­րի հա­մախմ­բում ստեղ­ծե­լով եւ հա­մա­ժո­ղով գու­մա­րե­լով։ ­Նույն ուղ­ղու­թյամբ եւ այս ան­գամ ա­վե­լի քան 150 օ­տար քա­ղա­քա­կան դեմ­քե­րի, ա­կա­դե­մի­կոս­նե­րի եւ լրագ­րող­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ գո­մա­րե­ցինք Ար­ցա­խի ­Բա­րե­կամ­նե­րի խորհր­դա­ժո­ղո­վը՝ Ար­ցա­խի ար­տա­քին գոր­ծերի նա­խա­րա­րու­թյան հետ: ­Մեր ոչ հայ բա­րե­կամ­նե­րին կա­րո­ղա­ցանք հա­վա­քել Ար­ցա­խում` հա­կա­ռակ Ադրբեջանի սպառ­նա­լիք­նե­րին, որ նրանց ա­նուն­նե­րը կար­ձա­նագ­րվեն նրա «սեւ ցուցակում»: Այս բո­լոր անձ­նա­վո­րու­թյուն­նե­րը՝ ­Միա­ցյալ ­Նա­հանգ­նե­րից, ­Կանադայից, Եվ­րո­պա­յի այ­լա­զան եր­կրներից եւ ­Մի­ջին Ա­րե­ւել­քից, շեշ­տե­ցին Ար­ցա­խի ժո­ղո­վր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, եւ սա իս­կա­պես մեծ հա­ջո­ղու­թյուն էր:

­Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում` մեր կազ­մա­կեր­պու­թյունն ապ­րի­լին գու­մա­րեց իր ­Գե­րա­գույն ժո­ղո­վը եւ ընտ­րեց նոր մար­մին: ­Կազ­մա­կեր­պե­ցինք զա­նա­զան շրջա­նա­յին հան­դի­պում­ներ, խորհրդա­ժո­ղով­ներ՝ մեր քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան եւ սոցիալական ուղ­ղու­թյուն­նե­րը ճշտե­լու հա­մար: ­Հան­դի­պում­ներ ու­նե­ցանք ՀՀ իշ­խա­նու­թյան այ­լա­զան օ­ղակ­նե­րի հետ: Ծ­րագ­րվեցին նաեւ ­Ջա­վախ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րի ի­րա­վունք­նե­րի հե­տապնդ­ման եւ առ­հա­սա­րակ օ­ժան­դա­կու­թյան նոր ու­ղի­ները:

Իսկ Ս­փյուռքում նոր ա­վիշ, նոր ե­ռանդ բե­րե­լու նպա­տա­կով սկիզ­բ դրեցինք նոր գոր­ծըն­թա­ցի` հա­տուկ ու­շադ­րու­թյուն ըն­ծա­յե­ցինք ­Սիրիայի պա­տե­րազ­մին ու ­Լի­բա­նա­նի տնտե­սա­կան ճգնաժամի հե­տե­ւան­քով ստեղ­ծված ի­րա­վի­ճա­կին ու մեր անե­լիք­նե­րին: Եվ անդ­րա­դար­ձանք, որ մեր ժո­ղո­վուր­դը մե­ծա­պես նե­ցուկ կանգ­նե­ց մե­զ նո­յեմ­բե­րին ձեռ­նար­կված` ­Հայ դա­տի աշ­խա­տանք­նե­րի բրյուսելյան հան­գա­նա­կու­թյանը, որ ինք­նին գոտեպն­դիչ ե­րե­ւույթ էր:

Եվ 2020 թվա­կա­նը սկսեցինք մեծ ե­ռան­դով ու ծրա­գր­ե­րով: 2020-ի ­փետ­րվա­րին ու­նե­ցանք ­Հայ դա­տի խորհր­դա­ժո­ղո­վը, որ շա­րու­նա­կու­թյունն էր 2019-ի` Ար­ցա­խի հա­մար կա­յա­ցած եր­կու նա­խա­ձեռ­նու­թյունների: ­Նույն օ­րե­րին ­Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան հետ ու­նե­ցանք հա­մադ­րա­կան ժո­ղով:

Մար­տին կորոնավիրուսի հա­մա­ճա­րա­կը խան­գա­րեց մեր գար­նա­նա­յին եւ ա­մառ­ա­յին ծրա­գրերին. այս­պի­սով՝ ապ­րի­լին ծրագ­րված` ­Ցե­ղաս­պա­նու­թյան ցույ­ցերն ու քայ­լար­շավնե­րը, մեր ու­ղե­կից միու­թյունների եւ հա­րա­կից կա­ռույց­նե­րի հետ ժո­ղո­վը ­Հա­յաս­տա­նում, ­մա­յի­սին` Դաշ­նակ­ցու­թյան հիմ­նա­դիր­նե­րից Ք­րիս­տա­փոր ­Մի­քա­յե­լյա­նի մա­հվան 115-րդ տարելիցի նշու­մը ­Բուլղարիայում, Եվ­րո­պա­յի ե­րի­տա­սար­դու­թյան հա­մա­գու­մա­րը, ­Պա­տա­նե­կան միու­թյունների խորհր­դա­ժո­ղո­վը ­Լի­բա­նա­նում, Ս­փյուռ­քի հար­ցե­րով հա­մա­ժո­ղո­վը եւ ­Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում կա­յա­նա­լիք ա­մառ­ա­յին բա­նա­կում­նե­րը չեղարկվեցին կամ հե­տաձ­գվեցին:

­Հու­սանք, որ աշ­նանը պի­տի կա­րո­ղա­նանք հա­տուկ կեր­պով նշել ­Սեւ­րի ­դաշ­նա­գի­րի 100-ա­մյա­կը եւ դա ի­րա­գոր­ծել ­սեպ­տեմ­բե­րին ­Սեւ­րում, իսկ նա­խա­գահ Վիլսոնի ի­րա­վա­րար վճ­ռի 100-ա­մյա­կը` ­նո­յեմ­բե­րին Վաշինգտոնում:

Իսկ այս տա­րի բո­լոր շրջան­նե­րը պի­տի տո­նեն ՀՅԴ հիմ­նադ­րու­թյան 130-ա­մյա­կը, բայց գլխա­վոր միջոցառումը պետք է տե­ղի ու­նե­նա Ե­րե­ւա­նում նո­յեմ­բե­րի սկզբին։ Ե­րե­ւա­նում միա­ժա­մա­նակ պի­տի անցկացվի մեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ժո­ղո­վը, որը գու­մա­րում ենք տա­րին մեկ ան­գամ:

­-Մարտին Հու­նաս­տան Ձեր ­այ­ցե­լու­թյան ըն­թաց­քում ու­նե­ցաք մի շարք քա­ղա­քա­կան եւ ներ­գա­ղու­թա­յին հան­դի­պում­ներ։ Ինչ­պե՞ս եք գնահատում դրանք։

­-Մե­ծա­պես գնա­հա­տում եմ Հու­նաս­տա­նի մեր պա­տաս­խա­նա­տու ըն­կեր­նե­րի եւ հա­մա­կիր­նե­րի ծրագ­րա­յին աշ­խա­տան­քը, որ տա­րվել էր ժա­մա­նու­միցս ա­ռաջ: ­Թե՛ ներ­քին կազ­մա­կեր­պա­կան ի­մաս­տով, թե՛ քա­ղա­քա­կան ի­մաս­տով նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը իս­կա­պես տպա­վո­րիչ էին եւ կարճ՝ չորս օ­րվա ըն­թաց­քում բծախնդ­րորեն ի­րա­գոր­ծվեցին: ­Տե­ղի ու­նե­ցան բարձր մա­կար­դա­կի քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնց ար­դեն անդ­րա­դար­ձել եք «Ա­զատ Օր»-ում։

Ու­րախ եմ, որ կա­րո­ղա­ցա հան­դի­պում­ներ ու­նե­նալ Ա­ռաջ­նոր­դի, ազ­գա­յին իշ­խա­նու­թյան, հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի եւ ու­ղե­կից կա­ռոյց­նե­րի, կու­սակ­ցա­կան շար­քե­րի եւ ե­րի­տա­սար­դու­թյան հետ։ Ին­ձ հա­մար գո­տեպն­դիչ էր տես­նե­լը, որ հու­նա­հա­յու­թյու­նը շա­րու­նա­կում է մնալ պատ­նե­շի վրա, ե­րի­տա­սար­դու­թյու­նը գոր­ծու­նյա է, իսկ կու­սակ­ցա­կան, ազ­գա­յին ու միու­թե­նա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը աշ­խույժ է ու ամ­բող­ջո­վին նվի­րված իր ժո­ղո­վր­դին, հայ­րե­նի­քին ու դա­տին: ­Վարձ­քներդ կա­տար:

 

Աղբյուրը՝ yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan