Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի ծրագիրը կառավարությունում արդեն քննարկվել է. Հակոբ Կարապետյան

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման նախագծի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ առաջարկի քննարկման մասին:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ քաղաքապետը հանդիպել է  «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են էքսիզային նախագիծ՝ հինգ բազմահարկ շենքի կառուցման մասին, որով ամբողջությամբ նախատեսվում է լուծել  այդ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

«Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկսվի վերաբնակեցումը: Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ»,- ասված է  հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ  քաղաքային իշխանությանը հետաքրքրում է հատկապես ծրագրի սոցիալական բաղադրիչը:

«Սա սովորական տասնյակ, եթե չասենք՝ հարյուրավոր բնակարանային կառուցապատման ծրագրերի մեջ առանձնանում է դրանով: Դրա հետաքրքրությունը քաղաքային իշխանության համար կայանում է նրանում, որ ծրագիրը լուծում է  սոցիալական բնակարանաշինության հարցն Աջափնյակ թաղամասում: Հատկապես գիտենք, որ այնտեղ կան այս պահին վթարայնության աստիճան ունեցող շենքեր և նաև շենքեր, որոնք մեծ հավանականությամբ առաջիկա տարիներին նույնպես կհայտնվեն այդ ցուցակում, և այստեղ մենք աճող խնդիր ունենք, և այս ծրագիրը, որը  շատ նախնական տարբերակ է, այսինքն՝ ես պետք է շեշտեմ, որ մենք այստեղ դեռ չունենք նախագծային առաջադրանք, ոչ էլ, առավել ևս, շինթույլտվություն, ուղղակի ունենք ներկայացված գաղափար, ծրագիր:

Եվ կարող ենք համարել, որ քաղաքային իշխանությունն այս ծրագրի մասին բարձրաձայնելով՝ հայտարարում է  վթարային շենքերի փոխարինման հարցում իր շահագրգռվածության  և այդ շահագրգռվածությունից բխող կոնկրետ քայլերի մասին»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ, ինչպես նշված է հաղորդագրությունում, քաղաքապետ Հայկ Մարությանը  հայտարարել է, որ կաջակցի ցանկացած ծրագրի, որը կօգնի լուծել այդ խնդիրը:

Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայտնի են, թե ո՞ր 6 շենքերի մասին է խոսվում հայտարարության մեջ, և ովքե՞ր են լինելու շահառուները, կամ ի՞նչ կարգով են ընտրվելու նրանք:

«Գրանցված են այն շենքերը, որոնք ամենաշատը վնասված են և կարիք ունեն փոխարինման: Այդ շենքերը համապատասխան մասնագետներին և, կարծում եմ, նաև այդ շենքերի բնակիչներին հայտնի են, բայց ծրագիրն այն էտապում չէ, որ կոնկրետ իմանանք, թե ովքեր են շահառուները»,- հարցին ի պատասխան՝ ասաց Հ. Կարապետյանը:

Օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում այս ծրագրին անդրադառնալով՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասել էր, թե «խնդիրը նրանում է, որ մենք միշտ ասել ենք, որ նման բաները պետք է մրցույթներով լինեն, ոչ թե մեկը հանձնարարի, մեկ ուրիշն էլ  անի և ներկայացնի, այլ լինի մրցույթով: Ամբողջ խնդիրը դրա մեջ է:

Հիմա, եթե դա միայն ծրագիր է, որից հետո արդեն ծրագրի պայմանները հայտնի կլինեն, և կդնեն մրցույթի, որպեսզի շատ մարդ մասնակցի, և, ինչո՞ւ չէ, ներկայացված նախագծերն ավելի բազմատեսակ կլինեն, դա ուրիշ խնդիր է: Իսկ եթե արդեն որոշել են, թե ով է կառուցապատողը, ուրեմն մենք նորից շարունակում ենք նույն ճանապարհով»:

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակի հետ զրույցում 168.am-ը նաև փորձեց ճշտել՝ արդյո՞ք նախատեսվում է որևէ մրցույթի իրականացում՝ նախագծային առաջադրանքների մասով, թե արդեն հայտնի է, որ հաղորդագրության մեջ նշված ընկերությունը, այն է՝ «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի»-ն է իրականացնելու ողջ ծրագիրը:

«Դե հիմա ունենք ընկերություն, որը կոնկրետ առաջարկել է այդ տարածքում անել այդ ծրագիրը: Եթե կլինեն էլի ուրիշ գաղափարներ կամ ուրիշ ընկերություններ, որոնք ինչ-որ ուրիշ մոտեցումներ կառաջարկեն՝ թե՛ ճարտարապետական, թե՛ քաղաքաշինական առումներով, իհարկե, կքննարկվեն նաև այդ տարբերակները: Մրցույթի հարց այս պահին չի քննարկվում»,- նշեց մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք նաև, որ Հ. Կարապետյանի փոխանցմամբ՝ ծրագիրն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan