Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Կոչ՝ հետաքննել Ադրբեջանի կապերը և ԱՄՆ պաշտոնյաների մասին վարկաբեկիչ նյութերը

Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նամակներ է հղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա Ադրբեջանի անհարկի ազդեցության հետ կապված:

Սենատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բըրրին (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա), փոխնախագահ Մարկ Ուորներին (դեմոկրատ, Վիրջինիա), Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունիեսին (Հանրապետական, Կալիֆորնիա) և ամենաբարձրաստիճան անդամ Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆորնիա) ուղղված նամակում Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են. §Սույն նամակով ցանկանում ենք մեր մտահոգությունը հայտնել Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա հերթական օտար կառավարության՝ մասնավորապես Ադրբեջանի անհարկի ազդեցության վերաբերյալ: Խորապես մտահոգված ենք վերջին զեկույցների կապակցությամբ, որտեղ նկարագրվում էին Ադրբեջանի և Իրանի Իսլամիստական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) միջև կապերը, ինչպես նաև վերջինիս գործակցությունը Մամեդովների ընտանիքի և Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ իսկ պատճառով ամենայն հարգանքով խնդրում ենք, որ Կոնգրեսի կողմից տարվող ռուսական ազդեցության հետ կապված հետաքննությունների շրջանակն ընդլայնվի` ներառելով Ադրբեջանի կողմից ազդեցությունն առևտրի առարկա դարձնելու իրողությունը և ԱՄՆ պաշտոնյաների մասին հնարավոր վարկաբեկիչ ցանկացած տեղեկատվություն»:

Արդարադատության նախարարությունը նախկինում Ադրբեջանի դեմ որոշ գործեր է առաջադրել Արտաքին կոռուպցիոն դրսևորումների ակտի (FCPA) միջոցով, բայց անհրաժեշտ է ավելին անել: Bloomberg News պարբերականի «Ադրբեջանական նավթադոլարներն անցաթուղթ են ստացել այս էթիկայի հանձնաժողովի կողմից» հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ամսական ավելի քան 45,000 ԱՄՆ դոլար փոխանցել «Podesta Group» կազմակերպությանը, որի կապակցությամբ հոդվածագիրը գրում է. «Դժվար է ասել, արդյո՞ք այս հնարամտությունը և առատաձեռնությունը, թե՞ ԱՄՆ-ի այլ իրական ռազմավարական շահ ստիպում է վերջինիս աչք փակել այդ երկրի դաժան բռնապետության վրա: Ամենայն հավանականությամբ երկուսի համադրությունը: Առանց «խավիարային դիվանագիտության» Ադրբեջանը միգուցե չափազանց փոքր կհամարվեր՝ ԱՄՆ-ի հռչակած արժեքներն ու սկզբունքներն արհամարհելու համար»:

«Երբ խոսքը Ամերիկայի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մեր կառավարման գործընթացների շիտակությանն է վերաբերում, չպետք է անտեսենք Ադրբեջանի կողմից ազդեցությունն առևտրի առարկա դարձնելու փաստը, այնտեղ գործող ավտորիտար ռեժիմը և մարդու իրավունքների դեմ վայրագությունները», – նշել են Համագումարի համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը: «Բացի այդ, պետք է երաշխավորենք, որ Ադրբեջանի համատարած կոռուպցիան չվարկաբեկի ամերիկյան քաղաքականությունը և նպատակները: Ադրբեջանի անիրավության վերաբերյալ հավելյալ ապացույցներն առկա են և ավելանում: Պատրաստակամ ենք օգնել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և Միացյալ Նահանգների արձագանքը ստանալ»:

ԱՄՆ-ից բացի, Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը նաև մանրամասնորեն փաստագրված է Եվրոպական կայունության նախաձեռնության (ESI) 2016թ. դեկտեմբերի զեկույցում առ այն, որ թանկարժեք ժամացույցներ, արժեքավոր զարդեր, համակարգիչներ և մեծ գումարներ, ի թիվս այլ նվերների, տրամադրվել են եվրոպական մի շարք երկրների տարբեր քաղաքական գործիչներին: ESI-ն հայտարարել էր, որ «այն հանգամանքը, թե ինչ պատրաստակամությամբ կարող են ժողովրդավարական հաստատությունները և երաշխիքները խարխլվել, հիմնարար սպառնալիք է դարձել եվրոպական ժողովրդավարության համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan