Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը «Միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում». Զախարովա. Տեսանյութ Բանակը այսօր պատմական դեր է կատարում եւ եզրագծում է ապագա սահմանները. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
1
ԱՀ նախագահի ճեպազրույցը․ Տեսանյութ ԱՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Արցախում կայացել է երեք նախագահների հանդիպումը. Լուսանկար Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը․ Ուղիղ Զգուշացնում ենք. մեր պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար. ՀՀ ՊՆ Ադրբեջանական դիրքի գրավումը․ նոր տեսանյութ «Հակառակորդը փոխում է գործելաոճը».Արծրուն Հովհաննիսյան (ԹԱՐՄԱՑՎՈՂ) Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները.ՊՆ խոսնակ. Տեսանյութ (ԹԱՐՄԱՑՎՈՂ) Չավուշօղլո. «Թուրքիան Արցախում «սիրիական մոդելն» է առաջարկել. Ռուսաստանը հրաժարվել է» Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Բորելը Չավուշօղլուի հետ քննարկել է Արցախի ապաէսկալացիայի հարցը «Այցելեցի մեր վիրավոր քաջազուններին». Սարգիս Ստեփանյան ԱՀ նախագահի ճեպազրույցը․ Տեսանյութ ԱՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ Հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար «Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից». ԿԳՄՍ նախարար Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից․ ՌԴ ԱԳՆ Ադրբեջանի ռազմական նախարարություններից մեկը թուրքական մի գրասենյակի հետ 500 հազար դոլարի դեղորայք է տեղափոխել առաջնագիծ Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Արցախում կայացել է երեք նախագահների հանդիպումը. Լուսանկար Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու․ Սիրուշո Աշխատող քաջարանցին՝ քաջարի զինվորի կողքին. Լուսանկարներ ԵԽ նախագահը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն «Հակառակորդն ունի ևս 130 զոհ, 200 վիրավոր». Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է Հա, ի դեպ, Սերժից ու Արսինեից «խաբրիկ մը» չունե՞ք Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը․ Ուղիղ «Սիրելի հայեր, իմ սիրտն արյունահոսում է բոլորիդ համար». «Մերժվածը» սերիալից հայտնի հնդիկ դերասանը իր աջակցությունն է հայտնել հայերին «Մայրիկին խաբել էր, իբր գնացել է Սևան՝ նկարահանման»․ Հերմինե Գրիգորյան Զգուշացնում ենք. մեր պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար. ՀՀ ՊՆ «Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները». Արծրուն Հովհաննիսյան «Միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում». Զախարովա. Տեսանյութ Ադրբեջանական դիրքի գրավումը․ նոր տեսանյութ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ Մարտակերտում ռմբակոծության հետևանքով զոհվածներից երկուսը կին են, մեկը՝ տղամարդ. ԱՀ ՄԻՊ «Հակառակորդը փոխում է գործելաոճը».Արծրուն Հովհաննիսյան (ԹԱՐՄԱՑՎՈՂ) Արցախի ԱԱԾ-ն նման հաղորդագրություն չի տարածել Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա Ֆրանսիայի նախկին նախագահը կրակի դադարեցման կոչ է արել Բանակը այսօր պատմական դեր է կատարում եւ եզրագծում է ապագա սահմանները. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի դեմ. Արմեն Սարգսյանը նամակներ է հղել արաբական աշխարհի երկրների ղեկավարներին Սիրիայից 1500-2000 դոլարով վարձկաններ են բերում Ադրբեջան. ՄԻՊ–ի հայտարարությունը «Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիսար նպատակների համար Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի Մեր քաղաքական հրադադարն ունի մեկ անուն, և այդ անունը ՀԱՅՐԵՆԻՔՆ է. թողեք գլուխներս կախ ծառայենք մեր հայրենիքին, կանգնեցրեք ձեզ սատարող բորենիների վնգստոցը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծանր տեխնիկա է տեղափոխում սահմանի այդ հատված Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները. Տեսանյութ Եթե ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը բերելու է առնվազն մեկ գերտերության կողմից անվտանգության երկաթյա երաշխիքի տրամադրման, պետք է անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը. Սամվել Ֆարմանյան. Տեսանյութ Օրվա կադր. Ինչ-որ տեղ Երևանում «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի «Միասին մի բռունցք». Ջավախքից ուղարկված օգնությունը հասավ Հայաստան. Տեսանյութ 200%-ը Հայաստանի կողմն է. Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսեն Պակիստանն ահաբեկիչների է ուղարկում Ադրբեջան՝ ի նշան հավատարմության Թուրքիային Փաշինյան. Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ» Ուշադրություն․ ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ

Ձեռքերդ հեռու արդարադատությունից

«Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրառումը երեկ փաստաբանների, իրավաբանների կողմից տարածվում էր սոցիալական ցանցերում։ Այսպիսով իրավաբանները ցույց էին տալիս իրենց անհամաձայնությունը Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում դատավորի կողմից հնչեցված գնահատականն է:

Մեկ բան, սակայն, ակնհայտ է, սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումների սկիզբը չէ։ Ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ։ Սա շուրջ երկու տարի շարունակվող աննախադեպ հետապնդումների շարունակությունն է, երբ Ալեքսանդր Ազարյանը համարձակություն ունեցավ կայացնել դատական ակտ, որով արձանագրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այսպիսի որոշումները չեն ներվում, որքան էլ որ դատական ակտը կայացված լինի ներքին համոզմամբ և օրենքին համապատասխան։ Այս որոշմամբ դատավորի հանդեպ ճնշումների սկիզբը դրվեց։

Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Ցավով պետք է նշեմ, որ իշխանությունները դատական համակարգը ամրապնդելուն ուղղված քայլերի փոխարեն, դատարանների աշխատանքներին չմիջամտելու, դատարանի անկախությունը երաշխավորելու փոխարեն, փորձում են վերջնականապես ոչնչացնել առանց այդ էլ բավականին խոցելի այս համակարգը։

Անտեսվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այն մասին, որ դատական անկախության սկզբունքի նպատակն է ապահովել, որ դատավորները զերծ մնան արտաքին ազդեցությունից, երբ նրանք օրենքի հիման վրա որոշում են կայացնում գործի վերաբերյալ, և նրանք չպետք է վախենան որևէ հետևանքից՝ իրենց պարտականությունների կատարման համար, բացառությամբ արդարադատության խեղաթյուրման:

Սա դատավորի նկատմամբ բացահայտ ճնշման դրսևորում է, որը պայմանավորված է իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելու համարձակությամբ։ Սա իրավական ռեպրեսիայի ամենավառ դրսևորումն է, երբ ողջ համակարգը փորձում են դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ռեպրեսիվ մեքենայի նախապայմանն է դակող դատավորը, վերադարձը դեպի 37թիվ, տրոյկաներ։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։ Բայց դրա տակից որևէ պետություն դուրս չի եկել, մենք էլ չենք կարողանալու։

Եթե կուզեք Ազարյանի նման դատավորները ապագայի համար են։ Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք՝ իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու սուբյեկտիվ նախասիրություններին։ Եվ սա միայն Հայաստանի համար չէ կարևոր, սա օրենք է։

Եվ եթե այսօր դատական համակարգը առավել կախյալ դարձնելու փորձերը հասարակության լայն շերտեին չի անհանգստացնում, վաղը այդ խնդիրը թակելու է անհատապես յուրաքանչյուրի դուռը, վաղը այդ նույն համակարգի կախյալ դատավորները քննելու են իրենց գործերը։

Սա իսկապես մեր իրավական համակարգի համար հերթական խայտառակությունն է, փորձել պատժել մի դատավորի, որն ամենամեծ հեղինակությունն է վայելում իրավական համակարգում, որը կրկին HelpCourt Hamakarg-ով ունի ամենաբարձր վարկանիշը, փորձել պատժել այն դատավորին, որի որոշումները հետագայում նախադեպային են դառնում...

Պատժելով դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն և մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, անդառնալի հարված է հասցվում ոչ միայն արդարադատությանը, այլև պետականությանը։

Ուրեմն «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից, ձեռքերդ հեռու արդարադատությունից»։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan