Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագի չելենջին. Տեսանյութ
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովի սկսած չելենջին։
Վերջինս Հենրիխին հարց էր ուղղել՝ արդյոք հայ ֆուտբոլիստը հետևո՞ւմ է կարանտինի կանոններին։
Հայաստանի հավաքականի ավագը տեսաուղերձ է հղել Ահմեդովին՝ նշելով, որ ինքը ևս պահպանում է կարանտինի կանոններն ու մնում է տանը։ Մխիթարյանը նույն հարցն ուղղել է արդեն Դոնեցկի «Շախտյորի» դարպասապահ, Ուկրաինայի հավաքականի ավագ Անդրեյ Պյատովին։
Տեսանյութը՝ Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիայի՝ ֆեյսբուքի պաշտոնական էջից․
Աղբյուրը՝ armsport.am