Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Իշխանության բերելով հպարտ քաղաքացուն՝ երևաց, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի գործ քանդող ու գործ սարքող․ հրաշալի բարոմետր էր. Վլադիմիր Գասպարյան. Տեսանյութ

Ես երբեք հինը չեմ եղել, ես միշտ նորն եմ եղել, ես երեք գլխավոր հրամանատար եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և երբեք անօրինական հրաման չեմ ստացել, ատելության մթնոլորտի սերմանում այն ժամանակ չեմ լսել և չեմ ուզում, որ դա հիմա լինի, որովհետև այն ժամանակ մենք բոլորս իմունիտետ ունեինք, հիմա իմունիտետը տարբեր վիրուսներով խառնում են․ դժվար է լինում, երբ վիրուսը մուտացիա է անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Թե ինչ է փոխվել ՀՀ-ում վերջին երկու տարում, նախկին ոստիկանապետն ասաց. «Մի դրական բան եմ ասում. ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները, իշխանության բերելով հպարտ քաղաքացուն, ցույց տվեցին, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի չբամբասող, քանի գործ սարքող է մնացել, քանի գործ քանդող է մնացել, քանի բարի է մնացել, քանի չար է մնացել, քանի սողուն է մնացել, քանի քայլող է մնացել, քանի հզոր է մնացել: Հրաշալի բարոմետր էր»:

Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Երբ տեսնում ես քո արած գործը ու տեսնում ես շարունակություն կա, դու քեզ հաղթած ես զգում, երբ տեսնում ես՝ քո արածը կաղում է, քեզ մի քիչ հիվանդ ես զգում, ես հիմա ինձ մի քիչ հիվանդ եմ զգում»: Դիտարկմանը՝ փաստորեն երկորոդ տարբերակն է տեսնում, Գասպարյանն ասաց, որ կարծում է՝ բարեփոխումները, որ անում էին, պետք չէ կիսատ թողնել. «Այն բարեփոխումները, որ իբր արվում են, մենք այդ բոլոր ճանապարհներն անցել ենք»:

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ արվող քննադատություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ եկեղեցին պարբերաբար թիրախավորվում է.«Ես այստեղ տեսնում եմ տեխնոլոգիա: Վեհափառ Հայրապետը միջնորդություններ է արել այլ իրավիճակներում, նման ռեակցիաները ցույց է տալիս, որ եկեղեցու ու Վեհափառի դեմ ուղղված գործունեությունը ոչ միայն ինչ-որ կազմակեպությունների գործն է, այլ որոշ հատված հովանավորում և օգնում է  դրան: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, ամբողջ ազգը միաբանվեց: Այ երբ ներսում է  պատերազմ, ներսում են սև, կանաչ, կարմիր, մոխրագույն, խայտաբղետ երևույթներ տեղի ունենում, երբ բաժանում են, որ դու ծնվել ես հինգշաբթի օրը, նա ուրբաթ օրը, որ դու հին ես, նա նոր է, և այլն․ երբ ներսում է բաժանումը, շատ դժվար է կանգնեցնել»:

Հարցին՝ նախկինում այդպես չէ՞ր, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ վերահսկելի էր:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը հաճած է նշում, որ դատավորների նկատմամբ ճնշումներ կան, քաղաքական գործիչները ևս ենթարկվում են ճնշումների և հարցին՝ նկատո՞ւմ է այդ ամենը, ատելության մթնոլորտը նկատելի՞ է, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այդ ատելության մթնոլորտը բոլոր տեղերում է․ «Ես չեմ ուզում մտածել, որ քաղաքականությունն է այդպիսին, քանզի լսում եմ, որ ասում են՝ սեր, հանդուրժողականության և այլն, քանի դեռ լսում եմ դա, ուզում եմ դրան հավատալ, բայց երբ համացանցային իրականությունից դուրս ես գալիս ու շփվում ես մարդկանց հետ, ուրիշ բաներ են խոսում»,-ասաց Գասպարյանը:

Հարցին, թե 2018-ի իշխանափոխության օրերին իր հրամաններում ինչ-որ բան փոխվել էր, որովհետև որոշ մարդիկ համեմատության մեջ նշում էին, որ ոստիկանության գործողությունները մեղմ էին, Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան տվեց: «Ոչինչ չէր փոխվել հրամաններում: 16, 15, 12, 8 տարեկան երեխաներին ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը»,-ասաց Գասպարյանը:

Հարցին, թե 2018-ի իրադարձությունների ժամանակ քաղաքական որոշում չկա՞ր ավելի մեղմ լինելու, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես երբեք ոչ հրահանգներ եմ ստացել, ոչ էլ… նման բան իմ կենսագրության մեջ չի եղել, որ ինձ հրաման տան՝ սրա հետ խիստ կլինես, սրա հետ՝ թեթև»:

Հարցին, թե 2018-ին հանդիպում ունեցել է այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, Վլադիմիր Գասպարյանը բացառեց. «Չի եղել նման բան, հանդիպում չի եղել, բայց բոլոր ժամանակներում հավաքները կազմակերպողների հետ մենք ունենում ենք կապ, մենք աշխատում ենք այդ մարդկանց հետ, Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է Վալերիյ Օսիպյանը՝ քաղաքի ծառայության գծով տեղակալն էր և մեր կապավորը: Հարցի ենթատեքստի վերաբերյալ ասեմ՝ ես բարձրաստիճան սպա եմ, ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում, արդարություն չունի»:

Հարցին, թե գուցե այդ ընթացքո՞ւմ է Վալերիյ Օսիպյանը վաստակել ոստիկանապետի պաշտոնը, Գասպարյանն ասաց. «Չեմ էլ ուզում մտածեմ, ի՞նչը վաստակեց, ի՞նչ վաստակի մասին է խոսքը: Չեն վաստակում, ծառայում են հայրենիքին»:

Հարցին, թե մամուլում պարբերաբար հրապարակումներ էին լինում այն մասին, որ նա և ՔԿ նախկին ղեկավարը համագործակցում են Հատուկ քննչական ծառայության հետ, համագործակցության առաջարկ եղե՞լ է, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Այդ դեպքում ստիպված «համաձայնեմ»․ «Այո, համագործակցում եմ»-ի արդյունքում մի քանի տասնյակ նյութեր էին նախապատրաստվել իմ վրա, դրանցից մի քանիսը վերածվել են քրեական գործի, մյուս մասը պատրատվում են ուղարկել դատարան, մեր մոտ սերտ, լուրջ, բարիդրացիական «համագործակցություն է»:

Առավել մանրամասն՝ Tert.am-ի տեսանյութում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan