Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
4
Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Պատերազմ Արցախում
Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին

Տարակուսելի է, որ Կճոյանի մեղադրանքի հրապարակայնացումը հաջորդում է Կաթողիկոսի դիրքորոշման հանրայնացմանը. Մայր Աթոռ

Տարակուսելի է, որ Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը: Այս մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։

«2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:
 
Հարկ է արձանագրել, որ քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013 թվականից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ: Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը:
 
Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն:
Հիշյալ գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ:
 
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan