Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված վարույթով հստակ մեսիջ է հղվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնելը հետապնդելի է լինելու. Միհրան Պողոսյան

Եթե իրականում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նրա համար, որ նա «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել, ապա դրանով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող դատական համակարգի համար ավելի խորը թաղման փոս են փորել՝ դատական համակարգն այնտեղ վերջնականապես թաղելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց փաստբան Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով Արդարադատության նախարարույթունը կարգապահական վարույթ է հարուցել Ազարյանի նկատմամբ՝ Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:

«Ալեքսանդր Ազարյանը կապ չունի, թե ում օգտին, կամ ի վնաս ում է որոշում կայացնում, նա այն եզակի դատավորներից մեկն է, որը ցանկացած իրավիճակում է օրենքի և սեփական համոզման հիման վրա որոշում կայացնում: Ու այժմ կայացրած որոշման պատճառով Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցելով՝ կոնկրետ, հստակ մեսիջ է ուղարկվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշման կայացումը հետապնդելի է լինելու»,- ասաց նա:

Ըստ Պողոսյանի՝ նույնիսկ եթե կարգապահական վարույթն այլ պատճառով է հարուցվել, այլ ոչ թե կայացրած որոշման, ապա դա նրա նկատմամբ հետապնդումների շարքի շարունակությունն է:

«Ես կարծում եմ՝ իրականում ոչ թե հենց խափանման միջոցը փոխելու հանգամանքն է հանդիսացել հիմք, այլ սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ արդեն մոտ 1,5-ից 2 տարի շարունակվող վայրահաչոցների ու հետապնդումների շարունակությունն է, իսկ պատճառն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ազարյանն իր ներքին համոզմանը և օրենքին համապատասխան դատական ակտեր է կայացնում»,- ըդգծեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ակնկալելի էր այս իշխնություններից, որ այդ ճանապարհով կգնան, այլ ոչ թե կհասկանան, որ իրականում ուժեղ իշխանությունը պատրաստ է հանդուրժել անկախ դատական համակարգ:

Դիտարկմանը՝ Ալեքսանդր Ազարյանը նախկինների ժամանակ էլ է իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացրել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օրինակ Ազարյանը օգոստոսին փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը, հրապարակից հայտարարեց՝ թող որոշ դատավորներ խելքները գլուխները հավաքեն, սա ինչի՞ մասին է խոսում, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը պատրաստ չէ ունենալ անկախ դատական համակարգ:

«Այս իշխանությունը պատրաստ չէ երկրում ունենալ օրենքով գծած սահմաններ և չի գիտակցում, որ այդ օրենքով սահմանները պաշտպանում է հենց դատական համակարգը: Իշխանությունը պատրաստ չէ դրան, այդ իսկ պատճառով էլ ցավագին է ընդունում դատավորների կողմից իրենց ոչ հաճո որոշումների կայացումը: Սրա հաջորդ քայլը լինելու է ամբողջապես տոտալ վերահսկողոթւյունը: Պատահական չէ այս տոտալ վերահսկողություն

մտցնելը դատական համակարգում: Իշխանությունը պատրաստ չէ որևէ պարագայում որևէ մարմնի կողմից ենթարկվելու քննադատության, այդ թվում՝ երբ մատնանշվում են իշխանության սխալները: Դատական համակարգը որոշակի առումով այն մարմինն է, որ սխալ լինելու պարագայում ըդնգծում է այդ սխալը և ցուցում է տալիս դատական ակտի տեսքով՝ վերացնելու այդ սխալը»,- նկատեց նա:

Միհրան Պողոսյանը պարզաբանեց, որ երբ քննիչը անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան, դա ներկայացնում է ՀՀ-ի անունից, և դատական համակարգը, երբ անձին չի կալանավորում, հայտնում է, որ քննիչը սխալ է եղել, այսինքն՝ բավարար պատճառաբանված չէ. «Որևէ մեկն այս պարագայում չի քննարկում՝ արդյոք ճիշտ չէր նկատել դատարանը, որ քննիչը սխալ է եղել, միգուցե ինչ-որ բան բաց էր թողել, հաշվի չէր առել, միանշանակ սլաքները ուղղվում են դեպի դատական համակարգը, այնինչ, եթե հետևեն դատական համակարգի խորհուրդներին և որոշումներին, ապա այլ կերպ կընթանա այս ամեն ինչը»,- հայտարարեց նա:

Փաստաբանի խոսքով՝ խնդիրը նրանում է, որ իշխանությունը ոչ թե փորձում է վեր հանել իր կողմից թույլ տված սխալները, այլ հակառակը՝ փորձում է «վերացնել» իշխանության տեսակետի հետ չհամաձայնող դատավորներին, և ոչ միայն դատավորներին, այլ տարբեր ոլորտներում է այդպես:

Ինչ վերաբերում է նրան, որ Ազարյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է, ինչի՞ համար են այս ճնշումները, Պողոսյանն ըդնգծեց, թե որովհետև չեն կարողանում Ալեքսանդր Ազարյանին պարտադրել իերնց հաճո դատական ակտերը, ամբողջ խնդիրը հենց այդտեղ է:

«Մենք օրինակներ շատ ենք ունեցել իշխանության նման գործունեության երկրի վարչապետի կողմից, Գլխավոր դատախազության կողմից. ունեինք այլ դատավոր, որը պատրաստ չէր պետության դիրքորոշումը պահպանել՝ Դավիթ Գրիգորյանը: Ի՞նչ տեղի ունեցավ, Հայաստանի Հանրապետությունն անհիմն քրեական հետապնդում նախաձեռնեց Դավիթ Գրիգորյանի նակտմամբ միայն մեկ պատճառով՝ իր վարույթում գտնվող քրեական գործով վերջինս այլևս քննություն չիրականցներց: Այնքան ակնհայտ են այդ հանգամանքները: Աեքսանդր Ազարյանը, երևի դատախազությանը և քննչական մարմիններին խանգարում է իր օբյեկտիվ գործունեությամբ, նրանից ազատվելու միջոցը կարգապահական վարույթ հարուցելն է: Սա ունենք, այս վիճակում է Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական պետություն գոյատևում»,- շեշտեց Միհրան Պողոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan