Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. ԱԳՆ խոսնակը ԼՂ խնդրի մասին
Դիտել նաև
Հայկական կոնյակը, մեղրը շատ լավ են վաճառվում Չինաստանում․ Ցյան Թյուն
Սի Ծինփինը Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հարցում Քիսինջերի կառուցողական դերի հույս ունի
Չինաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ն եւ Չինաստանը կամրապնդեն ռազմատեխնիկական համագործակցությունը
Չինական բանակը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Զինված ուժերի հետ․ Թան Քեֆեյ
Սի Ծինփինը 3-րդ անգամ է Չինաստանի նախագահ ընտրվել. երկրի պատմության մեջ նման դեպք չէր եղել
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին խոսնակն անդրադարձել է ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Լիցզյանը։