ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չվերթ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին, ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։
«Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00 ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։
Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող ՄԻԱԿ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50-ին:
Մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ տոմսի արժեքի և չվերթի հետ կապված այլ տվյալների համար տե՛ս մեր կայքում զետեղված հայտարարությունը՝ https://am.usembassy.gov/message-u-s-citizens/»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: