Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Պատերազմ Արցախում
Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

Աննա Դանիբեկյանը վիրահատվելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը վերանայեր․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հայտարարությանը։

Արամ Օրբելյանի փոխանցմամբ` դատավորի թերթիկի ժամկետը կերկարացվի, թե ոչ, էական նշանակություն չունի։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

«Աննա Դանիբեկյանը կվերադառնա աշխատանքի, շատ լավ, իրեն առողջություն, բայց դա չի նշանակում, որ խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մինչ այդ պետք է չքննվեն։ Դանիբեկյանը կվերադառնա, որից հետո նիստ կնշանակի ենթադրաբար 18–ին, 19–ին կամ 20–ին։ Արդյունքում ստացվում է, որ անձը գտնվում է անազատության մեջ, նրա ազատության հետ կապված հարցը քննարկվել է շուրջ հինգ ամիս առաջ, և փաստացիորեն այս միջնորդությունը քննության առարկա չի դառնում, թեև արդեն իսկ ներկայացվել է»,–նշում է փաստաբանը։

Արամ Օրբելյանի տեղեկացմամբ` երբ տիկին Դանիբեկյանը գնում էր արձակուրդ, ասաց, որ եթե կան միջնորդություններ, կարող են դրանք ներկայացնել, ըստ այդմ` Աննա Դանիբեկյանը վիրահատվելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը վերանայեր։

«Նման դեպքերում դատավորը կարող է ապահովել, որ հրատապ միջնորդությունները քննեն այլ դատավորներ, մանավանդ որ Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումը նախատեսում է առանձին միջնորդությունը վերամակագրելու հնարավորություն և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Սահմանադրությամբ սահմանված իրավունքները գործում են անմիջականորեն»,–նշում է փաստաբանը։

Պաշտպանի կարծիքով` եթե նույնիսկ իրավական սահմանումներ չլինեն, պարտավոր են ապոհվել այնպիսի կառուցակարգ, որպեսզի խափանման միջոցի փոփոխության հարցը վերանայելու խնդիրը չմնա պայմանականորեն ասած առանց դատավոր։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը տեղեկացնում է, որ այսօր կներկայացվի ևս մեկ միջնորդություն կապված կորոնավիրուսից բխող իրավիճակի հետ, և ուշադրություն է հրավիրում այն կարևոր հանգամանքի վրա, որ անկախ նրանից` միջնորդություն կներկայացվի, թե ոչ, տեսանելի է այնպիսի դատական պրակտիկա, երբ բազմաթիվ դատավորներ իրենք են իրենց նախաձեռնությամբ վերանայում խնդիրը։ Դատախազությունն իր հերթին հայտարարում է, որ դատավորները պետք է ստանձնեն վերանայման գործընթացը, հետևաբար անկախ պաշտպանների ներկայացման հանգամանքից` հարցը պետք է քննվեր։

Օրբելյանի նշում է, որ առկա է խափանման միջոցի անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդություն` հաշվի առնելով կորոնավիրուսի հանգամանքը, ինչը ևս մեկ անգամ պետք է դառնա քննարկման առարկա։ Երբ դատարանը քննարկի խափանման միջոցի հարցը, մի շարք այլ հարցերի շրջանակներում պետք է դիտարկի անձի առողջական վիճակի պարամետրերը և գնահատի, թե արդյոք կան խափանման միջոց կիրառելու հիմքեր, թե ոչ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan