Հայաստանում մեկ օրում գնացվել է վարակման այնքան դեպք, որքան Վրաստանում 3,5 ամսում է եղել Իշխանափոխության ճանապարհային քարտեզը Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ
25
Տնտեսության գահավիժման ռեժիմը միացված է (-1,7%, -13,5%, -17,2%)․ նոր կառավարություն, նոր վարչապետով Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. մենք իրականացնենք, այսպես ասած, կորոնավիրուսային հեղափոխություն. Փաշինյան Մայիսի 25-ին Վրաստանում վարաքվել է մեկ քաղաքացի, Ադրբեջանում - 149, Հայաստանում - 452 Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում. Լուսանկար Հերքում. ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել Հանցավոր անգործությունը և նոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7113 է ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Սևան քաղաքի մուտք ու ելքը փակվեց Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Երգչուհի Արմինկան ցուցադրել է իր նոր մեքենան Տնտեսության գահավիժման ռեժիմը միացված է (-1,7%, -13,5%, -17,2%)․ նոր կառավարություն, նոր վարչապետով «Իմ սեր»․ Էմմին ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Պետք չէր նրանից հերոսի կամ հայի հավաքական կերպար կերտել Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. մենք իրականացնենք, այսպես ասած, կորոնավիրուսային հեղափոխություն. Փաշինյան Տունս «թքել-կպցրել են», սա բա՞ն է, որ արել են, սրիկաներ. ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել. Արտուշ պապիկ. Տեսանյութ Կանցնի ևս մի քիչ ժամանակ ու մարդիկ նույնիսկ ճամփա փակելը չեն խոստովանի Մայիսի 25-ին Վրաստանում վարաքվել է մեկ քաղաքացի, Ադրբեջանում - 149, Հայաստանում - 452 Անգամ աշխարհի սահմանները բացելուց հետո շատ կասկածելի է, որ մեզ որևէ երկիր կթողնեն մուտք գործել Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան - Ապարան Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ. ինչ են քննարկել կողմերը Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում. Լուսանկար Լավ, էս մարդիկ հե՛չ ամոթ չունե՞ն Կրակոցներ Վանաձորում. բնակարանում հայտնաբերվել է մետաղյա դետալ, իսկ բակում՝ կրակված պարկուճ Հայաստանի իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը. «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբ Հայաստանում մեկ օրում գնացվել է վարակման այնքան դեպք, որքան Վրաստանում 3,5 ամսում է եղել Տնային ճանճերն ու մոծակները, Mobile 5g աշտարակները հիվանդության տարածիչ չեն․ միֆ և իրականություն կորոնավիրուսի մասին Վիճակը իրոք ողբալի է Կանցնի ևս մի քիչ ժամանակ, ու մարդիկ նույնիսկ ճամփա փակելը չեն խոստովանի․ թող սա վերջին անգամը լինի, երբ ժողովուրդս իրեն խաբված զգա Իշխանափոխության ճանապարհային քարտեզը Պարետի որոշմամբ՝ 24 ժամով փակվել են սննդի մոտ հինգ տասնյակ օբյեկտներ Իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը, իրավիճակը արագ չկարգավորելու դեպքում երկրում կառաջանա հանրային առողջապահական աղետ․ Փաստահավաք խումբ «Հույս չունենան, որ որևէ ձևով ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը կարող են շեղել». Էդմոն Մարուքյան. Տեսանյութ Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 17,2 տոկոս անկում է գրանցել. Վիճակագրական կոմիտե Ժողովրդին ուղղակի էժանագին ձևերով խաբել են ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել Այսօր արդեն պետք է դրվի Փաշինյանի հոգեկան վիճակը հստակորեն և վերջնականորեն ստուգելու պահանջ «Ո՞նց կարող է դիմակի գինն անցնել 70 դրամը». Արարատ Միրզոյանը զարմացած է. Տեսանյութ Ժողովրդից որևէ բան չեն գողացել, նամանավանդ գոյություն չունեցող հեղափոխությունը․ ժողովրդին ուղղակի էժանագին ձևերով խաբել են Դիմակի գները չկարգավորելու դեպքում երկրում սոցիալական լարվածություն կսկսվի. Նաիրա Զոհրաբյան Վերջին 4 օրում օրական արվող թեստերի թիվը նվազում է այն դեպքում, որ հայտնաբերվող վարակակիրների թիվն աճում է Թորոսյան Արսենը 100 անգամ հակասական բաներ ասեց դիմակի մասին. հետո էլ զարմանում են, թե ինչու են իրանց ասում անգրագետ. Լուսանկար «Չե՞ք ամաչում». Վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ ՄԻՊ-ն առաջարկներ է ներկայացրել զինապարտների առողջական վիճակի փորձաքննության վերաբերյալ․ տարեկան հաղորդում Որոշ տնտեսավարողներ իրավիճակից օգտվելով փորձել են շատ շահույթ ստանալ.Գևորգյանը՝ դիմակի գների մասին Լռել ու լինել անտարբեր, նշանակում է օգնել Նիկոլին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը COVID-19 -ի պայմաններում իր աշխատանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Եթե իշխանությունը չի կարողանում ո՛չ օրենքի, ո՛չ ուժի, ոչ էլ հեղինակության շնորհիվ հարց լուծել երկրում, ինչի՞ համար է այն անհրաժեշտ Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը Սմբատ Գոգյանը պատասխանում է Արայիկ Հարությունյանին Արայիկ Հարությունյան. Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. Տեսանյութ Իշխանության որակը համարժեք չէ այսօրվա բարդ իրականությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել. ովքե՞ր են նվիրատուները Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել Մեր իշխանությունը մաքուր պոպուլիստական է, նրա համար առաջնայինը բոլորի դուրը գալն է Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ Երանի մի օր դադարեմ զարմանալ Անց կենամ ձեր տան բակով, Քեզ գովեմ, յար, դիմակով. նոր տեսահոլովակ Ռուբեն Մխիթարյանից

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատությունից

Իհարկե, չկա մի իշխանություն աշխարհում, որին հաճելի լինեն քննադատությունները: Այնուամենայնիվ, քննադատությունը կառավարման այն գործիքն է, որը մաքրագրում է քաղաքական որոշումները, շտկում է կառավարման թերությունները, այլընտրանքներ ու նորամուծություններ է առաջադրում, հանրային դիսկուրս է ձևավորում և հավասարակշռում է հանրային կյանքը:

Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են խոսում ընդդիմության և լրատվամիջոցների կողմից իրենց ուղղված քննադատություններից՝ նրանց անվանելով ծախու, ուղղորդված կամ իրենց սևացնելու միտումնավոր նպատակ ունեցողներ:

Մի պահ պատկերացրեք՝ չկա քննադատություն: Հանրապետականը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Լուսավոր Հայաստանը, ընդդիամադիր դաշտի նորաստեղծ մյուս կուսակցությունները պատկերացրեք՝ ոչինչ չեն խոսում: Ընդհակառակը, պատկերացրեք՝ նույնիսկ սաղմոսներ են հյուսում և գովերգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին:

Ենթադրենք նաև՝ ընդդիմության խոսքին տեղ տվող հեռուստաընկերություններն ու կայքերը իշխանության դիրքորոշումներից զատ, հարթակ չեն տրամադրում ընդդիմադիր խոսքին և սկսում են առավոտից երեկո գովերգել միայն Փաշինյանին ու նրա աստվածատուր տաղանդավորներին: Այնպես, ինչպես դա անում են պետական միջոցներով և օտարերկրյա փողերով ապրող հեռուստաընկերություններն ու լրատվական կայքերը, որոնք մեծ հաշվով անտեսել են (չնչին անդրադարձներով) ընդդիմությանը և լծված են Նիկոլ Փաշինյանին գովերգելու և անցյալը սևացնելու սրբազան գործին: Ընդ որում, ընդդիմության խոսքին քիչ թե շատ տեղ տվող լրատվամիջոցների տեղեկատվական ծավալի մեծ մասը բաժին է ընկնում հենց իշխանության գործունեության լուսաբանմանը:

Այս ամենին պետք է ավելացնենք տասնյակ հազարավոր ֆեյքային բազայի ամենօրյա աջակցությունը, որոնք նպատակ ունեն սևացնել, հայհոյանքի ու անեծքների արժանացնել ընդդիմությանը՝ մատաղ լինելով Նիկոլ Փաշինյանի ու նրա երևելիների ”քրտնաջան աշխատանքին”:

Հիմա հարց: Քննադատության իսպառ բացակայությունը և զոմբիացված լրատվությունը բերելո՞ւ է արդյոք լավ կառավարմանը, նոր աշխատատեղերի բացմանը, նոր ներդրումների ներգրավմանը, անվտանգության մակարդակի ավելացմանը, կոռուպցիայի կանխարգելմանը, դատական համակարգի առողջացմանը, սոցիալական նվազագույն ապահովմանը, վիրուսների դեմ պայքարի արդյունավետությանը, արտաքին քաղաքականության զարգացմանը, արցախյան հարցի նպաստավոր կարգավորմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Իհարկե ոչ: Ոչ մի ողջամիտ քաղաքական գործիչ չի ասի, “…ինձ մի քննադատեք, որպեսզի ավելի լավ աշխատեմ ”: Սա, թույլ տվեք ասել՝ մանկամտություն է:

Հետևաբար, նույնիսկ լրատվական դաշտում ունեցած խոշոր աջակցության պայմաններում՝ մեր իշխանությունները ինչպես երևում է՝ վախենում են քննադատական խոսքից: Իսկ ինչո՞ւ: Պատասխանը առավել քան պարզ է: Որովհետև քննադատությունները ոչ թե ռազմավարական կամ մարտավարական ծրագրերին, կամ ինչ-որ բան անելուն են վերաբերում՝ այլ ընդհակառակը:

Քննադատության է ենթարկվում կառավարական սուտը, կեղծիքը, ուշացած քայլերը, ռեսուրսների սխալ տնօրինումը, մի շարք ոլորտներում անհեռանկար քաղաքականությունը, օրեցօր անկում ապրող հասարակական սպասելիքները, իշխանության ներկայացուցիչների վուլգար ու անպատասխանատու հայտարարությունները, դիլետանտ վերաբերմունքը: Քննատավում է ամեն բան նախկին իշխանությունների վրա բարդելու արատավոր պրակտիկան, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ծավալված անհիմն դատավարությունները, քաղաքական սպառնալիքները և այլն:

Շուտով լրանում է ձեր բացարձակ իշխանության երկու տարին: Ցույց տվեք մի լավ բան, մի հաջողված ձեռնարկ, մի օգտակար ծրագիր, որը քննադատության է ենթարկվել կամ աջակցության չի արժանացել ընդդիմության կողմից:

Այնպես, որ հարգելիներս մի վախեցեք քննադատություններից, եթե դուք վստահ եք ձեր արդարության, ազնվության ու պրոֆեսիոնալիզմի մեջ: Եթե խելացի ու շրջահայաց գտնվեք, նույնիսկ կարող եք այն ընդունել որպես նվեր, ձրի խորհուրդ, օգտվել ընդդիմադիր խոսքից ու դրանից շահած դուրս կգա մեր երկիրը:

Ու միշտ հիշեք՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: Եթե մենք չքննադատենք, վաղը ձեր իշխանական արհեստածին հավաքագրված շարքերը ինքնուրույն են քանդվելու՝ հենց ներքին քննադատությունների ու անհամաձայնությունների պատճառով: Վերջերս պարզել եմ, որ ձեր ներսում էլ կան խելոք մարդիկ, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սխալ ու անհեռանկար ճանապարհի վրա են: Եթե այսօր ընդդիմությունից եք վախենում, ապա վաղը հենց ձեր միջի շրջահայացներն են ձեզ գետնովը տալու:

Հ.Գ. Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ սա քննադատություն չէր, այլ դիտարկում:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan