ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան
Դիտել նաև
Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին
Փաշինյանի ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի «փառքի 5 րոպեն»
Հակոբ Կոջոյանի դպրոցում դասադուլ է․ բարձր դասարանցիները դպրոց չեն գնացել
Հայրենիք ծախողներ, դուք ի՞նչ կապ ունեք հայրենասեր, կյանքը հայրենիքին, անկախությանը նվիրած մարդու և նրա դստեր հետ. Հակոբ Ճաղարյանը՝ ՔՊ-ական Մարիա Կարապետյանին
Քանի՞ ընկերություն է փակվել Հայաստանում կամ դադարեցրել գործունեությունը. ինչո՞ւ է այս մասին կառավարությունը լռում
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:
Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:
Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրիական հիմքերը:
Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:
ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը:
Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ: