ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի
Դիտել նաև
Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են սփյուռքահայ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան. Տեսանյութ
Երևանում կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել
Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։
Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։
Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։
Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում շինարարական ոլորտում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։
Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը։
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից