Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները. Էլինար Վարդանյան

1937 թվականը իր ողջ սարսափի մեջ ուներ առանձնահատուկ սարսափելի պահ՝ պլանը. ահռելի Խորհրդային պետությանը, բոլոր հանրապետություններին, շրջաններին, մինչև գյուղ, բնագավառ առ բնագավառ  իջեցվում էր պլան։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Այսքան ձերբակալություն, այսքան գնդակահարություն, այսքան աքսոր և այլն։

Պլանն իր ողջ հրեշավորությամբ գործունեության հրահանգ ու գաղափարախոսություն էր դատախազության, НКВД-ի և դատարանների  համար։  Խնդիրը պլանը կատարելն էր, գերակատարելը՝ ու սա հրեշային մրցակցության ոգի էր ձևավորել՝ ողջ երկրով մեկ։

Ես ունեմ մեծ մտավախություն, որ Հայաստանում քաղաքական  իշխանության կողմից անընդհատ կրկնվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է այն հրեշավոր մոտիվիացիան, որը դրդելու է իրավապահներին՝ դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ գործել պլանի տրամաբանությամբ։ Ցույց տալ շեֆին, որ պլանը կատարվում է, անցնել  իրավունքի, իրականության վրայով։

Շեֆը չի բավարարվում այսքանով, ուրեմն պետք են նորերը։ Նոր ցուցանիշ։ Սա կարող է դառնալ ողբերգություն։

Իսկ ինչ է անհրաժեշտ, որպեսզի այս ցուցանիշները ավելի արդյունավետորեն ապահովվեն։ Պետք է ստեղծել օրենսդրական բազա, որը ոչ միայն հնարավորություն կտա կատարել պլանը, գոհացնել շեֆին, այլև լայն մասաների մոտ կստեղծի սպասելիքներ։

Այդպիսի օրենքների շարքը օրեցօր լրացվում է՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը»... Իսկ հետո այս շարքը կլրացնեն նորերը։

Եվ թեև այս օրենքները կարող  են հարմար գործիք լինել պլան իջեցնելու և պլանը գերակատարելու համար, սակայն նրանք պետության համար լուրջ ռիսկեր են ստեղծելու։

Սեփականության ինստիտուտը  համակարգաստեղծ տարր է համարվում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սեփականության ինստիտուտը լուրջ վտանգի տակ կդրվի։ Պետությունը չի լինելու համոզիչ՝ պոտենցիալ ներդրողների հետ հարաբերություններում, չի կարողանալու տալ սեփականության իրավունքի և այլ տիպի երաշխիքներ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարությունը մի կողմից փորձի երաշխիքներ տալ ներդրողներին, բայց մյուս կողմից՝ երկրում նախաձեռնի, ըստ էության, սեփականության բոլշևիկյան վերաբաժանում։ Ո՞վ կհավատաա, ո՞վ կվստահի։

Ո՞րն է խնդիրը՝ բռնել, խլել, դուր գալ հասարակության ցածր խավերին, թե աշխատացնել երկիրը, թե կուտակված ռեսուրսները, այդ թվում կասկածելի օրինականությամբ, բերել օրինական դաշտ և աշխատացնել երկրի զարգացման համար։

Մեկ Գոլդեն Փելեսի փոխարեն մենք կարող ենք ունենալ 1000 նմանօրինակ վիճակ, երբ չի գտնվի ոչ գնորդ, ոչ աշխատեցնելու հեռանկար։ Վիրուսը մի օր կանցնի, իսկ հետո ինչ ենք անելու։

Մյուս կողմից այս օրենսդրական ճանապարհով գնալու դեպքում հասարակական մթնոլորտի բաղկացուցիչ մասը կդառնան թշնամանքը, անհանդուրժողականությունը, վրեժը, հանրային հարաբերությունների անկայունությունը։ Մի քանի սերունդ ապրելու է հակամարտության պայմաններում՝ մշտապես հիշելով, թե ով ումից ինչ խլեց և ինչ ստացավ։

Հասարակության մեջ կձևավորվի չհիմնավորված սպասումներ՝ կխլեն հարուստներից, կբաժանեն չունևորներին։ Դա չի խթանի գործարարությունը։ Դա կխթանի սպառողական մտածողության և ծույլ հասարակության ձևավորումը։

Առաջարկվող մեխանիզմները չեն բերելու բյուջեի արագ համալրման։ Պետք չէ խաբել մարդկանց։

Պլանը կատարելու բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով ձևավորվելու է իրավապահ համակարգի ծառայողների նոր «կաստա», որտեղ շատերը կձգտեն հայտնվել։ Նրանք մշտապես գտնվելու են քաղաքական իշխանությունների ճնշման տակ՝ բյուջեի արագ համալրման և արագ արդյունքների պահանջով։ Սա բերելու է իրավապահ մարմինների որակի կտրուկ անկման։ Չի բացառվում, որ իրավապահ համակարգը ստանա ինդուլգենցիա՝ «արդյունք՝ ցանկացած գնով» բանաձևով։ Կարծում ենք՝ կարիք չկա սրա հետևանքները մանրամասնելու։

Աշխատանքի այս ուղղությունը և մթնոլորտը կարող են բերել իրավապահ համակարգում կոռուպցիայի կտրուկ աճի, քանի որ սուբյեկտիվության գործոնը չափազանց մեծ է։ Ո՞վ պետք է ստուգի դատախազներին, ոստիկանության, հատուկ ծառայությունների, քննչական մարմինների վերնախավերին կամ էլ՝ այսօր իշխանության մեջ գտնվող բարձրաստիճաններին, որոնց մի մասն աշխատել է նաև նախկինում։ Ձևավորվելու է փակ արդարադատության համակարգ, որի շրջանակներում հիմնական գործընթացները առավելագույնս հեռու են լինելու հանրային վերահսկողությունից։

Օրերս տեղեկատվություն տարածվեց դատախազության կողմից Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան երեք հայց ներկայացնելու վերաբերյալ՝ Ծաղկաձորում հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Փաստորեն պրոցեսն արդեն սկսվել է, նույնիսկ առանց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի։ Տասը տարի է անցել ու հիմա սկսվել է մի պրոցես, որի հետևանքները խիստ ռիսկային են։ Իսկ եթե մի քանի տարի անց այլ պրոցես սկսվի։

Մեծ հաշվով՝ արդեն իսկ չկա վստահությունը՝ այս նախագծերը նախաձեռնողների հանդեպ, քանի որ երկու տարվա աշխատանքի ընթացքում այդպես էլ որևէ թափանցիկություն չեղավ՝ արդեն իսկ ետ բերված գումարների, դրանց իրավական հիմնավորումների, դրանց տեղաբաշխման, ծախսման որոշումների կայացման շուրջ։

Այս փաթեթի ընդունումը և կիրառումը պետության համար ոչ միայն մեծ ռեպուտացիոն ռիսկեր կստեղծեն, այլ՝ լուրջ ֆինանսական դժվարություններ։ Մեծ թվով գործեր կհասնեն միջազգային դատական ատյաններ և կվերածվեն մեծ ֆինանսական տուգանքների՝ պետության համար։

Արդյունքում մենք չենք ստանա ավելի արդար պետություն և հասարակություն, ավելի ուժեղ իրավապահ համակարգ, տնտեսական հնարավորություններով ավելի մրցունակ պետություն,ավելի հանդուրժող, խաղաղ և փոխհամաձայնության մթնոլորտում ապրող հասարակություն։

«Բացահայտումների պլանի» հոգեբանության մյուս վտանգավոր պրոցեսը լինելու է շոուն։ Քաղաքական իշխանությունը իր օբյեկտիվորեն ընկնող վարկանիշը, դժգոհների, գործազուրկների, սնանկացածների, քաղցածների թվի  էական մեծացումը փորձելու է փոխհատուցել շոուով.  Սա այսքան է գողացել, տարել, կերել, թալանել։  Պատվիրատուն լինելու է քաղաքական իշխանությունը, կատարողը՝ իրավապահները, հետևանքները ողբերգական. Պետության համար։

Ընդ որում, պատվիրատուն  շոուի  մեծ և նոր  ծավալներ է պահանջելու, իսկ սա բերելու է օրենքի, օրինականության, դատաիրավական նորմերի անտեսմանը, ոտնահարմանը։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan