Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 41-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի.Տեսանյութ
Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 51 հարց է։
Ընդգրկված են նաև «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին, ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին, «Հենակետ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, «Լեռնային Հայաստան հանգստյան տուն-առողջարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին, «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին հարցը (քննարկվելու է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը)։ Օրակարգում ընդգրկված են նաև այլ հարցեր։