Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկ է վիրահատվել. Արմեն Մուրադյանը մանրամասնում է
Դիտել նաև
Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Իրական Հայաստան vs պատմական Հայաստան
Երևանում տեղացած անձրևը ցույց տվեց՝ ինչ վատ են կառավարում ՔՊ-ականներն ու ինչպես են փոշիացվում հարկատուների գումարները. Սուքիասյան
«Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ Փաշինյանի՝ Տավուշի մարզում ելույթի վերաբերյալ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը:
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ` արդեն ժպտում է:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին, դուք լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»: