Ռուսաստանում թույլատրվել է վաղաժամ ավարտել ուսումնական տարին 1-8-րդ դասարանների համար
ՌԴ Կրթության նախարարությունը թույլատրել է շրջաններին անհրաժեշտության դեպքում վաղաժամ ավարտել ուսումնական տարին 1-8-րդ դասարանների համար, և ուսումնական ծրագրերի մի մասը տեղափոխել մյուս ուսումնական տարի: Այս մասին ասվում է կրթական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ շրջանները կարող են շարունակել կրթական գործընթացը նույն գրաֆիկով, անցնելով հեռավար ուսուցման:
Ըստ նախարարության հաղորդագրության, շրջանները կարող են կամ փոխել գրաֆիկը, կամ վաղաժամ ավարտել ուստարին 1-8-րդ դասարանների համար, հաշվի առնելով համառուսաստանյան ստուգողական աշխատանքների արդյունքները, իրականացված հեռավար ռեժիմով:
Zham.am