ԵՄ-ն Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար. Լոուրենս Մերեդիթ
Եվրոպական միությունը Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Նա մանրամասնել է, որ ԵՄ-ն «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրներին համավարակի դեմ պայքարի շրջանակում կհատկացնի 80 մլն եվրո և ևս 883 մլն եվրո՝ որպես կարճաժամկետ աջակցություն:
Գումարը կտրամադրվի Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:
Պաշտոնյայի հրապարակումից հայտնի է դատնում, որ աջակցության ամենամեծ ծավալով փաթեթը տրամադրվելու է Ուկրաինային՝ 190 մլն եվրո: Վրաստանը կստանա 183, Մոլդովան՝ 87, Բելառուսը՝ 60, իսկ Ադրբեջանը՝ 14 մլն եվրո:
#EU is providing €80 million of immediate & €883 million of short term support to #Armenia #Azerbaijan #Belarus #Georgia #Moldova #Ukraine for #COVID19 outbreak
See the factsheet below on how EU is already bringing concrete support on the ground