Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Դատախազության բերած բողոքը Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ
28
Իրավիճակն առավել քան լուրջ է. վարչապետի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. Տեսանյութ Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Նիկոլը առավել, քան նախորդները, պղծեց ամեն ինչ մեր Հայրենիքում Ընկերներս լուսանկարչական տեխնիկա են վաճառում՝ սուղ ֆինանսական խնդիրների պատճառով. Գևորգ Խուրշուդյանի խիստ արձագանքը Նիկոլ Փաշինյանին Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով. Հայոց կաթողիկոսի կոչը հայ ժողովրդին Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Դատախազության բերած բողոքը Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն. Ամրամ Մակինյան Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Ինչո՞ւ եք տխմար օրենքներ ընդունում և պարգևավճար ստանում Չկա աշխարհում մի երկիր, որը երկու ամսով պետությունը կարանտին նստացներ ու աճող թվերի պայմաններում ինչ կար չկար բացեր Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիներ 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան բացառության կարգով Քաջարանի դեպքերով մեղադրյալ Մարատ Ստեփանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն «Հասել է պահը». ՊՆ խոսնակը հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ Արսեն Թորոսյան Նոր կարանտին կմտցվի՞․ պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը. Տեսանյութ Իրավիճակն առավել քան լուրջ է. վարչապետի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. Տեսանյութ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Պետք է լուռ հետևե՞նք, թե ինչպես է Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը Ինչպե՞ս ապահովել բյուջեն․ պարզից էլ պարզ է` բեռը գցել ժողովրդի վզին Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին. Վիտալի Բալասանյան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ Նիկոլը հեռացվելու է, քանի դեռ ամբողջությամբ չենք վերացել քարտեզի երեսից Վեդիի դատարանի 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 3 վարակված էլ Վճռաբեկ դատարանում կա Արթուր Ալեքսանյանն ընդգրկվել է վերջին տասնամյակի աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում. Տեսանյութ Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության եւ ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող ճանապարհը. Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են. Տեսանյութ «Կլոն»-ից Սամիրան հղի է. ինչ տեսք ունի դերասանուհին այժմ Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Լուսանկար Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը Հեղափոխականի կտակարանից 2 - Լև Տրոցկի. Լուսանկար Մի նկար որտեղ խոսվում է Նիկոլի ով լինելու մասին. չասեք արարողակարգող վրիպում է եղել, ոչ մի նման բան չկա, դա ուղղակի Նիկոլի կամքն է. Լուսանկար Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դեսպանությունը նոր լիցք և որակ կհաղորդի. Փաշինյանը՝ Եթովպիայի վարչապետին «Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը». Հրայր Թովմասյան Մինչև 3 մլն դրամի գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել․ այս կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» գործելակերպով Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում «Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Ախպեր, քո քաղաքացիները, իմանալով, որ տեսախցիկ չկա, կարմիր լույսի տակ քշում գնում են՝ վտանգելով դիմացինի կյանքը, դու եկել լյասկի-մասյասկի ես կարդում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Սարդարապատի հերոս հրամանատարներին նոր իշխանությունները հալածեցին և գնդակահարեցին, իսկ այսօր «նոր» իշխանությունը հալածում է Արցախյան ազատամարտի հերոսներին Մաղթում եմ Հայաստանին` երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա. Ջոնաթան Լաքոթ

Իրեն ևս իշխանության բերած նույն ժողովուրդը տարիներ անց միաձայն վանկարկում էր՝ «Լևոն, հեռացիր»

Դեռ անցյալ տարի՝ հունվարի 18-ին, հոդված եմ գրել Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին արյունալի ու դաժան սպանությունների վերաբերյալ, ցավոք, այն դեռ արդիական է՝ լռել գերադասող Առաջին Նախագահը հանդես է եկել հոդվածով, որում մասնավորապես համավարակը համեմատել է պատերազմի հետ, անխոս՝ իրավացի է, թվում է՝ ո՞վ, եթե ոչ հենց ինքը պետք է լավագույնս գիտակցի՝ ինչպե՞ս պետք է դիրքավորվեն հանրային գործիչները, քաղաքական ուժերն ու առհասարակ հանրությունը պատերազմի ժամանակ։ Մինչդեռ բավարար է հայացք նետել դեպի հեռավոր իննսունականներ, երբ ներկա քաղբանտարկյալ, այնժամ Արցախի պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սեփական կյանքն ու ընտանիքը վտանգելով, կռվում էր հանուն Արցախ պետության, իսկ Տեր-Պետրոսյանը բանակցում, ավելին՝ համոզում էր նրան Քարվաճառն ադրբեջանցիներին հանձնելու որոշման ճշմարիտ լինելու մեջ, ու հենց Քոչարյանի կամքն ու վճռականությունը պահեցին այն Արցախը, որն ունենք այսօր: Դրա վառ ապացույցներից էլ հենց Քոչարյանի- Տեր-Պետրոսյանի մի նամակագրությունն է, որտեղ վերջինն ուղղակիորեն առաջարկում է դադարեցնել ռազմական գործողություններն ու նստել բանակցային սեղանի շուրջ, մինչդեռ Քոչարյանը վճռականորեն շարունակում է պայքարն այնքան, մինչև նման առաջարկ չլինի ադրբեջանական կողմից /նամակագրությունը մեկնաբանություններում/։

Ավելորդ եմ համարում անդրադառնալ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի տրամաբանությանը կամ «քիրվայության» քաղաքականությանը։

Այս ամենին եթե գումարենք տասնյակ սպանությունները, հաշվի առնենք իննսունականների աննախադեպ թալանն /ըստ մասնագետների՝ Խորհրդային Հայաստանը հարուստ տնտեսություն է ունեցել/, որի արդյունքում բառի բուն իմաստով գողացվեց պետական ունեցվածքը, գործարաններից քարե կմախքը մնաց միայն, հենց իր կողմից 1996 թվականին Երևան տանկեր մտցնելն ու Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ փաստորեն սահմանդրական կարգը տապալելը, Լիսաբոնի գագաթնաժողը, ոչ հայանպաստ քաղաքականությունն Արցախի հարցում ու էլի բազում ձախողումներ, ակնհայտ է դառնում՝ «Մեծ խառնակչություն» հոդվածի հեղինակ ու ներկա վարչապետ Փաշինյանն անում է այն ամենն, ինչ ժամանակին հենց ինքն է արել, եթե ոչ, ինչո՞ւ է որոշել խոսել հիմա, մի՞թե հսկայական փորձն ու քաղաքական հեռատեսությունը հուշում է, որ առողջապահական, սոցիալ-տնտեսական, անվտանգային ոլորտներում հետզհետե խորացող ճգնաժամը սոցիալական բունտի առիթ են դառնալու, ու այլևս վարակից մահացողի հարազատը չի հարցնելու՝ ինչո՞ւ արտակարգ դրությունն ուշացմամբ մտցվեց, խնամքի կարիք ունեցող վարակակիր հիվանդը չի ապավինելու «պինցետին» կամ «տնական օղուն», սահմանին կանգնած զինվորին չի հետաքրքելու՝ «վարակն ում շունն է», և հենց Փաշինյանին իշխանության բերած նույն հպարտ քաղաքացին է ջնջելու հպարտության կեղծ ու սուտ դրոշմը, առերեսվելով լինելիության շեմին հասցված իրականությանը՝ իշխանությունից հեռացնելու է դեռ երեկ իր իսկ ծափահարածին սեփական ազնիվ նկրտումներն ու սպասումները ոչ միայն չարդարացնելու, այլև սեփական քմահաճույքներին հագուրդ տալու համար իրեն նենգաբար ստելու, բացահայտ քամահրելու համար. անկասկած՝ Առաջին Նախագահն այս ամենը հրաշալի է հասկանում՝ իրեն ևս իշխանության բերած նույն ժողովուրդը տարիներ անց միաձայն վանկարկում էր՝ «Լևոն հեռացիր»:

Վերջապես Առաջին Նախագահն ինչո՞ւ չխոսեց, երբ ապիկար իշխանությունն՝ ի դեմս վարչապետի ու առողջապահության նախարարի, հանցավոր հանրաքվեի պրոպոգանդայով էին զբաղված, իսկ «վիրուսն էլ այդքան վտանգավոր չէր», երբ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին պաշարվեց Ազգային ժողովը, երբ դատարանը՝ շնորհիվ հեռախոսային արդարադատության, դարձավ բութ գործիք, երբ դատարանները շրջափակվեցին, երբ արշավը Երկրորդ Նախագահի դեմ անցավ ոչ միայն իրավականի, այլև բարոյականի բոլոր սահմանները, երբ իշխանահաճո ՍԴ ունենալու անհագ ցանկությունից դրդված՝ իշխանությունը, այս էլ որերոդ անգամ, տապալում է սահամանդրական կարգն ու ձեռնամուխ լինում հանցավոր հանրաքվեի կայացմանը..., ո՞ւր էր Առաջին Նախագահն։

Անցյալ տարի հենց նույն օրը Փախինյանի կինը հայրենիքի ու պետության համար ընկածներին ձևակերպեց որպես «զոհեր՝ հանուն ոչնչի», ինչո՞ւ լռեց այդժամ ևս Նախագահն Առաջին, գուցե՞ իր սրտից էր ...

Ինչևէ, կետ առ կետ անդրադառնանք Տեր-Պետրոսյանի հոդվածին.

1. «Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի և առողջապահության նախարարի հրահանգներին և խստորեն կատարել նրանց հանձնարարականները»։

Իսկ ընդդիմադիր դաշտից որևէ մեկն ասո՞ւմ է՝ թքած պարետի վրա, չի՞ ենթարկվում ԱԴ ռեժիմին և այլն, հակառակը՝ արմատական ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ մի կողմ են դրել օրակարգային տասնյակ հարցերի շուրջ քննադատությունն ու փորձել նույնիսկ աջակցել իշխանությանը, մինչդեռ մինչևիսկ աշխարհը սեփական ճիրանների մեջ վերցրած մահաբեր վարակն է իշխանությունը փորձում ենթարկեցնել ու ծառայեցնել ըստ քաղաքական նպատակահարմարության՝ վարչապետն իր վերջին լայվով վերստին խոսեց վեթթինգից, ՍԴ-ից և այլն, այլ խոսքով՝ իշխանության թիրախը վարակը չէ, վարակը միջոց է իշխանության համար սեփական քաղաքական թիրախներին վնասազերծելու, ուստի ակնհայտ է՝ Առաջին Նախագահի խոսքի տողատակում այլ միտք է՝ այս օրերին զերծ մնալ քննադատությունից, իսկ գուցե պարոն Նախագահը չծանրաբեռնվեր ու բաց տեքստով հորդորեր Ռոբերտ Քոչարյանին ընդունել մեղքը, միջնորդել արագացված դատաքննություն ու խնդրել՝ պատիժը պայմանականորեն չկիրառեն՝ վարակի իմաստով խոցելի խմբում է գտնվում կամ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին ներկայանար ԱԺ քննիչ հանձնաժողով ու խոստովաներ՝ ինքն է սանձազերծել Ապրիլյան քառօրյան, իսկ գուցե պարզապես դիմեր ՀՀ քաղաքացիներին հայտարարելով՝ մեռնեք էլ, մի խոսեք ... Քննադատությունն արգելված չէ, առավելևս, երբ դա ոչ թե միտված է ԱԴ-ը խախտելուն կամ խուճապ տարածելուն, այլ նպատակ ունի ԱԴ պայմաններում ձեռնարկել արտակարգ միջոցներ, առավել խորամուխ լինել խնդիրներին, օրենքին անվերապահորեն ենթարկվել, սակայն ի՞նչ օրենքի պահանջի մասին է խոսքը, երբ Եվրոպայի Խորհրդի՝ Կոռոնավիրուսի առաջացրած մարտահրավերների կապակցությամբ զեկույցի իմաստով՝ բազմաթիվ երկրներ ազատ են արձակում կալանավորներին, հնարավորինս կիրառում են անազատությանն այլընտրանքային հնարավորություններ, իսկ վաթսունվեցամյա Երկրորդ Նախագահն, ով իրավական հանրույթի գերակշռող կարծիքի համաձայն՝ քաղբանտարկյալ է, քաղաքագետների ստվար զանգված նրան պատանդ է համարում իշխանության ձեռքին, բավարար չէ կալանավայրում է, դեռ անկարող է շարունակել բուժումն, այն պայմաններում, երբ բժշկական հսկողությունը պարտադիր է, ավելին՝ վերադարձվել է կալանավայր, իսկ համաճարակն արդեն թափանցել է նաև ՔԿՀ-ներ, այլ խոսքով՝ Քոչարյանը և՛ թիրախային խմբում է, և՛ թիրախային վայրում: Նման իրավիճակում պարոն Նախագահը թող պատասխանի՝ իրա՞վ է լռելը …

2. «Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային»։

Իսկ ինչպե՞ս վստահել իշխանությանը, որը գլխովին ձախողվել է, այս հարցում բանավեճ չկա՝ «…հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային …» ձևակերպումը խոսում է այն մասին, որ Առաջին Նախագահը գտնում է՝ ոչ թե հաշիվ չկա պահանջելու, այլ պարզապես հիմա չէ այդ հաշիվը պահանջելու: Բացի այս՝ համաճարակի օրերին իշխանությունը չի դադարում հանցավոր գործունեությունը՝ կառավարությունը օրենսդրական ապօրինի նախագծեր է ներկայացնում ԱԺ, վերջինն ընդդիմադիր խմբակցություններին արհամարհում ու ամենաթողության բացարձակ պայմաններում պատգամավոր կոչվող «խոսող գործիքների» ձեռամբ կոճակ սեղմում, օրենք դարձնում: Դատական իշխանությունը կաթվածահար է ու նույնիսկ այժմ չի դադարում ծառայել իշխանությանն՝ առանձին դատավորներին չհաշված: Վառ օրինակ տիկին Աննա Դանիբեկյանը՝ թքած ունի և՛ իրավունքի վրա, և՛ օրենքի՝ անհետացել է, մինչդեռ իր վարույթում քննվող գործով ամբաստանյալը բավարար չէ՝ անհիմն կալանավորված է, վարակի էլ հենց թիրախում ու խոցելի խմբում է: Մարդիկ ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, բանկերի ու գրավատների առջև իրենց մի քանի գրամ ոսկյա զարդերը ձեռքներին՝ հերթ են կանգնած ամեն օր, որ խոստացված, բայց չնվազեցված տոկոսների տակ կքեն վաղն, ինչ է այսօր մի կտոր հաց տանեն իրենց տներն, իսկ վարչապետն ասում է, որ օրավարձով աշխատողներ չկան … Անհասկանալի է՝ եռաթև այս իշխանությանն ի՞նչ վստահության անհրաժեշտության մասին է խոսում Առաջին Նախագահը:

Ի դեպ՝ Քոչարյանը նախապատվությունը տվեց պետական շինարարությանն ու երկիրը հանակողմանի ճգնաժամից դուրս բերելուն ու այդպես էլ իր հարցը մնաց բաց, կարծում եմ՝ Առաջին Նախագահը Փաշինյանի հարցն ապագային թողնելու առաջարկության փոխարեն, պետք է մտածի իր իսկ հարցի մասին ...

3. «Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար»։

Կարծես պարզապես տեխնիկական խնդրի մասին է խոսքը, սակայն վերստին իրականում վերոհիշյալ սոցիալական հնարավոր բունտի վտանգի չեզոքացումն է խնդրո առարկան, ստացվում է՝ քաղաքացիները պետք է սովամահ լինե՞ն՝ պարետատանը սպասելով, կոմունալ վճարները չկարողանալով վճարել՝ հուսան՝ պարետատունը ջեռուցում կտա՞, առանց աշխատանք մնացածները պարետատանը դիմե՞ն իրենց վարկերի մարման, երեխաների կերակրման, նվազագույն սոցիալական կարիքների բավարարման համար, թե՞ հավատան՝ իրենք օրավարձով չէին աշխատում՝ վարչապետը միշտ ճիշտ է, մինչդեռ վարչապետը ստում է նույնիսկ իր պորտաբույծների պարգևավճարների չափի մասին, վարչապետը լռում է նույնիսկ իր կնոջ հիմնադրամների գործունեության մասին …

4. «Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։

Առաջին հայացքից թվում է՝ հոդվածի միակ «լուսավոր կետն» է, սակայն հավանաբար կարևորագույն ուղերձներից մեկը հենց սա է՝ Առաջին Նախագահի մտավախությունը բացարձակ լարված մթնոլորտի լիցքաթափումը չէ՝ Սերժ Սարգսյանին բացահայտ հակապետական ու ապազգային այս գործընթացին ներքաշելն ազդակ է դառնալու ընդդմաիդիր դաշտի առավել մոբիլիզացիայի, դիպչելու է բոլոր նրանց, ովքեր Քառօրյային որևէ կերպ մասնակից են եղել՝ ոմաք իրենց երեխաների կյանքի գնով, ոմանք՝ նյութական աջակցությամբ, ոմանք՝ բարոյական, այսինքն գրեթե ողջ ազգին, և, բնականաբար, մարդիկ չեն հասկանալու իշխանության՝ իրենց իսկ երեխաների կյանքերի, իրենց նյութեղեն ու ոչ նյութեղեն ներդրումների շնորհիվ ձեռք բերված հաղթանակով սակարկելն, ի վերջո Քառօրյա հերոսամարտը Մարտի 1 չէ ու թե Փաշինյանին հաջողվեց գնել Մարտի 1 - ի դիակներն ու վերստին վաճառել հանրությանը Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործով էմոցիոնալ ֆոն ապահովելու համար, այս պարագայում այդ շուկայական խաբեությունը չի աշխատելու: Մարտի 1 – ի առուծախն էլ է գիտակցելու «հպարտ քաղաքացին»՝ որևէ կերպ հնարավոր չի լինելու ստանալ «ինչու՞ մահացան այդ մարդիկ» հարցի պատասխանն՝ ի դեպ վարչապետն ու Առաջին Նախագահը լավագույնս կպատասխանեն տվյալ հարցադրմանը, թեպետ վերջինս պատասխանը տվել է՝ ՀՔԾ – ում մեկուկես ժամ անցկացնելով, հավանաբար քննիչի աշխատասենյակում սուրճ խմելու տեսքով:

Բացի վերոհիշյալը՝ Տեր - Պետրոսյանը մտավախություն ունի նաև, որ որևէ օբյեկտիվ բան Սերժ Սարգսյանի դեմ չեն կարողանալու ներկայացնել և հերթական անգամ իշխանության անբարո միֆն ի չիք է դառնալու, իշխանությունը վերահաստատելու է փաստը՝ հանուն քաղաքական էժանագին դիվիդենտների պատրաստ է նսեմացնել ամեն բան՝ նույնիսկ հայ զինվորի արյամբ ձեռք բերված հաղթանակը, դե իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը, բնականաբար, աճելու է՝ սա Տեր -Պետրոսյանը հասկանում է, կարճատես ու խակ իշխանությունը՝ ոչ, վերջապես ինչպե՞ս կարող է Անդրանիկ Քոչարյանը «դատել» Սերժ Սարգսյանին, ինքը հո լավ գիտի՞՝ ով է Անդրանիկ Քոչարյանն, ինչպիսի՞ «պետականամետությամբ ու հայրենանվիրությամբ» է դրսևորվել դեռ իննսունականների ազատամարտում՝ օրինակ՝ բանակի հանդերձանքն ինչպե՞ս է օգտագործել …

5. «Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը»։

Տեր - Պետրոսյանը խոսում է մի հանրապետության կառավարելիության մասին, որի տարածքային ամբողջականության համար պայքարողներին անվանել է «ոչմիթիզականներ», հեգնանքով առաջարկել՝ «տղա՞ եք, մի տվեք» ու ողջ կյանքը հավատացել՝ «քանի Արցախը չեք հանձնել, Սերգո ջանը լավ չի ապրելու»:

Բացի այս՝ հայտնի չէ՝ ինչպես Արցախի ձևավորվելիք իշխանությունը կհամագործակցի պաշտոնական Երևանի հետ, ինչպիսի՞ բանակցային դիրքեր կզբաղեցնի հակամարտության կարգավորման իմաստով, Հայաստանը ներսից քայքայող թավշյա սորոսականությունն ինչպիսի՞ արմատներ կձգի Արցախում, ուստի նաև հաշվի առնելով Տեր - Պետրոսյանի՝ Արցախի պետականության նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ մեղմ ասած՝ այս կետն ավելորդ է, գոնե տեր - պետրոսյանական ոգու մեջ չլինելու պատճառով:

6. «Հուսալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»։

Պետական այրին հարիր պատեհությունը՜՝ 1 - ին կետում արդեն նշել եմ՝ Քոչարյանին ու Սարգսյանին ուղղված հորդորի տարբերակը սույն մտքերը բաց ու ուղիղ տեսքով ներկայացված լինելու պարագայում, ամեն դեպքում վստահ եմ՝ Առաջին Նախագահը հրաշալի պատկերացնում է՝ ինչ ասել է «Նախագահի ինստիտուտ», «պաշտոնաթող նախագահ», նման իրավիճակում անհասկանալի է, միթե՞ Քոչարյանն ու Սարգսյանը պետք է մնան մեղադրյալի աթոռին, ինչ է թե վարչապետն ամեն բանի վերաբերվում է վարակն ում շու՜նն է տրամաբանությամբ, էդ դեպքում իրավունքն էլ ում շու՜նն է, ազատությունն էլ ում շու՜նն է, արդարությունն ու արդարադատությունն էլ ում շու՜նն է, ազգն էլ ում շու՜նն է, պետությու՜ն էլ, կարծում եմ՝ այսպես առավել անկեղծ է հնչում: Միաժամանակ խոստովանենք՝ և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանն առ այսօր դրսևորել են խիստ զսպվածություն՝ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է նախապես հայտնի ապօրինի քննությանն, ավելին՝ արմենդանիելյանական որոշումից հետո «Երևան - Կենտրոն» ՔԿՀ ներկայացել կալանավորվելու քննիչից շուրջ երկու ժամ շուտ, Սերժ Սարգյանն առհասարակ հայտարարել է՝ «ժամանակը կգա, կխոսեմ» ու լուռ է, ավելին՝ ԱԺ վերոհիշյալ անբարո ու անիրավ հանձնաժողովին ներկայանալու պատրաստակամություն է արդենիսկ հայտնել, հատկանշական է նաև, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանն իրենց աջակիցներին որևէ անգամ չեն հորդորել պայքարել օրենքից ու օրինականությունից դուրս, մղեն ոչ իրավաչափ պայքար, հաճախ զսպելեն իրենց միավորներում պայքարի թեկուզ այն մեթոդները, որպիսի մեթոդների կիրառմամբ Փաշինյանը զավթեց վարչապետական աթոռը, ուստի նման իրավիճակում պարոն Առաջին Նախագահը Երկրորդ ու Երրորդ Նախագահներին կոչ անելու փոխարեն, պետք է որպես պաշտոնաթող Նախագահ վարչապետին ողջամտության, համերաշխության առաջարկով դիմեր, եթե ոչ արդարադատության կարևորության, գոնե բարի կամքի դրսևորում որպես միջնորդեր անհապաղ դադարեցնել Նախագահների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները՝ լավ իմանալով դրանց ապօրինի ու անբարո լինելը, նույնիսկ չմանրանար դետալների մեջ, այլ շեշտը դներ առ այն, որ նման քաղաքական քայլն անխոս կբերի հանրային համերաշխության, կպարպեր, ինչպես ինքն է ձևակերպել, գերլարված մթնոլորտը, վերջապես պետք է կոչ աներ դադարեցնել «ջուր գործով» հանրության ուղեղը լվանալն, անցնել խիստ ռացիոնալ գործելաճի, պոպուլիզմը փոխել պրագմատիզմով, ի վերջո որդեգրել «թավշյա հեղափոխության» կարգախոսները՝ սեր ու հանդուրժողականություն ...

«Վերջում թերևս ավելորդ չէ նշել, ոջր ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլև իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախբվելու ունակությանը», - այսպես է ավարտում հոդվածն Առաջին Նախագահը՝ մոռանալով՝ համախմբվելու ունակության թշնամին հենց օրվա իշխանությունն է, որ հասարակությունը բաժանել է սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նախկինների ու ներկաների, որ ատելություն ու թույն է սերմանել մարդկանց ուղեղներում, հարևանին հարևանի հետ դարձրել թշնամի, թափանցել բարեկամների շարքն ու ընտանիքներ նույնիսկ՝ բարիկադներ դնելով մարդկանց արանքում, «գործ տալը» դարձրել պատվելի արարք, դասալքությունը՝ հայրենանվիրություն, աղանդն ու այլասերությունն՝ առաջընթացի գրավական, մարդկային անառողջ կրքին ստորադսել ազգայինը, անհատի շահին՝ պետությունը:

Տակավին զարմանալի են մարդկանց՝ Լևոն Տեր –Պետրոսյանին պրիմիտիվացնելու, էժան կատակների լույսի ներքո նրան վերլուծելու, անլուրջ վերաբերելու վարքագիծն, անխոս՝ Առաջին Նախագահն, ուզենք, թե ոչ՝ բարձր պրոֆեսիոնալ է, վաղուց կայացած քաղաքական գործիչ, ով հրաշալի ճանաչում է և՛ Փաշինյանին, և՛ հայ հանրությանն, ուստի պետք է հիշել «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտահայտությունն ու գիտակցել՝ պարոն Նախագահն, ով մոռացել է իր արյունոտ կառավարումը, թալանված երկիրը, «քիրվայականությունը» պատահաբար չի պատահում, ապա այժմ պատահել է ինչի՞, հաստատապես չի հոգնել ծխամորճը մտազբաղ ծխելուց ու որոշել է «քաղաքական ջահելություն անել». Տեր – Պետրոսյանը պետական այրին հարիր պատեհություն դժվար թե դրսևորեր, առավել հավանական է՝ տեսնում է, զգում է՝ վաղ, թե ուշ՝ Փաշինյանն արժանանալու է այն ճակատագրին, ինչ ինքը հեռավոր 1997 թվականին ու սույն հոդվածի հասցեատերն էլ առավելապես ոչ թե մենք ենք՝ ընդդիմադիրներս, այլ հենց ինքը՝ Փաշինյանն ու անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ Քոչարյան, Սարգսյան ազգանունները Փաշինյանով փոխելու, անհասցե մտքերը նրան հասցեագրելու պարագայում էս հոդվածում ամեն բան տեղն է ընկնում կամ պարզապես Փաշինյանին հասկացնում է՝ ինքը համակարծիք է իշխանության հետ ամբողջապես, ուրեմն թե ձեռք է տվել, պետք է խաղա, ընդ որում մինչև վերջ։ Նման իրավիճակում դեռ չհունցված ներկա ընդդիմադիր դաշտը բևեռանալու կենսական անհրաժեշտություն ունի, այլապես անձնային, խմբային, կուսակցակական շահերի առաջնահերթության պայմաններում, իշխանությունն անպայման գահավիժելու է՝ պետության ձեռքը բռնած։

Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի քաղաքական մտքի արդյունքն էլ այն էր, որ ինքը, տևական ժամանակ պատրաստելով իր հեռանալը, հեռացավ, որ մարդիկ մոռանան «Լևո՛ն, հեռացի՜ր» -ը, որ վերստին կարողանա վերադառնալ ու Մարտի 1 բեմադրի, պետությունն էլ դեռ ավելի քան տասը տարի Մարտի 1-ի պատանդը մնա, ինքը՝ դերակատար, իսկ Փաշինյանն էդքան խելք չունի՝ փչանալու է մինչև վերջ. ասես ծառին միրգ լինի՝ խակ չեն քաղում, հասուն՝ չեն քաղում, ծառից ընկնում է, չեն վերցնում, չափից շատ է հասնում, տրաքվում է, իսկը կոմպոտացու է, էլի ձեռք չեն տալիս, թողնում են՝ մինչև վերջ փչանա, որդնի, դառնա անպետք. իրեն հեռացնելու են ու տա Աստված՝ անջվերադարձ…

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan