Թուրքիայում կորոնավիրուսից սկսել են պաշտպանվել Աթաթուրքի ստորագրությամբ շնչադիմակներով
Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարում օգտագործվող բժշկական դիմակների վրա հայտնվել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրությունը և նրա պատկերը։ Վերջինս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։
Ընդ որում Աթաթուրքի ստորագրությամբ ու պատկերով շնչադիմակներն անհամեմատ ավելի թանկ են վաճառվում։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34.109-ի, իսկ գրանցված մահերը՝ 725-ի։
Նման պայմաններում Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ իրենք էլ են քննադատում մարդկանց հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով առևտրային շահ հետապնդողներին, որոնք ցանկացած առիթ ծառայեցնում են իրենց բիզնեսին։
Աղբյուրը՝ ermenihaber.am