Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Արտադրողների բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ այսօր` ապրիլի 8-ին, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորև ներկայացնում ենք բաց նամակի տեքստը. 

«Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ կառավարության հարգարժան անդամներ, Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերով և համավարակի հանգամանքով պայմանավորված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ սահմանվել է արտակարգ դրություն: 

Ղեկավարվելով սույնով՝ Հայաստանի Հանրապետության պարետի մարտի 24-ի թիվ 14 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների նկատմամբ կիրառվեցին սահմանափակումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին դադարեցվեց մի շարք տնտետսվարող սուբյեկտների գործունեությունը: Արդյունքում բիզնեսն առերեսվեց ճգնաժամային լուրջ իրավիճակի և մարտահրավերների. փաստացի գործունեություն չիրականացնելու հետևանքով կրում է մեծ վնասներ և ֆինանսական միջոցների ներհոսքի բացակայության պայմաններում դժվարանում է ընկերության աշխատակիցների աշխատավարձների վճարման և հարկային պարտավորությունների կատարման, վարկերի մարման իրականացումը: Իսկ այս հանգամանքներով պայմանավորված շատ բիզնեսներ հետընթաց կարձանագրեն և չեն կարողանա հաղթահարել ճգնաժամն ու գործունեությունը դադարեցնելու ռիսկերը: 

Գնահատելի և ողջունելի է, որ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին առավելագույնս աջակցելու նպատակով հաստատեց Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիր՝ նախաձեռնելով տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ, գործարկելով բիզնեսին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ: 
Վերոնշյալը, իհարկե, թույլ կտա խուսափել ընդհանուր տնտեսական ճգնաժամի աղետալի և կործանարար որոշ հետևանքներից: 

Մի շարք տնտեսվարողների անունից հայտարարում ենք, որ մեր պարտքն ենք համարում տեղեկացնել հնարավոր այլ ռիսկերի մասին, որոնք հրատապ են և կարող են ճակատագրական լինել բիզնեսների հետագա գործունեության շարունակման առումով: 
Արձանագրում ենք, որ մի շարք առաջատար և խոշոր ընկերություններ, որոնք տասնյակ տարիներ ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ ավանդ և ներդրում են ունեցել, հանդիսացել են բարեխիղճ և պարտաճանաչ հարկատու և մեր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխավորներից են,փաստացի չեն կարողանա օգտվել ՀՀ կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքներից, քանի որ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշումը թերի է և առկա են որոշակի բացեր:
 Այն ամբողջապես վերանայելու անհրաժեշտություն ունի՝ տնտեսվարողների և տնետսության վերականգնման համար առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով: 

Մասնավորապես խնդրում ենք ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխել՝ հաշվի առնելով, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք վերջին 365 օրերի ընթացքում ունեցել են այդ օրերի ընթացքում վճարված հարկերի 1%-ից ավել ժամկետանց հարկային պարտավորություն և այդ ժամկետանց պարտավորությունների վճարումը կատարել են սահմանված 30 օրից ավելի ուշ, չվճարված վարկերի դիմաց նրանց նկատմամբ արդեն իսկ կրառվել են տույժ-տուգանքներ: Ուստի խնդրում ենք ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխել այնպես, որ վերը նշված որոշման շահառու հանդիսանան և հնարավորություն ունենան օգտվել ՀՀ կառավարության աջակցությունից` կրած տնտեսական վնասների չեզոքացման միջոցառումներից, բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք օժանդակության ծրագրին դիմելու պահի դրությամբ չեն ունենա հարկային պարտավորություններ»: 

Կանխավ շնորհակալ ենք, 
Հարգանքով՝ 
«ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ 
«ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՓԲԸ 

«ՎԵԴԻ ԱԼԿՈ» ՓԲԸ 
«ՍԻՓԱՆ» պահածոների և ոչ ոգելից խմիչքների գործարան» ՍՊԸ 
Վերոստորագրյալ ընկերությունները կոչ են անում  նախաձեռնությանը միանալ  բոլոր այն ձեռնարկություններին, որոնք այս ժամանակահատվածում բախվել են նույն հիմնախնդիրներին: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan