Մենք հայերս, ի հեճուկս քեզ ու քո հոգեզավակների, կապրենք ու դեռ մի բան էլ կբարգավաճենք մեր հողի վրա
Դիտել նաև
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
Ամեն հերթական անհիմն որոշումից մենք ընկնում ենք ավելի շատ աբսուրդի մեջ. Լևոն Քոչարյան
Ասինք քաղաքականությունից չխոսենք, բայց թողնու՞մ են, որ չխոսենք:
Պատկերացնու՞մ եք, Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հայտարարել է, որ իշխանություններին քննադատելը, ոչ ավել, ոչ պակաս, հավասարազոր է դավաճանությանը (ծերուկը լրիվ ձեռքից գնում է):
- Ընկեր ջան մենք գիտենք, որ դու ուզում ես հայությանը ամբողջապես իրավազրկել, որ նպատակ ունես ժողովրդին վերածել ոչխարի հոտի, բայց դա քեզ չի հաջողվի, մենք մեր երկրի ազատ քաղաքացիներն ենք ու եթե քո հոգեզավակների կառավարությունը համարյա 2 տարի է, ինչ, ոտնահարելով մեր իրավունքները, փորձում է խստագույնս սահմանափակել մեր ազատությունները (ըստ երևույթին նաև քո խորհուրդներով), միևնույն է դա ժամանակավոր բնույթ է կրելու: Մենք հայերս, ի հեճուկս քեզ ու քո հոգեզավակների, կապրենք ու դեռ մի բան էլ կբարգավաճենք մեր հողի վրա, կապրենք որպես ազատ երկրի ազատ քաղաքացիներ, այդ մի բանը լավ իմացիր:
Հա, մոռացա ասեմ, ու վերջ տվեք համաճարակային այս իրավիճակը օգտագործել մեր վրա տոտալ հսկողություն սահմանելու համար, դրա իրավունքը դուք չունեք, դա հանցագործություն է, որի համար դատական ատյանի առաջ են կանգնում սովորաբար:
Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից