Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Անձնական երաշխավորության միջնորդությունը ենթադրում է անհապաղ քննություն, բայց մենք դատավոր Աննա Դանիբեկյանից ոչ մի տեղեկություն չունենք. Արամ Վարդևանյան

Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել այնպես, որ գրեթե մեկ ամիս մենք ոչ մի տեղեկություն չունենանք դատավորից: Դատավորից, որ պատասխանատու է թե՛ քրեական գործի, թե՛ յուրաքանչյուր կալանավորված անձի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով չկայացած նիստին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով:

Նրա խոսքով՝ անորոշություն է տիրում, դատավորի աշխատակազմը որևէ բացատրություն չի տալիս՝ ինչու դատական նիստերը չեն կայանում:

«Ես 9-րդ օրն է, ինչ զանգահարում եմ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմ, և ոչ ոք չի պատասխանում իմ հեռախոսազանգերին: Մենք մարտի 16-ին անձնական երաշխավորության վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել: Դա իրենցից ենթադրում է անհապաղ քննության հարց: Մենք այսօր պետք է նիստի լինեինք, բայց նիստի չենք, և ինչն է ամենակարևորը՝ մենք չգիտենք, ինչո՞ւ»,-ասաց փաստաբանը:

Վարդևանյանի խոսքով՝ Երևան քաղաքի դատարանի նախագահն էլ տեղեկություն չունի Աննա Դանիբեկյանից: «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր, թե 21-րդ դարում չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ դատավորին չգտնեն, չիմանան՝ երբ է վերադառնալու. հիմա ես կարող եմ հաստատապես պնդել, որ մենք հենց այդ վիճակում ենք»,-նշեց նա:

Փաստաբանը հայտնեց, թե թիմի համառության արդյունքում տեղեկացել են, որ դատավոր Դանիեբկյանը բժշկական օգնության կարիք է ունեցել մարտի, և մարտի 13-ին անաշխատունակության համապատասխան թերթիկ է բացվել նրա անունով:

«ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Դանիբեկյանը վիրահատվել է: Մեզ հայտնի չէ ոչ մի տեղեկություն՝ դատավորը ստացիոնա՞ր բուժում է ստանում, թե՞ տանն է: Մեր տպավորությունն այնպիսին է, որ ստացիոնար բուժման մեջ չի գտնվում: Կարծում եմ՝ այդպես լինելու դեպքում կհայտնեին»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոսքը դատավորի մասին է, ով պետք է ունենա պատասխանատվության ավելի բարձր զգացում:
«Մենք չենք պահանջում հրապարակել բժշկական գաղտնիքը, բայց մենք պահանջում ենք մեզ տալ կոնկրետ տեղեկություն, թե երբ է նա վերադառնալու և որտեղ է»,-նշեց փաստաբանը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ երբ մեկ անգամ փաստաբանական թիմը չի մասնակցել դատական նիստին, Դանիբեկյանը նկատողություն է տվել: «Դատախազության ներկայացուցիչներն էլ դժգոհեցին, որ նիստը չկայացավ: Այս անգամ ինչո՞ւ ենք միայն մենք բարձրաձայնում: Դատախազությունն այս վիճակով անհանգստացած չէ՞»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ մարտի 17-ի չկայացած նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է դատարանում հանդես գային ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan