Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Հնդկաձավար, բրինձ, սոխ. Հայաստանը 3-րդ երկրներից մի շարք ապրանքներ կներմուծի զրոյական մաքսատուրքով

Եվրասիական տնտեսական միության երկրները, այդ թվում` Հայաստանը հնարավորություն են ստացել երրորդ երկրներից կրիտիկական նշանակության մի շարք ապրանքներ ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Հայաստանյան տնտեսավարողների համար սա նոր շուկաների հնարավորություն է, բացի այդ, այս այլընտրանքային հնարավորությունը կզսպի գների հնարավոր բարձրացումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ խոսելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ապրիլի 3-ին ընդունված որոշման մասին՝ ըստ որի մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն:

«Դրանք հիմնականում կրիտիկական ներմուծման ապրանքատեսակներն են, որոնց մեջ են մտնում աշորան, հնդկացորենը (гречневая крупа), կարտոֆիլը, գլուխ սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, մանկական սնունդը, դեղորայքը և այլ ապրանքներ: Կան նաև բժշկական սարքավորումներ, որոնց մեկ հատից է գանձվում մաքսատուրք, օրինակ էնդոսկոպեր, հատուկ ջերմաչափեր: Դրանց մաքսատուրքը ևս զրոյացվում է ապրիլի 1-ից: Կան նաև նյութեր, որոնք օգտագործվում են մանկական սննդի պատրաստման մեջ: Բայց մեզ համար շատ կարևոր կարելի է դիտարկել աշորան, երկարահատիկ բրինձը, օրինակ դրա մաքսատուրքը 10 տոկոս է, բայց 1 կգ-ի համար ոչ պակաս, քան 0,03 եվրո, այսինքն` դա էլ զրոյացվելու է: Կարևոր է հնդկացորենը, հատիկավոր հնդկաձավարը (гречка)»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ այդ ապրանքատեսակները Հայաստանը հիմնականում ներմուծում է ԵԱՏՄ երկրներից, ԱՊՀ երկրներից: Բայց սա հնարավորություն է տալիս զրոյական մաքսատուրքով ներմուծում անելու նաև երրորդ երկրներից՝ որպես այլընտրանքային ուղի: Այն տարածվելու է ԵԱՏՄ բոլոր երկրների վրա:

Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում ԵԱՏՄ-ում կրիտիկական նշանակության մի շարք ապրանքների սահմանափակում կա դեպի երրորդ երկրներ՝ պահպանելով շրջանառությունը միության տարածքում: Օրինակ հնդկացորենը ներառված է ինչպես այդ արտահանման սահմանափակման ցուցակում, այնպես էլ այն ցուցակում, որով հնարավորություն է տրվում երրորդ երկրներից ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Փոխնախարարը պարզաբանեց, որ դա արվում է բալանսի համար, որ ԵԱՏՄ-ում պակասորդ չլինի: Նա նկատեց, որ զրոյական մաքսատուրերի հնարավորությունը նաև այլընտրանքային շուկա է բացում, որ գների կտրուկ բարձրացում չլինի:

Բժշկական սարքավորումների՝ զրոյական մաքսատուրքով ներմուծման հնարավորությունը կլինի 6 ամիս ժամկետով, քանի որ պահանջարկը շատ մեծ է, ոչ մի երկրում չի հերիքում: Փոխնախարարը նկատեց՝ որքան էլ ԵԱՏՄ որևէ երկիր ունենա անսպառ արտադրություն, միևնույն է անհրաժեշտություն կա:

Անդրադառնալով տնտեսավարողների համար բացվող հնարավորություններին՝ փոխնախարարն ասաց. «Եթե կոնկրետ տնտեսավարողները, մասնագիտացված էին երրորդ երկրներից այդ ապրանքատեսակները ներմուծելով, հիմա հնարավորություն կունենան զրոյական մաքսատուրքով 3 ամիս ժամանակով իրականացնել ներմուծում: Սակայն սա առաջին հերթին ուղղված է լինելու մեր սպառողներին, քանի որ դրանք կրիտիկական նշանկակության ապրանքատեսակներ են: Եվ մենք չենք զգա դրա թանկացումը, դա զսպող գործիք է համարվում գնային առումով: Սա նաև տնտեսավարողների համար այլընտրանքային շուկայի հնարավորություն է, նոր ճանապարհ է, որ կարողանան փորձել երրորդ երկրներից ներմուծում անել»,-ասաց Սիմոնյանը:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan