Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում
28
Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են. Տեսանյութ «Կլոն»-ից Սամիրան հղի է. ինչ տեսք ունի դերասանուհին այժմ Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Լուսանկար Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը Հեղափոխականի կտակարանից 2 - Լև Տրոցկի. Լուսանկար Մի նկար որտեղ խոսվում է Նիկոլի ով լինելու մասին. չասեք արարողակարգող վրիպում է եղել, ոչ մի նման բան չկա, դա ուղղակի Նիկոլի կամքն է. Լուսանկար Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դեսպանությունը նոր լիցք և որակ կհաղորդի. Փաշինյանը՝ Եթովպիայի վարչապետին «Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը». Հրայր Թովմասյան Մինչև 3 մլն դրամի գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել․ այս կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» գործելակերպով Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում «Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Ախպեր, քո քաղաքացիները, իմանալով, որ տեսախցիկ չկա, կարմիր լույսի տակ քշում գնում են՝ վտանգելով դիմացինի կյանքը, դու եկել լյասկի-մասյասկի ես կարդում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Սարդարապատի հերոս հրամանատարներին նոր իշխանությունները հալածեցին և գնդակահարեցին, իսկ այսօր «նոր» իշխանությունը հալածում է Արցախյան ազատամարտի հերոսներին Մաղթում եմ Հայաստանին` երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա. Ջոնաթան Լաքոթ Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվն ավելացել է Ցավոք, այս օրն էլ գործող իշխանությանը խրատ չի լինելու Բանը բանից անցնում է Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը. Տեսանյութ Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ուրիշ ավելի գրագետ մասնագետ չունե՞նք, որ Թորոսյանին փոխեն․ դրանով հաստատ հեղափոխությունը չի տուժի, հակահեղափոխականներն էլ չեն օգտվի Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը էս գենոցիդի համար պատասխան են տալու «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար». Էդմոն Մարուքյան Մահացածներից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Կիրականացվի Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ. ինչպես պետք է գրանցվել Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Արարատ Միրզոյանը Սարդարապատում է. Տեսանյութ Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Ինչպես Արայիկ Հարությունյանն այցելեց Սարդարապատ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը՝ Սարդարապատում. Տեսանյութ 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից․ նա հոսպիտալացվել է Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ

Չկարողանալով լուծել սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները՝ իշխանությունը մտադիր է երկիրը հանել կարանտինային վիճակից. Անդրանիկ Թևանյան

Հասկանալի էր, որ Հայաստանը չէր կարող շրջանցել կորոնավիրուսի ներթափանցումը, բայց պետք է կառավարելի դարձնել ռիսկերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

 «Կառավարությունը տապալել է կանխարգելման փուլը և փաստացի նպաստել են նրան, որ կորոնավիրուսը տարածվի։ Երբ արդեն հայտնի էր, որ կարող է լինել կորոնավիրուսի առկայություն Հայաստանում, իշխանությունը մարդկանց խմբերով հավաքում էին և հանրաքվեի հետ կապված ատելության քարոզ էր իրականացվում։ Եթե այս փուլում չգնա կոնկրետ քայլեր իրականացնելու ճանապարհով, ցավոք սրտի, կարող ենք դառնալ տարածաշրջանային Իտալիա»,- նշեց նա։ Հայաստանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 833 դեպք, իսկ Ադրբեջանում վարակվածների թիվը 584 է, Վրաստանում՝ 188։

«Տարածաշրջանում արդեն դարձել ենք առաջատարներից, իհարկե, վատ իմաստով։ Սա այն դեպքում, երբ մենք փաստացի ավելի քիչ բնակչություն ունենք, քան Վրաստանը, մեր սահմաններն ավելի փակ են եղել մինչև այս ճգնաժամային վիճակը և Վրաստան 4 անգամ ավելի զբոսաշրջիկ է այցելել։ Այսինքն, վիճակը Հայաստանի Կառավարության անգործությամբ է պայմանավորված»,- նկատեց Անդրանիկ Թևանյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ավելի շատ վերաբերում էր վերահսկելի հասարակություն ձևավորելուն, քան հենց կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

 «Երբ Կառավարությունը քաղաքացուն առաջարկում է մնալ տանը, դա նշանակում, որ Կառավարությունն ինքը 24 ժամ պետք է աշխատի։ Աշխատանքը նշանակում է լայնամասշտաբ թեստավորում, առաջին հերթին ռիսկային խմբում գտնվող տարեցների, անմիջապես նրանց մեկուսացման քաղաքականություն իրականացվի։ Երկրի ղեկավարը կարող է արտակարգ իրավիճակի պայմաններում իրեն թույլ տալ ժամերով «հեռախոսային հանրահավաքներ» կազմակերպել, կամ ժամերով լայվեր ապահովել, սա խոսում է այն մասին, որ Կառավարությունը չի աշխատում»,- ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարը։

 Կորորանվիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար, ըստ Անդրանիկ Թևանյանի՝ պետությունը պետք է կարողանա բյուջետային վերաձևավորում իրականացնել հենց այս օրերին։ Պետք է կրճատել բոլոր այն ոլորների ծախսերը, որոնք այս պահին արդյունավետ և հեռանկարային չեն։

«Պարգևավճարների մասին ընդհանրապես պետք է մոռանան պաշտոնյաները, ովքեր հայտարարում են՝ գալիս ենք հանուն ժողովրդի աշխատելու, բայց ժողովրդի հարկերից գոյացած միջոցներով իրենց պարգևատրումներ են ապահովում։ Վերնախավի համար բյուջետային կրճատումներ պետք է իրականացվեն 1/3-ի չափով։ Գումարած «Իմ քայլի»՝ «Այո»-ի համար հավաքած միջոցները, երբ իրենք պետական ռեկետ էին արել մասնավոր բիզնեսից։ Այդ ամբողջ գումարները պետք է ուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Մարդկանց գրպաններ պետք է գումար հասցնեն իշխանությունները, շատերի, հատկապես՝ օրավարձով աշխատողների համար կենաց մահու խնդիր է առաջանալու»,- նշեց նա։

Ճգնաժամից դուրս գալու, տնտեսական վիճակի կայունացման համար, Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ իշխանությունները պետք է միջոցներ ներգրավեն միջազգային ֆինանսական կազմակերպություններից։

«Այսօր 100-ից ավելի պետություն կռիվ է տալիս Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից գումարներ բերելու համար։ ՀԲ-ից մեզ տրված 3 մլն դոլարը շատ չնչին գումար է, մեկ բնակչի հաշվով փաստացի 1 դոլար է հասել։ Սրանով հարց չի լուծվելու երբ տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր են պոկում պետությունները հանուն իրենց երկրի տնտեսական կոլափսից դուրս բերելու»,- ասաց նա։

 Անդրանիկ Թևանյանը նկատում է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են վերացնել սահմանափակումները, քանի որ չեն կարողանում լուծել դրանց հետևանքով քաղաքացիների համար առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։

«Ապաշնորհությունը և ոչ կոմպետենտ վիճակը բերում է նրան, որ իշխանությունները լուծումներ չեն կարողանում առաջարկել տնտեսական և սոցիալական վիճակի մեղմման համար։ Ես միտում եմ տեսնում, ուզում են հող նախապատրաստել, որ դուրս բերեն երկիրը կարանտինային վիճակից՝ զուգահեռաբար պատրաստ չլինելով վիրուսային նոր օջախների բռնկմանը։ Փաստացի, ուզում են իրենց սկբնական ծայրահեղությանը վերադառնալ՝ բանի տեղ պետք չէ դնել վիրուսին, գնացեք, ամեն մեկդ ձեր գլուխը պահեք, ինչ ուզում եք արեք։ Սա կարծում եմ՝ երկրորդ հանցագործությունն է լինելու ՀՀ քաղաքացիների հանդեպ և դրա համար մարդիկ կոնկրետ քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե այդպիսի արկածախնդիր և անհեռատես քայլերի գնան»,- նշեց «Պոլիտէկոնոմիայի» ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարությունը սահմանափակումների մեղմացման կարող է գնալ։ Նման հայտարարության առիթ էր հանդիսացել նախօրեին կորոնավիրուսի դեպքերի քիչ թիվը՝ 263 թեստից 11-ն էր դրական եղել․ «Եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, նշանակում է՝ մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- ասել էր վարչապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan