Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել «Բոլոր տեղերում՝ դիմակ». պարետի նոր որոշումը «Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն». Փաշինյանը խոստացավ շարունակել երեկվա ֆլեշմոբը
3
Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին և աշխատակազմին Լուկաշենկոն ցրել է կառավարությունը Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ․ Տեսանյութ Ճեպազրույց՝ պարետատան նիստից հետո. Տեսանյութ Չկա այդպիսի ուժային կառույց. Փաշինյանի հերթական լայվը Փաշինյանն իր ապաշնորh կառավարման համար մեղքը փորձում է բարդել իր կողմից «սիրելի» ժողովուրդի վրա. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 524 է, մահվան դեպքերինը՝ 229 Ես, որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է «Սպեցնազը» հանեմ և ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում են «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները. ՈՒՂԻՂ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Կրկին հովանոց վաճառելու եղանակ է Կատաստրոֆա․ ցանկում գտեք մեզ Մանրամասներ՝ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջական վիճակից Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին և աշխատակազմին Լուկաշենկոն ցրել է կառավարությունը Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են Բագրատաշենի անցակետը «Բոլոր տեղերում՝ դիմակ». պարետի նոր որոշումը «Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն». Փաշինյանը խոստացավ շարունակել երեկվա ֆլեշմոբը Մի՛ կրակեք խեղկատակի վրա. նա ծամածռվում է, ինչպես կարող է Արցախում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ․ Տեսանյութ Հպարտ քաղաքացի, հետայսու դու հպարտ չես, ոչ էլ դուխով, դու մեղավոր ու հանցագործ ես Ճեպազրույց՝ պարետատան նիստից հետո. Տեսանյութ Վարչապետի ճեպազրույցին կմասնակցի նաև կորոնավիրուսից ապաքինված քաղաքացի Սերժը ճիշտ էր... Հրաչ, փեսուդ հուշի, որ գոնե նենց բառերով գրի քո ստատուսները, որոնց իմաստը գոնե հասկանում ես Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետը նոր որոշում է ստորագրել ՀՀ քաղաքացիները երբեք չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվության բաժինը. իմքայլական պատգամավորը մեղադրեց ՀՀ քաղաքացիներին Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 165․000-ի սահմանը Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2-րդ անձն է կալանավորվել Հանրության վրա մունաթ գալն էս պարագայում արդեն անիմաստ է «Մեյմանդարի» շուկան փակվել է, որպեսզի Գարիկ Սարգսյանի ընկերների շուկան գործի՞ Հրդեհ Ախուրյան գյուղում․ տուժածներ չկան Պատկերացրեք, որ մեքենան բարձ արագությամբ շարժվում է դեպի անդունդը ու թռնում է այդ անդունդից. ես այսպես կնկարագրեի ՀՀ իշխանությունների պայքարը COVID19-ի դեմ Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետը անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին Քիմ Քարդաշյանը կվճարի ռետինե գնդակով ճակատից վիրավորված աղջկա հիվանդանոցային ծախսերը Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու. Մարուքյան. Տեսանյութ Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, իսկ թվերը գնալով աճելու են Նիկոլի ռեսուրսներն էնքան են սպառվել, որ սպեցնազ կիրառելուց է խոսում Իշխանության վերջին եւ գլխավոր առաքելությունը Տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում. Մանե Թանդիլյան Հայաստանում իշխանության դասական ճգնաժամ է Պապ թագավորի, Հռոմի պապի, Հիսուսի բարդույթներով տառապող անձը ապացուցեց իր անճարունակությունը Ոստիկանությունը չի անկարող, կառավարությո՛ւնն է իմպոտենտ Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ դու միլիոններ ես «աշխատել» այս երկու տարվա ընթացքում Չփորձե՛ք հասարակության վրա գցել պատասխանատվությունը, սա պատերազմ է. Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Կոտայքի մարզպետը կոչով դիմել է քաղաքացիներին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին Իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել. Արթուր Վանեցյան Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը Արման Թաթոյանը կոչ է արել բոլորին միասին պայքարել համավարակի տարածման դեմ Փարաքարում այսօր կորոնավիրուսից երիտասարդ է մահացել Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Պատերազմող երկրի վարչապետը վեր է կենում ասում է՝ ինքն ու ուժայինները անկարող են իրավիճակ վերահսկել ՍպառնԸ՞մ ես, Նիկոլ Նորից տնտեսությունը փակելը սարսափելի հետևանքներ կունենա. Միքայել Մելքումյան. Տեսանյութ «Բա ուրիշ ի՞նչ ձեւ կա, երբ ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում». Բագրատյանն՝ իր աղմկոտ հայտարարության մասին Կարիք չկա խոսել, թե ինչ պետք է արվեր. հիմա ունենք այն, ինչ ունենք. «Իմ քայլի» պատգամավոր. Տեսանյութ

Ասացեք խնդրեմ` ի՞նչն է փոխվելու

«Աշխարհը փոխվելու է...», «նոր աշխարհ...», «նոր աշխարհակարգ...», '’Reset...'’, ‘’Restart...'', «աշխարհն ու պետությունները այլևս չեն լինելու նախկինը...», «նոր կորոնավիրուսը անդառնալիորեն փոխել է աշխարհը...», նույնիսկ` «...կորոնավիրուսը եկավ փրկելու աշխարհը...», «մարդիկ կվերարժևորեն կյանքը...», և այլն, և այլն...
Սրանք են համաշխարհային տեղեկատվական հիստերիային և «պանդեմիկ» մղձավանջին ուղեկցող (ինչ-որ տեղ` նաև սնուցող) ամենամոդայիկ ձևակերպումները: Բոլորն էլ մի ընդհանրություն ունեն` հստակ չի նշվում, թե ի՞նչն է փոխվելու, ինչքա՞ն է տևելու «փոխված» իրավիճակը, և փոխվելուց հետո ինչպիսի՞ն է լինելու աշխարհը:

Մի կողմ թողնենք այս ամենի տնտեսաքաղաքական պատճառներն ու դավադրապաշտական վարկածները:
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն: Դրան զուգահեռ, պետք է հաշվի առնել այն, որ երբ որևէ խոսք կրկնում են շատերը, և այն բավարար չափով ու փաստարկված չի հերքվում, պարզաբանվում, կամ հակադարձվում, ապա այն վերածվում է անքննարկելի իրողության` չլինելով այդպիսին: Այդ է պատճառը, որ այս կարգի (և ոչ միայն այս կարգի) որևէ դարձվածք, միտք, արտահայտություն ևս` ընդունվում է, որպես վերջին ճշմարտություն:
Այսուհանդերձ, բազմաթիվ հարցերի պատասխանները մինչ այժմ կարծես միայն պաթետիկ են, անորոշ և վերացական:

Եվ այսպես, ի՞նչն է փոխվելու...
Այո, մի գուցե փոփոխվի աշխարհի հիմնական դերակատար կենտրոնների միջև հավասարակշռությունը, միգուցե...
Միգուցե ինչ-որ միություններ խարխլվեն կամ` առավել ամրապնդվեն, մի գուցե...

Չի բացառվում, որ մի քանի երկրներում կվերանայվեն գաղափարական և արժեքային առաջնայնությունները, իսկ դրանց արդյունքում նաև պետական քաղաքական համակարգերի, զարգացման ուղղությունների և համագործակցության գերակայությունների հարցերը: Մի գուցե...

Հնարավոր է նաև, որ այս ամենին հետևի խաղաղ և արդյունավետ գոյատևման փուլ: Հնարավոր է` չի բացառվում: Երկարատև, թե կարճատև` այսօր դժվար է ասել: Կարևոր է, որ Հայաստանը պատրաստ լինի նաև այս փոփոխություններին: Սակայն սա այլ ծավալուն թեմա է:
Եվ ի՞նչ` այս ամենի արդյունքում աշխարհը վերջնական և անվերադարձ փոխվե՞ց, մարդը փոխվե՞ց:

Բայց չէ՞ որ ոչ ոք չի կարող հիմնավորել ու պնդել, որ ժամանակ անց մարդկությունը այլևս չի ունենալու նմանատիպ խնդիրներ, աղետներ և ցնցումներ: Մի՞թե պարզ չէ, որ դրանք էլ են լինելու ժամանակավոր: Չէ՞ որ մարդուն հատուկ է շատ արագ մոռացության տալ հենց իր իսկ ոչ վաղ անցյալը, նույնիսկ այն, թե երբ է ինքը հանգիստ, խաղաղ ու անվտանգ ապրել և զարգացել, իսկ երբ է մաքառել ու պայքարել իր գոյատևման համար: Նաև` հաճախ կրկնել նույն սխալները:
Հեռու չգնանք` Հայաստանը դրա վառ օրինակն է:

Չէ՞ որ քանի դեռ կա մարդը, որն աղբյուրն է բոլոր համավարակների, պատերազմների և ճգնաժամերի, ապա դրանք լինելու են: Նոր տեսակներով, նոր ձևերով, բայց միևնույնն է` լինելու են:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած համավարակ, կամ խորը ճգնաժամ իր ժամանակի համար յուրահատուկ է, և հավանաբար հիմքեր չկան պնդելու, որ այս գործընթացների ավարտը լինելու է մարդկության զարգացման պատմության «ամենա ամենա» ճամփաբաժանը, անդառնալի և ճակատագրական կտրուկ փոփոխությունների սկիզբը, կամ ավարտը: Առայժմ միակ տարածված և արտահայտված վարկածն այն է, որ այս ամենը քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարի հետևանք է, չնայած չի բացառվում, որ այլ պատճառ էլ լինի: Բայց չէ՞ որ քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարը կա, եղել է, և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդ արարածը: Պարզապես փոխվելու են այդ պայքարի տեսակները, դրսևորման ձևերն ու մասշտաբները: Նաև` հաշվի առնենք, որ երկիր մոլորակի վրա ամեն մի հաջորդ ակնթարթ նոր է, ժամանակի առումով անկրկնելի, և այսպես թե այնպես մարդն ապրում և գործում է անընդհատ նորացվող աշխարհում:

Իհարկե, չի բացառվում, որ միառժամանակ մարդիկ կխուսափեն համբուրվել, գրկախառնվել, նույնիսկ ձեռքով բարևել, և կպահպանեն այսպես կոչված` «սոցիալական հեռավորություն»: Ի՞նչ էլ բառ են գտել` «սոցիալական»... Սակայն միայն մի շատ կարճ ժամանակ, դա շատ կարճ է տևելու: Ամեն ինչ մոռացվելու է, և շատ արագ:
Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից, համաշխարհային տնտեսական ճգնաժամից, կամ Աստված մի արասցե` պատերազմից հետո:
Բոլոր մարդիկ դառնալու են ազգապաշտ, բարի, ազնիվ, հոգատար, աշխատասեր, հայրենասեր, հավատավոր, անկաշառ, ընկերասեր, թե` հակառակը... Այլևս չե՞ն չարանալու, չե՞ն ստելու, չե՞ն նախանձելու, չե՞ն զրպարտելու, չե՞ն դավաճանելու, կամ հերոսանալու, չե՞ն կռվելու և հաշտվելու, չե՞ն սիրելու, կամ` ատելու... Ագահությունն ու ընչաքաղցությունը նվազելու ե՞ն: Չե՞ն ստեղծագործելու...
Այդպես երբևէ եղե՞լ է, ինչու՞ հիմա պետք է լինի:

Կամ` երկրագնդի վրա ապրող կենդանիների մոտ այդ ի՞նչն է փոխվելու:
Ի՞նչն է փոխվելու բնության մեջ... Այսինքն, որպեսզի կռահենք, թե ի՞նչն է երբևէ փոխվելու, կամ ինչը կարող է փոխվել, հավանաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք փոխվելու է մարդը, երբ և ի՞նչն է փոխվելու մարդու մոտ, մարդու մեջ և մարդկային հարաբերություններում:
Վերջին հարցի լիարժեք պատասխանը տվյալ համատեքստում կարծես թե չի նշմարվում:
Հետևաբար չեն նշմարվում նաև վերը շարադրված պարզունակ հարցերի պատասխանները: Սակայն եթե առավել ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ ի զարմանս բոլորիս համայն մարդկությունը միասնաբար, վերջնական, ամբողջական, ինչու ոչ` նաև գիտական, միջազգային օրենսդրական ու սպառիչ կերպով մինչ օրս չի սահմանել, թե ի՞նչ է հենց ինքը` «մարդ» ասածը: Ասել է թե` փաստորեն մարդկությունը լծվել է մի էակի հոգևոր, մտավոր և ֆիզիկական իրավունքների իրացմանը, առանց հստակ և լիարժեք ընկալելու և սահմանելու դրա էությունը: Ամեն ինչ ըստ էության սահմանված է, բացի նրանից, թե վերջապես ի՞նչ է մարդը...

Իսկ մի գուցե այս «կռիվը» հենց դրա շո՞ւրջ է, և դրա հիմքում ընկած հոգևորի շո՞ւրջ է...

Այսինքն, նրա շուրջ, թե` արդյոք մարդ էակը առանց որոշակի հավատի, հոգևոր արժեքների, սեռի, գենետիկ ու էթնիկ պատկանելիության կենսաբանական պարզագույն միավո՞ր է, թե՞ այնուամենայնիվ` մարդ արարած և անհատականություն, որն ի սկզբանե պատկանում է երկու սեռից մեկին ( կին, կամ տղամարդ ), և իր մեջ կրում է գենետիկ, էթնիկ, հոգևոր ու պատմաաշխարհագրական առանձնահատկություններով պայմանավորված յուրահատկություններ և արժեքներ` ազգություն, լեզու, հավատ, ընդունակություններ, հակումներ, հոգեբանություն, ավանդույթներ, բարոյականություն, մշակույթ և հիշողություն:

Արդյոք բավարա՞ր է մարդ հասկացության բացառապես կենսաբանական բնորոշումը, ըստ որի այն պատկանում է կենդանիների թագավորությանը, քորդավորների տիպին, կաթնասունների դասին, պրիմատների կարգին, հումանոիդների ընտանիքին, մարդ ցեղին և բանական մարդ տեսակին: Արդյո՞ք այս ամենը ամբողջական է բնորոշում մարդուն: Թե՞ նախընտրելի է մարդու միայն աստվածաբանական սահմանումը: Իսկ մնացա՞ծը...

Իսկ մի գուցե նշվածները միասին վերցրա՞ծ:
Ո՞րն է «մարդ» էակի սահմանումը:
Ո՞րն է մարդու սահմանումը:
Այո՛, հավանաբար այս ամենը կստիպի, որպեսզի երբևէ սահմանվի, ընկալվի, հասկացվի և մեկընդմիշտ ընդունվի, որ «մարդ» ասածը սովորական կենսաբանական միավոր չէ, որին հնարավոր է մոդելավորել, կլոնավորել, խաչասերել այլ կենդանու հետ, կրկնօրինակել, թվայնացնել, դարձնել միատեսակ, և լիարժեք կառավարել` մեկ, կամ մի քանի մոդելներով, քանակական և որակական առումով:

Նաև այն` որ այո', մարդը բարձր արժեք է, պետք է ունենա իրավունքներ և պաշտպանվածություն, բայց այն միակ և բարձրագույն արժեքը չէ: Բարձրագույն արժեքները նրանք են, որոնք նա կրում է իր մեջ, որոնց նա դավանում է, ապավինում է, և որոնց շնորհիվ` գոյատևում, արարում և զարգանում է:

Եթե այս ամենի, և սրան հաջորդող նմանատիպ երևույթների արդյունքում ևս մի քայլ արվի և երբևէ տրվի մարդու սահմանումը, ապա` հավանաբար միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ հնարավոր կլինի մի փոքր փոփոխել մարդկային կյանքի զարգացման ուղղությունը: Զարգացման ուղղությունը, և ոչ թե աշխարհը...
Չգիտեմ երբ, բայց ուշ թե շուտ` դա լինելու է:
Իսկ եթե ոչ, ապա այսպես էլ կշարունակվի` մի օր լավ, մի օր վատ, հետո` նորից լավ...

Հ․Գ․ Եթե մի պահ փորձենք պատկերացնել տիեզերքը, նաև` այն, թե ինչքան չնչին մասնիկ է տիեզերքը մեծ տիեզերքի համեմատ, իսկ վերջինս` հաջորդի, և այդպես շարունակ, ապա` շատ ավելի մոտ կլինենք այն մտքին, որ մարդը չի կարող անվերադարձ փոխել աշխարհը...

Ասել է թե` տարածության և ժամանակի անսահմանության պայմաններում անհնարին է մի չնչին մոլորակի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելը, որովհետև կառավարումն ամենայն հավանականությամբ այլ տեղում է, որին պայմանականորեն մարդիկ այլ անվանում են տվել:
Աստված մեզ պահապան:

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan