Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վարակվել է COVID-19-ով

Դիտել նաև
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք. մահացել է 8 մարդ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 422, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 174 679 է, մահվան դեպքերինը՝ 4046
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 174 257 է, մահվան դեպքերինը՝ 4043
ԱՀԿ-ում հայտնել են՝ երբ է ավարտվելու կորոնավիրուսի համավարակը
Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով՝ վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը. Առողջապահության փոխնախարար
Նյույորքյան Բրոնքս շրջանի կենդանաբանական այգում ապրող էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Վայրի կենդանիների պահպանության միությունը (WCS)՝ հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ազգային ծառայության կողմից անցկացված թեստի պատասխանին։
Վիրուսն ախտորոշվել է Նադյա անունով 4-ամյա մալայական վագրի մոտ։
Վագրին վարակել է նրան խնամող աշխատակիցը, ում մոտ նոր վիրուսի ախտանշաններ չեն եղել։ Այգու տնօրինությունը միջոցառումներ է սահմանել՝ անձնակազմի և կենդանիների շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար։ Նշվում է, որ Նադյայից բացի, չորի հազ է առկա նրա քրոջ, ամուրյան 2 վագրերի և աֆրիկյան 3 առյուծների մոտ։
Նշվում է, որ սա ԱՄՆ-ում COVID-19-ով կենդանու վարակման առաջին դեպքն է։
Zham.am
View this post on Instagram