Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Պատերազմ Արցախում
Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Նիկոլն ու կառավարությունը ցույց տվեցին, որ թքած ունեն քաղաքացիների վրա

Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը ոնց էր կանչում ՀՀ քաղաքացիներին, որ գան ու «Այո» քվեարկեն իրենց մշակած սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Այդ մարդիկ հենց այսօր պետք է Երևանում լինեին ու քվեարկեին։ Այդ մարդիկ Փաշինյանին ու իր կառավարությանը հենց դրա համար էին պետք։ Բայց երբ, իրենց լեզվով ասած, «խիյարը թարս բուսնեց», Նիկոլն ու կառավարությունը ցույց տվեցին, որ թքած ունեցան այդ նույն քաղաքացիների վրա։ Որովհետև Հայաստանի հազարավոր քաղաքացիներ անտեր են մնացել աշխարհի տարբեր երկրներում։

Ուրեմն տեսեք, թե ինչ է կատարվում։ Վաղը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային թռիչք է լինելու դեպի Երևան։ Հայրենիք վերադառնալ ցանկացող ավելի քան 2000 քաղաքացիներից (ըստ պաշտոնական տվյալների) դա կկարողանան անել միայն 220-ը։ Այն էլ՝ իրենք իրենց գումարով են տոմս գնում։ Մնացածը մնում են անորոշության մեջ։ Մինչդեռ ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի-հասցնի հայրենիք։ Չե՞ք կարողանում չարտերների հարց լուծել, ուրեմն ավտոբուսներով բերեք։ Գնացեք, պայմանավորվեք Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունների հետ ու պարետային ոստիկանության ուղեկցությամբ մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք։ Դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ։ Ընդ որում, պարտավոր եք փոխադրումը պատշաճ կարգով իրականացնել՝ ճանապարհին մեր քաղաքացիների համար սնունդ ու իզոլացված կեցավայրեր ապահովելով։

Սա ի՞նչ խայտառակ վիճակ է։ Մարդիկ դժվար վիճակում են՝ առանց օթևան ու գրպանի գումար։ Հացի փող տվեք բոլոր այն քաղաքացիներին, ում վերադարձը դեռ ձգձգվում է։ Էլ չեմ ասում, որ սանիտարա-հիգիենիկ ոչ մի պայման գրեթե չի պահպանվում։ Նայում էի Մոսկվայի օդանավակայանում տարբեր տեղերից եկած ու մի տեղում կուտակված մեր քաղաքացիներին, Աստված չանի, բա որ նրանցից մեկնումեկը վարակակիր լինի։ Բա որ ուրիշ մեկը հիվանդանա, մահանա։ Հասկանում եք չէ՞, որ դրա պատասխանատուն դուք եք, հպարտ իշխանություններ։ Դրա տակից ո՞նց եք դուրս գալու։

P.S. Այսքանը գրում եմ, ցավոք լավ հասկանալով, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անելու մեր քաղաքացիներին վերադարձնելու համար, այլև ամեն ինչ անում են, որ մարդիկ Հայաստան չգան։ Մի հատ դրանց հաղորդագրությունները նայեք՝ ամեն տեղ որպես հիմնական ինֆո այն են նշում, որ հայրենիք վերադառնալուց հետո 14 օր պահվելու են մեկուսացման հատուկ վայրերում։

Փոխանակ քաղաքացիներին տեր կանգնեն, ամեն ինչ անում են, որ մարդիկ զզվեն ու էլ այս կողմ չնայեն։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan